Aller au contenu principal

Մաք Գորդոն


Մաք Գորդոն


Մաք Գորդոն (անգլ.՝ Mack Gordon, հունիսի 21, 1904(1904-06-21)[…], Վարշավա, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1959(1959-03-01) կամ փետրվարի 28, 1959(1959-02-28), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան ֆիլմերի երգերի համար գրող ամենահայտնի հեղինակներից մեկը։

Կենսագրություն

Ծնվել է 1904 թվականին, Վարշավայում, ծնողների հետ գաղթել է Նյու Յորք, ԱՄՆ։ Երեխա ժամանակ Մաքը սոպրանո է երգել է մենեստրելային շոուների ժամանակ։ Հետո սկսել է հորինել և խաղալ կատակերգական համարներ, որոշ ժամանակ մյուզիք-հոլլերում եղել է կատակերգակ երգիչ։ 1920-ականների վերջին նա սկսել է գրել երգի բառեր, իսկ երբեմն նաև` երաժշտություն կինոֆիլմերի համար։ 1940 թվականից Մաք Գորդոնը աշխատել է Հարրի Ուորենի հետ։ Երբեմն Գորդոնը ինքն է երաժշտություն գրում իր տեքստերի համար։ «My Heart is an Open Book», «This is the Beginning of the End» և «Here Comes Cookie» հիթերի հեղինակն է։

Ֆիլմերում հնչած երաժշտություններ

Պարգևներ և առաջադրում

Պարգևներ

1943–Օսկար լավագույն երգի համար (You’ll Never Know) 1986 – ASCAP մրցանակ

Առաջադրում

  • 1940 – Օսկար լավագույն երգի համար (Down Argentine Way)
  • 1941 – Օսկար լավագույն երգի համար (Chattanooga Choo Choo)
  • 1942 – Օսկար լավագույն երգի համար (I’ve Got a Gal in Kalamazoo)
  • 1944 – Օսկար լավագույն երգի համար (I’m Making Believe)
  • 1946 – Օսկար լավագույն երգի համար (I Can’t Begin to Tell You)
  • 1947 – Օսկար լավագույն երգի համար (You Do)
  • 1949 – Օսկար լավագույն երգի համար (Through a Long and Sleepless Night)
  • 1950 – Օսկար լավագույն երգի համար (Bibbidi-Bobbidi-Boo)

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մաք Գորդոն by Wikipedia (Historical)


ghbass