Aller au contenu principal

Ուիլլ Փոուլթեր


Ուիլլ Փոուլթեր


Ուլյամ Ջեք «Ուիլլ» Փոուլթեր (անգլ. William Jack "Will" Poulter, հունվարի 28, 1993(1993-01-28), Լոնդոն, Միացյալ Թագավորություն) բրիտանական կինոյի դերասան։ BAFTA-ի մրցանակակիր (2014)։ Առաջին աշխատանքներից մեկը եղել է Լի Քարթերի դերը «Ռեմբոյի որդին» ֆիլմում։ Հասարակությանը հայտնի է դարձել շնորհիվ Յուստես Վրեդի դերի Մայքլ Էփդեթի «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում։

Կենսագրություն

Ծնվել է 1993 թվականի հունվարի 28-ին Լոնդոնում։ Ունի եղբայր (Էդ) և քույր (Շարլոտ)։ Սովորել է «The Harrodian School» մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է նաև Ռոբերտ Փեթինսոնը։

Որպես պրոֆեսիոնալ դերասան դեբյուտել է «Ռեմբոյի որդին» ֆիլմում, Լի Քարթերի դերում։ Ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է «Sundance» կինոփառատոնում 2007 թվականին, և ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Հետագայում ֆիլմը ցուցադրվել է մի շարք միջազգային կինոփառատոններում, այդ թվում` Գլազգոյի կինոփառատոնում և Բրիտանական կինոյի ինստիտուտի Լոնդոնի 51-րդ կինոփառատոնում։ «Ռեմբոյի որդին» ճանաչվել է լավագույն կոմեդիա Բրիտանական կայսրության մրցանակաբաշխության արարողության ժամանակ և արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակին Լոկարնո (Շվեյցարիա) կինոփառատոնում։ Բացի այդ Փոլութերը հավակնում էր «Ամենապայծառ դեբյուտ» կոչմանը։

2008 թվականին Ուիլլը նկարահանվել է «School Of Comedy»-ի փորձնական սերիայում, որը եթեր դուրս եկավ «Comedy Lab» ծրագրի շրջանակներում։ Դրանից հետո սկսցվեցին «School Of Comedy» լիարժեք սերիալի նկարահանումները, առաջին սեզոնի սերիաները հայտնվեցին էկրանին 2009 թվականին։ «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում մասնակցությունից հետո Ուիլլին սկսեցին հրավիրել շատ հետաքրքիր նախագծեր։ 2013 թվականին նա նկարահանվել է հանրաճանաչ հոլիվուդյան կատակերգություն «Մենք Միլլերներն ենք»-ի գլխավոր դերերից մեկում, իսկ 2014 թվականին «Լաբիրինթոսում վազողը» ֆանտաստիկ ֆիլմում և «Պլաստիկ» ֆիլմ-կողոպուտում։ 2015 թվականին Փոլութերը խաղացել է Ջիմ Բրիջերի դերը ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում։

Ֆիլմագրություն

Հեռուստատեսային աշխատանքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Interview with Will Poulter
  • Will Poulter Cast as Eustace Scrubb! narniaweb, June 20, 2008
  • It’s luvverly Cockney sparra Keira Dailymail19th June 2008
  • Paul Heath Narnia stars switch on London’s Christmas lights! Thehollywoodnews, Nov 9 2010

Text submitted to CC-BY-SA license. Source: Ուիլլ Փոուլթեր by Wikipedia (Historical)