Aller au contenu principal

Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)


Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)


«Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատմություն

Արփենիկ Նալբանդյանի արվեստը բազմաժանր է, սակայն առանձնահատուկ է նկարչուհու վերաբերմունքը հատկապես կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրին։ Այդ աշխատանքները հագեցած են խոր բովանդակությամբ, գեղանկարչորեն ավելի գունեղ ու բազմազան են։

1962 թվականին Արփենիկ Նալբանդյանը, լինելով Զանգեզուրում, պատկերել է գորիսեցի մի կնոջ` Օվսաննա մայրիկին։ Կտավում պատկերված է կոնկրետ անձնավորություն, սակայն այն ներկայացնում է զանգեզուրցի կանանց հավաքական կերպար։

Նկարագրություն

Արփենիկ Նալբանդյանը տարեց կնոջ խորաթափանց հայացքում ներկայացնում է նրա տարիների ընթացքում կուտակված կյանքի փորձը, աշխատավորուհուն բնորոշ հաստատակամությունն ու կենսախնդությունը։ Նկարչուհին կնոջը պատկերել է կապտականաչավուն ֆոնի վրա՝ բազմագույն զգեստով։

Տվյալներ

Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 88.5 x 63.5 սմ :

Տես նաև

  • Հայաստանի ազգային պատկերասրահ

Գրականություն

  • Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
  • Արփենիկ Նալբանդյան – բուկլետ, Հայաստանի պետական պատկերասրահ, Ե., 1974
  • Հայաստանի ազգային պատկերասրահ – ալբոմ, հայ., անգլ., ֆրանս., Մարսել, 1992, էջ 138
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)
  • «Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը)» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար) by Wikipedia (Historical)