Aller au contenu principal

Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Զամբյուղով աղջիկը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1942 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Կտավն ունի 70 սմ բարձրություն, 55 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն

«Զամբյուղով աղջիկը» կտավում Արփենիկ Նալբանդյանը կարողացել է ցույց տալ մարդկային բնավորությունները տարբերելու իր սուր ընկալումներն ու զգացողությունը։

«Զամբյուղով աղջիկը» կտավի կոմպոզիցիայի կառուցումը հիմնված է երանգների հարաբերությունների վրա։ Նկարչուհին վարպետորեն վրձնել է կոմպոզիցիան, հանդերձանքի գունային ակտիվ լուծումով, նկարի ֆոնի ընտրությամբ, լույսի և ստվերների բաշխմամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում Արխիվացված 2019-04-01 Wayback Machine
  • «Զամբյուղով աղջիկը» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան) by Wikipedia (Historical)