Aller au contenu principal

Իրինա Մուրավյովա


Իրինա Մուրավյովա


Իրինա Վադիմովնա Մուրավյովա (ռուս.՝ Ирина Вадимовна Муравьёва, փետրվարի 8, 1949(1949-02-08), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1981)։

Կենսագրություն

Իրինա Մուրավյովան ծնվել է 1949 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Վադիմ Սերգեևիչ Մուրավյովը (1923 - ) եղել է ռազմական ինժեներ։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Վադիմ Մուրավյովը կամավոր մեկնել է ռազմաճակատ, հասել մինչև Գերմանիա։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Լիդիա Գեորգիևնային (1926-2015, որին գերմանացիներն այնտեղ էին տարել Բելառուսիայից։ Վադիմ Մուրավյովն ազատել է նրան գերությունից, և շուտով նրանք ամուսնացել են։ 1947 թվականին ծնվել է նրանց ավագ դուստրը, մեկուկես տարի անց՝ երկրորդը՝ Իրինա Մուրավյովան։

Տասնամյա կրթությունն ավարտելուց հետո Իրինա Մուրավյովան դիմել է Մոսկվայի բոլոր թատերական բուհեր, սակայն ոչ մեկում նրան չեն ընդունել։ Ստիպված է եղել աշխատել և սպասել հաջորդ քննություններին։ Սակայն հաջորդ տարի պատմությունը գրեթե կրկնվել է, և նրան ընդունել են միայն Մանկական թատրոնին կից ստուդիայում (այնտեղ մրցակցությունը եղել է ցածր, և ընդունվել են միայն Մոսկայի բնակիչները)։ Ստուդիան ավարտելուց հետո Մուրավյովան մնացել է աշխատելու հարազատ թատրոնում։

Հեռակա կարգով ավարտել է Ռուսաստանի Լունաչարսկու անվան թատերական արվեստի համալսարանը։

Կինոյում սկսել է նկարահանվել 1973 թվականին։ Առաջին մեծ դերերից մեկը եղել է Սյուզաննայի դերը Սամսոն Սամսոնովի «Մաքուր անգլիական պատմություն» (ռուս.՝ «Чисто английское убийство», 1974) դետեկտիվ ֆիլմում։

Դերասանուհին մեծ ճանաչման է արժանացել Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կատարած դերի շնորհիվ։ Սկզբում Մուրավյովան բավական վատատեսորեն է վերաբերվել սցենարին, սակայն Լյուդմիլայի դերը նրան բերել է համաժողովրդական փառք և հանդիսատեսի սերը։ Այդ դերակատարման համար Իրինա Մուրավյովան արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Հետագայում Իրինա Մուրավյովան նկարահանվել է Տատյանա Լիոզնովայի «Դիմակահանդես» ֆիլմում, որտեղ կատարել է գավառից եկած Նինա Սոլոմատինայի դերը, որն այդպես էլ չի դառնում դերասանուհի, չնայած անցնում է բազմաթիվ փորձությունների միջով։ Ավտոմատ-հեռախոսի մոտ «Позвони мне, позвони!» երգի կատարման տեսարանը դարձել է համաժողովրդական հիթ․ այն գրել է կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկին Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծության հիման վրա։

1982 թվականին Իրինա Մուրավյովան ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի «Советский экран» ամսագրի անցկացրած հարցման արդյունքում։ Նույն թվականին «Դիմակահանդես» ֆիլմը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ դառնալով կինովարձույթի առաջատար։

1970-ական և 1980-ական թվականներին Իրինա Մուրավյովան վարել է «Будильник» կիրակնօրյա մանկական առավոտյան հաղորդումը։ 1977-1991 թվականներին եղել է Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնի դերասանուհի, որտեղ կատարել է բազմաթիվ գլխավոր դերեր ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում։

