Aller au contenu principal

Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)


Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)


«Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը։ Կտավը գտնվում է ընտանեկան հավաքածուում։

Պատմություն

Կտավում պատկերված է ակադեմիկոս, հնագետ Կարո Ղաֆադարյանը՝ շրջապատված նրան հարազատ հնագիտական առարկաներով, փոքր ինչ թեքված դիրքով, արմունկով հենված առաջին պլանում գտնվող սեղանին, իսկ ետևում՝ իրերով լեցուն պահարանն է։

Նկատելի է նկարչուհու ջերմ վերաբերմունքը իր ստեղծագործության հերոսի նկատմամբ, որն արտահայտված է գեղանկարչական մակերեսի վրա խնամքով մշակված դետալներում և գունային հստակ լուծումներով ստեղծված հոգեբանական հուզիչ միջավայրում։

Նկարագրություն

Արփենիկ Նալբանդյանը դիմանկարը պատկերել է կտավի վրա, յուղաներկով, դիմանկարի չափսերն են՝ 100 x 80 սմ։ Կտավի գեղարվեստական հորինվածքը եռապլան է, որի կենտրոնում գլխավոր հերոսն է։ Կտավում բավական ակնհայտ է հնագետի սերը դեպի հնագիտական իրերը՝ շեշտը դնելով երկու ձեռքով ամուր բռնած կոտրված կավե ափսեի վրա։ Ստեղծագործությունը կատարված է տաք ու սառը գույների նրբերանգային հակադիր խաղով և պինդ վրձնահարվածներով։

Տես նաև

  • Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Արփենիկ Նալբանդյան (Նախ.` Արա Սարգսյան) - կատալոգ, Ե., 1967
  • Արամ Իսաբեկյան (Առաջաբան` Վ.Ղազարյան) – ալբոմ, Ե., «Տիգրան Մեծ», 2010, էջ 9
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Էդուարդ Իսաբեկյանի պաշտոնական կայքը

Text submitted to CC-BY-SA license. Source: Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան) by Wikipedia (Historical)


INVESTIGATION