Aller au contenu principal

Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան)


Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան)


Ինքնադիմանկար, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած ինքնադիմանկարը։ Նկարը գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում։

Կտավն ունի 34 սմ բարձրություն, 30 սմ լայնություն, նյութը՝ ստվարաթուղթ, յուղաներկ։

Նկարագրություն

«Ինքնադիմանկար» աշխատանքը Արփենիկ Նալբանդյանը ստեղծել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին։ Նկարչուհին ստվարաթղթին է փոխանցել իր երիտասարդ տարիների նուրբ ու կյանքով լեցուն էությունը։ Կտավի կենտրոնական հատվածը զբաղեցնում է նկարչուհու կիսաթեքված դիմապատկերը՝ խորաթափանց հայացքով ուղղված դեպի դիտողը։ Ստեղծագործությունը նկարված է ազատ մաներայով ու անկաշկանդ, խոշոր վրձնահարվածներով։ Հետին ոչ վառ, պարզ գունային լուծումներով հարթության վրա առանձնանում է դիմանկարը, որում պատանի աղջկա լուրջ, միաժամանակ վառ ինքնությունն ընդգծված է ալ կարմիր գլխարկի շնորհիվ, որը միաժամանակ նաև ավարտունություն է հաղորդում ողջ ստեղծագործությանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան) by Wikipedia (Historical)


INVESTIGATION