1993 թվականին սկսել է աշխատել Փոքր թատրոնում։

Ընտանիք

  • Ամուսին՝ Լեոնիդ Էյդլին (1937-2014), ռեժիսոր, ամուսնացած են եղել ավելի քան 40 տարի,
  • Որդի՝ Դանիիլ Էյդլին (ծնվել է 1975 թվականի փետրվարի 15-ին), Ֆրանսիայում ավարտել է դերասանական վարպետության դասընթաց արվեստի դպրոցում, ապա սովորել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, ավարտել Կոնստանտին Ռայկինի բեմական արվեստների բարձրագույն դպրոցը, 2012 սեպտեմբերի 4-ին ամուսնացել է Յուլյա Կրայնովայի հետ,
  • Թոռ՝ Իվան Էյդլին (ծնվել է 2005 թվականին), ծնողների բաժանվելուց հետո Մուրավյովան զրկվել է թոռան հետ շփվելու հնարավորությունից,
  • Որդի՝ Եվգենի Էյդլին (ծնվել է 1983 թվականի փետրվարի 6-ին), 2016 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է բանաստեղծուհի Վերոնիկա Դելիոնի հետ, ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի պրոդյուսերական ֆակուլտետը, աշխատում է հեռուստատեսությունում, զբաղվում է ռեստորանային բիզնեսով,
  • Թոռ՝ Լեոնիդ Էյդլին (ծնվել է 2017 թվականի դեկտեմբերին)։

Իրինայի երկու որդիները նկարահանվել են «С новым счастьем!» ֆիլմում՝ կատարելով էպիզոդիկ դերեր (ծաղիկ բերող հանձնակատարներ)։

Ճանաչում և պարգևներ

  • «Պատվո նշան» շքանշան (1983),
  • Պատվո շքանշան (1999) – հայրենական թատերական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և Ռուսաստանի պետական ակադեմիայան Փոքր թատրոնի 175-ամյակի առթիվ,
  • «Հայրենիքին մատուղած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2006) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա ստեղծագործական գործունեության համար,
  • Բարեկամության շքանշան (2010) – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման, բազմամյա բեղմնավոր գործունեության համար,
  • «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ,
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1981, «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կատարած դերի համար),
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1983),
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (1994) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրումների համար,
  • Չեխովյան մեդալ (2005),
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում (2006),
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հուշամեդալ «Անտոն Չեխովի 150-ամյակ» (2011),
  • Կուզբասի մշակույթի պատվավոր գործիչ (2007),
  • Հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» VIII կինոփառատոնում (2010 թվական) Իրինա Մուրավյովան արժանացել է մեծահասակի լավագույն դերակատարման համար մրցանակի ռեժիսորներ Ելենա Ժիգաևայի ու Իրակլի Կվիրիկաձեի «Ամենալավ տատիկը» ֆիլմում կատարած դերակատարման համար,
  • «Նիկա» ազգային կինեմատոգրաֆիական մրցանակ «Չինական տատիկը» (ռուս.՝ «Китайская бабушка») ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (2011),
  • Ռուսական կինոյի դերասանների «Созвездие» փառատոնում (2011) արժանացել է մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերակատար անվանակարգում

Արվեստ

Դերեր թատրոնում

Կենտրոնական մանկական թատրոն (1970-1977)

  • 1970 – «Սոմբրերո», ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի, ռեժիսոր՝ Աննա Նեկրասովա – Շուրա Տիչինկին
  • 1970 – «2001-րդ տարի», ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի – Ֆեդյա Դրուժինին
  • 1972 – «Հեքիաթ չորս երկվորյակների մասին», ըստ Պանչո Պանչևի պիեսի, երաժշտությունը՝ Ալեքսեյ Ռիբնիկովի, երգերի տեսքտի հեղինակ՝ Յուրի Էնտին, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին – Բոնկա
  • «Տասներկուերորդ գիշեր», Շեքսպիր, ռեժիսոր՝ Նատալյա Սաց – Վիոլա / Սեբաստյան
  • «Ձյունե թագուհին», Եվգենի Շվարց, ռեժիսոր՝ Աննա Նեկրասովա – Ագռավ
  • 1973 – «Երիտասարդ գվարդիա», ըստ Ալեքսանդր Ֆադեևի վեպի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Լյուբկա Շևցովա
  • «Димка-невидимка», ըստ Վադիմ Կորոստիլյովի և Միխայիլ Լվովսկու պիեսի, ռեժիսոր՝ Օլեգ Եֆրեմով – Գալյա
  • «Չինչրակա», ըստ Գեորգի Նախուցրիշվիլու հեքիաթի, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին – Թագուհի Լալի
  • 1977 – «Չմուշկներ», ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին

