Aller au contenu principal

Օվերն-Ռոն-Ալպեր


Օվերն-Ռոն-Ալպեր


Օվերն-Ռոն-Ալպեր (ֆր.՝ Ôvèrgne-Rôno-Âlpes), երկրամաս Ֆրանսիայի արևելքում, ստեղծվել է 2014 թվականի ֆրանսիական վարչական բարեփոխումների արդյունքում, միավորելով Օվերն և Ռոն Ալպեր մարզերը։ Նոր երկրամասը ստեղծվել է 2016 թվականի հունվարի 1-ից, 2015 թվականի ֆրանսիական տարածաշրջանային ընրությունների արդյունքներով։ Վարչական կենտրոնն է Լիոն քաղաքը։

Երկրամասի տարածքը կազմում է ավելին քան 69711 քառակուսի կիլոմետր, այսպիսով այն երրորդն է Ֆրանսիայում ըստ մեծության։ Բնակչությունը կազմում է 7 695 264 մարդ (2-րդը երկրամասերի շարքում, Իլ դը Ֆրանսից հետո)։

Աշխարհագրություն

Երկրամասը սահմանակից է Պրովանս Ալպեր Լազուր ափ և Օկսիտանիա երկրամասերին հարավում, Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտեին հյուսիսում, Նոր Ակվիտանիաին արևմուտքում, և Շվեցարիայի (կանտոններ՝ Ժնև, Վալե և Վո) և Իտալիայի (շրջաններ՝ Վալլե Դ'Աոստա և Պիեմոնտ) հետ հյուսիս-արևելքում և արևելքում։

Դեպարտամենտներ

Օվերն-Ռոն-Ալպերը բաղկացած է տասներկու դեպարտամենտներից՝ Էն, Ալյե, Արդեշ, Կանտալ, Դրոմ, Վերին Լուար, Վերին Սավոյ, Իզեր, Լուար, Պյուի դը Դոմ, Ռոն, Սավոյ։

Խոշոր քաղաքներ

  • Լիոն (1,622,331; վարչական կենտրոն)
  • Գրենոբլ (510,368)
  • Սենտ Էտիեն (372,308)
  • Կլերմոն Ֆերան (264,704)
  • Շամբերի (186,355)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք (ֆր.)
  • Ֆրանսիայի տարածքների միավորում - Ֆրանսիա 3 (ֆր.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Օվերն-Ռոն-Ալպեր by Wikipedia (Historical)