Aller au contenu principal

Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Խնձորեսկ, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավները։ Նույն թվականին նկարչուհին վրձնել է Խնձորեսկի երկու բնանկար։

Կտավներից մեկն ունի 100 սմ բարձրություն, 69.5 սմ լայնություն և գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում, մյուսը՝ 80 սմ բարձրություն, 70 սմ լայնություն և գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում։ Գեղանկարների նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն

1962 թվականին վրձնած «Խնձորեսկ» բնանկարի երկու տարբերակները պատկանում են Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական կյանքի երրորդ շրջանին, որոնք յուրահատուկ են նկարչուհու գունանկարչական գործերում իրենց կատարման թարմությամբ, գրավչությամբ, գունային հարստությամբ։

Այստեղ փոխվել է նկարչուհու երանգապնակի գունային նկարագիրը, պայծառացել է, դարձել է ավելի հնչեղ, երանգներով հարուստ, գունային հարաբերություններով ավելի խիզախ ու համարձակ։ Այս աշխատանքները հայ բնանկարչության լավագույն գործերից են, համարվում են գեղանկարչական գողտրիկ պոեմներ` նվիրված Խնձորեսկին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)
  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)
  • «Խնձորեսկ» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում
  • «Խնձորեսկ» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան) by Wikipedia (Historical)