Նույն թվականներին Կենտրոնական հեռոիստատեսությամբ ցուցադրվել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի «Երկու թխկի» ներկայացումն ըստ Եվգենի Շվարցի պիեսի, որում գլխավոր դերում հանդես է եկել Իրինա Մուրավյովան։

Մոսսովետի անվան թատրոն (1977-1993)

  • 1977 – «Գագաթի կիսաճանապարհին» (ռուս.՝ «На полпути к вершине», ըստ Պիտեր Ուստինովի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
  • 1977 – Տունն ավազի վրա» (ռուս.՝ «Дом на песке»), ըստ Ռուստամ Իմրահիմբեկովի պիեսի, ռեժիսոր՝ Բորիս Շչեդրին
  • 1978 – «Իշխանության վերազանցում» (ռուս.՝ «Превышение власти»), ըստ Վալենտին Չերնիխի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
  • 1978 – «Հետո լռություն է» (ռուս.՝ «Дальше – тишина»), ըստ Վինա Դելմարի «Զիջիր տեղը վաղվա օրվան» (անգլ.՝ «Make Way for Tomorrow») կինոսցեարի, ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս – Ռոդա, Լյուսի Կուպերի թոռնուհին
  • 1979 – «Կարամազով եղբայրներ», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Գրուշենկա
  • 1982 – «Սենյակ», ըստ Էմիլ Բրագինսկու պիեսի
  • 1986 – «Քաղվածք», ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Լյուդմիլա
  • 1989 – «Մաքիմը հազարամյակի վերջին» (ռուս.՝ «Максим в конце тысячелетия»), ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի

Փոքր թատրոն

  • 1994 – «Բալենու այգին», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Իգոր Իլինսկի – Ռանևսկայա
  • 1994 – «Գայլեր և ոչխարներ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Վիտալի Իվանով – Կուպավինա
  • 1996 – «Ճայը», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Վլադիմիր Դրուգանով – Արկադինա
  • 1998 – «Անտառ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Գուրմիժսկայա
  • 2002 – «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Բեյլիս – Մամաևա
  • 2007 – «Խավարի իշխանություն», Լև Տոլստոյ, ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Մատրյոնա
  • 2012 – «Սրբազան հրեշներ» («Գրեթե ամեն ինչ սիրո մասին»), Ժ․ Կոկտո, ռեժիսոր՝ Ա․ Յակովլև – "Էսթեր"
  • 2013 – «Ֆիլումենա Մարտուրանո», Է․ Դե Ֆիլիպո, ռեժիսոր՝ Ստեֆանո դե Լուկա– Ֆիլումենա Մարտուրանո
  • 2015 – «Ութ սիրող կանայք», Ռ․ Տոմ, ռեժիսոր՝ Վլադիմիր Բեյլիս – Տատիկ
  • 2017– «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ, բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Ֆեկլա Իվանովնա

Անտրեպրիզ

  • 1996 – «Բանսարկու կինը, կամ Դերասաններն իրենց միջև» (ռուս.՝ «Жена-интриганка, или Актёры меж собой»), Դմիտրի Սուխարևի վոդեվիլը, Սերգեյ Նիկիտինի երաժշտության հիման վրա, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին
  • 2015 – «Անձրևի լարերի վրա» (ռուս.՝ «На струнах дождя», քնարական կատակերգություն, Բելլա, ռեժիսոր՝ Ակիմ Անդրոսով

Դերեր կինոյում

Վավերագրական կինո

  • 1991 – Ո՞վ եք դուք, մադամ Բլավատսկայա (ռուս.՝ Кто вы, мадам Блаватская?) – Ելենա Բլավատսկայա

