Aller au contenu principal

Քրիստոսի Փշե պսակ


Քրիստոսի Փշե պսակ


Քրիստոսի Փշե պսակ (հին հունարեն՝ στέφανον ἐξ ἀκανθῶν) փշեր ունեցող բույսերից պատրաստված պսակ, որը Ավետարանի համաձայն Հիսուս Քրիստոսի դատավարության ժամանակ դրվել է նրա գլխին։

Ավետարանի պատմություն

Քրիստոսի գլխին փշե պսակ դնելու մասին գրել են երեք ավետարանիչներ․

…և, Նրա գլխին դրեցին փշե պսակը և Նրա աջ ձեռքին դրեցին գավազան և Նրա առաջ ծնկի իջնելով, ծաղրեցին Նրան՝ ասելով․ ուրախացիր հրեաների արքա (Աստվածաշունչ Մֆ 27:29}})

…Նրան հագցրեցին ծիրանի և փշե պսակը դրեցին Նրա գլխին (Աստվածաշունչ Մկ 15:17}})

Եվ զինվորները, փշե պսակը դրեցին Նրա գլխին, և նրան ծիրանի հագցրին (Աստվածաշունչ Ին 19:2)

Այն մասին, թե երբ են հանել փշե պսակը կանոնական Ավետարանում գրված չէ։ Որոշ նկարիչներ նկարել են Հիսուս Քրիստոսին խաչի վրա՝ փշե պսակով։

Միջին դարեր

Սկզբում փշե պսակը գտնվել է Երուսաղեմում, բայց 1060 թվականին այն տարվել է Կոստանդնուպոլիս։  Եփեսոսի եկեղեցական թեմի առաջնորդ աստվածաբան, եկեղեցական և պետական գործիչ Նիկոլայ Մեսարիտը (1163/4 -1216) նշել է, որ 1201 թվականին Կոստանդնուպոլսի Աստվածամոր տաճարի փարոսի մոտ ամենօրյա պատարագի ժամանակ կայսեր և նրա ընտանիքի անդամների ներկայությամբ, ինչպես նաև տոնական միջոցառումների ժամանակ՝ տարվա առաջին օրը, մայիսի 1-ը, Ավագ հինգշաբթին, Ավագ շաբաթը, պահպանվել են հետևյալ մասունքների գործածությունը․ Քրիստոսի փշե պսակը, Քրիստոսի թիկնոցը, Քրիստոսի գավազանը, նրա խարազանման մտրակը, Տիրոջ խաչի մեխերը, Լոնգինի գեղարդը, Քրիստոսի ոտնամանի մասնիկները (որը հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր Հովհաննես Ա Չմշկիկը բերել է Պաղեստինից՝ 975 թվականին)։

Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ 1204 թվականին Կոստանդնուպոլիսը թալանվել է։ Այնտեղ գտնվող մասունքները տարել են խաչակիրները, դրանց թվում էր նաև Փշե պսակը։ 1239 թվականին Սուրբ Լյուդովիկը ձեռք է բերել Պսակը, որոշ տվյալներով, այդ ժամանակների համար խոշոր գումարով՝ 135 հազար լիվրով՝ լատինացի կայսր Բալդուին II դը Կուրտենեից։ Ավելի կոնկրետ Բալդուին II-ը Փշե պսակը գրավ էր դրել վենետիկցիների մոտ, որոնց մոտից էլ այն գնել է Լյուդովիկոս Սրբազանը։ 1239 թվականին Սանսի երթի ժամանակ Լյուդովիկոս Սրբազանը իր եղբոր՝ Ռոբերտ դը Արտուայի հետ, ոտաբոբիկ, հասարակ վերնաշապիկներով տարել են Փշե պսակով մասունքների տապանակը։ Այնուհետև Փշե պսակը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ավելի ուշ տարել են նաև Տիրոջ խաչի մասնիկները, Լոնգինի գեղարդը և Հին ու Նոր կտակարանների վկայությամբ այլ ապացույց առարկաներ։ Սուրբ մասնիկների պահպանման համար Լյուդովիկոս Սրբազանը հրամայել է Փարիզում կառուցել հատուկ եկեղեցի՝ Սենտ Շապել (թագավորական պալատի մատուռը, հիմնադրվել է 1242 թվականին) և նույն՝ 1239 թվականին ժամանակավոր Փարիզի Աստվածամոր տաճարում է պահել Փշե պսակը։ 1246 թվականին Փշե պսակը տեղափոխվել է Սենտ Շապելի մատուռ։

Փշեր այլ վայրերում

«Մասունքների մասին տրակտատ» աշխատությունում, որը 1543 թվականին գրել է բողոքական, կալվինիզմի հիմնադիր Ժան Կալվինը և հետագայում այն բազմիցս հրատարակվել է։ Աշխատությունում նշվում է, որ Փշե պսակի մասնիկներն այնքան շատ են եղել, որ եթե դրանք հավաքեն, ապա կստացվի ավելի քան չորս պսակ։ Պսակի մեկ երրորդ մասը գտնվել է Փարիզի Սենտ Շապելում, երեք փուշը՝ Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե եկեղեցում, ավելի շատ փշեր՝ Հռոմի Սուրբ Եվստաթեոսի եկեղեցում և Սիենա քաղաքում, մեկ փուշ՝ Վիչենցայում, հինգ փուշ՝ Բուրժում, Բեզանսոնում, Սուրբ Հովհաննես եկեղեցում պահպանվում է երեք փուշ, նույնքան էլ՝ Օվիեդոյի Մայր տաճարում, Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարում՝ երկու, Ալբիում՝ երեք։ Փշեր կան նաև այլ քաղաքի թանգարաննրում և եկեղեցիներում։

Նոր ժամանակներ

18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, Սենտ Շապել մատուռի հրդեհից հետո Փշե պսակը տեղափոխվել է Ֆրանսիայի ազգային գրադարան։ Եկեղեցուն է վերադարձվել Նապոլեոն 1-ինի օրոք։ 1806 թվականին պսակը տեղադրվել է Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում։

Ժամանակագրություն

Մասունքը, որ համարվում է որպես Տիրոջ Փշե պսակ, իրենից ներկայացնում է ամբողջական պսակ, մշտապես գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Երկրպագության համար մասունքները դուրս են բերվում յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին, Մեծ պահքի յուրաքանչյուր ուրբաթ և Ավագ ուրբաթ օրերին։

2019 թվականի ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի ժամանակ Փշե պսակը տաճարից դուրս է բերվել և տեղափոխվել Փարիզի քաղաքապետարան։

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Cathedral de Notre-Dames Official Webpage with images of the crown of thorns
  • How to attend the Veneration of the Crown of Thorns – Minor Sights

Text submitted to CC-BY-SA license. Source: Քրիստոսի Փշե պսակ by Wikipedia (Historical)



INVESTIGATION