Aller au contenu principal

Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում (նկար, Արփենիկ Նալբանդյան)


«Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում» կամ «1901 թվի Թիֆլիսի մայիսյան ցույցը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Կտավն ունի 200 սմ բարձրություն, 130 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն

«Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում» մեծադիր կտավն Արփենիկ Նալբանդյանը վրձնել է երևակայության ուժով և խորունկ սիրով, այն այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Այն նկարչուհու հաջողված ու մնայուն ստեղծագործություններից է։

Արփենիկ Նալբանդյանի վերջին տարիների ստեղծագործությունները արդեն վկայում են հասուն ու կազմակերպված վարպետին, որ հագեցած, բովանդակալից կերպարներ ստեղծագործելու համար դիմում է կոմպոզիցիոն նոր հնարների, դեկորատիվ պարզ ընդհանրացումների, արտահայտիչ ուրվագծերի։ Կերպավորման այս միջոցները պատահական չէին նկարչի արվեստում։ Ամենամասնավոր դեպքի մեջ էլ նա ձգտել է ընդհանուրը տեսնել, մի բան, որ մոնումենտալ հնչողություն էր տալիս նրա հատկապես վերջին տարիների ստեղծագործություններին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)

Text submitted to CC-BY-SA license. Source: Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում (նկար, Արփենիկ Նալբանդյան) by Wikipedia (Historical)