Հեռուստաներկայացումներ

  • 1972 – Հեքիաթ չորս երկվորյակների մասին (ռուս.՝ Сказка о четырёх близнецах) – Բոնկա
  • 1972 – Կյանքի էջ (ռուս.՝ Страница жизни)
  • 1973 – Մոսկովյան արձակուրդներ (ռուս.՝ Московские каникулы) – աղջիկ (տիտրերում նշված չէ)
  • 1973 – Տարբեր մարդիկ (ռուս.՝ Разные люди) – Զինաիդա Բագլյաևա
  • 1975 – Չինչարկա (ռուս.՝ Чинчарка) – թագուհի Լալի
  • 1976 – Փիլիսոփայության դոկտոր (ռուս.՝ Доктор философии) – Կլարա
  • 1978 – Հետո լռություն է (ռուս.՝ Дальше – тишина…) – Ռոդա
  • 1978 – Պանի Դուլսկայայի բարոյախոսությունը (ռուս.՝ Мораль пани Дульской)  – Գանկա
  • 1979 – Գագաթի կիսաճանապարհին (ռուս.՝ На полпути к вершине) – Հելգա
  • 1986 – Գյոթե։ Տեսարաններ «Ֆաուստ» ողբերգույունից (ռուս.՝ Гёте. Сцены из трагедии «Фауст») – Մարթա
  • 1987 – Քաղվածք (ռուս.՝ Цитата) – Լյուդմիլա

Մուլտֆիլմերի հնչյունավորում

  • 1980 – Пиф-паф, ой-ой-ой! – դերասանուհի մայր նապաստակի դերում
  • 1981 – Կոշկավոր շունը (ռուս.՝ Пёс в сапогах) – բոլոնկա, Կատու Միլեդի, չղջիկ
  • 1982 – Կատվի տունը (ռուս.՝ Кошкин дом) – կատու, հավ
  • 1985 – Դերեզա (ռուս.՝ Дереза) – Դերեզա
  • 1986-1988 – Խոճկոր Ֆունտիկի արկածները (ռուս.՝ Приключения поросёнка Фунтика) – Բամբինո
  • 1987 – Ամուսնություն (ռուս.՝ Брак) – Մասյա
  • 1989 – Ի՞նչ ձայն է արձակում մոծակը (ռուս.՝ Какой звук издаёт комар?) – ջրասամույր
  • 1991 – Միսս Նոր տարի (ռուս.՝ Мисс Новый Год) – աղվես
  • 1992 – Մաշենկա (ռուս.՝ Машенька) – Մաշենկա
  • 1992 – Զբոսաշրջիկ փղիկը (ռուս.՝ Слонёнок-турист) – ագռավ
  • 1995 – Ուրախ կարուսել։ Ֆիլմ 29-րդ։ Խրճիթ։ ռուս.՝ Весёлая карусель. Фильм 29-й. Теремок) – աղվես
  • 1996 – Ճանապարհորդ գորտը (մուլտֆիլմ, 1996) (ռուս.՝ Лягушка-путешественница) – գորտ
  • 1996 – Թագավորներն ու կաղամբը (ռուս.՝ Короли и капуста) – Ջեսիկա
  • 1997 – Սուրբ ծննդյան նախորդ գիշերը (ռուս.՝ Ночь перед Рождеством) – Սոլոխա
  • 2001 – Տոն (ռուս.՝ Праздник)
  • 2002 – Բզեզներ (ռուս.՝ Букашки) – ճանճ
  • 2003 – Սունկ (ռուս.՝ Грибок) – աղվես
  • 2005 – Մենամարտ (ռուս.՝ Поединок) – աղվես
  • 2006 – Չե՛մ ասի (ռուս.՝ Не скажу!) – Ելենա

Վոկալ

  • 1974 – Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (ռուս.՝ «Кошка, гулявшая сама по себе») երաժշտական ներկայացում (աուդիոհեքիաթ), երաժշտությունը՝ Ա․ Ռիբնիկովի – Կատվի երգը, կատվի օրորոցայինը
  • 1983 – Անգետիկը մեր բակից (ռուս.՝ Незнайка с нашего двора) – Կապուտաչիկի երգը
  • 1987 – Ֆունտիկն ու բեղիկներով պառավը (ռուս.՝ Фунтик и старушка с усами – Բամբինո

Աշխատանք ռադիոյում

  • 2010 – «Թատերական խմբակ» (ռուս.՝ «Театральный кружок») հաղորդման վարող, «Детское Радио»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ирина Муравьёва — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
  • Ирина Муравьёва в программе «Встречи на Моховой» — запись 20 января 2009
  • Ирина Муравьёва на сайте Международного объединённого биографического центра
  • СССР ТВ Արխիվացված 2010-10-27 Wayback Machine Ирина Муравьёва на портале советского телевидения
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Իրինա Մուրավյովա by Wikipedia (Historical)


INVESTIGATION