Aller au contenu principal

...Baby One More Time (երգ)


...Baby One More Time (երգ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ...Baby One More Time (այլ կիրառումներ)

...Baby One More Time ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի նրա նույնանուն ալբոմի առաջնաելույթային սինգլը։ Երգի հեղինակն ու պրոդյուսերը Մաքս Մարտինն է, իսկ երկրորդ պրոդյուսերը՝ Ռամի Յակուբը։ Երգը թողարկվել է 1998 թվականի հոկտեմբերին «Jive Records» լեյբլի կողմից։ Այն բանից հետո, երբ Բրիթնին ձայնագրել և դեմո ձայնագրությունը Թոնի Բրեքսթոնի չկատարված երգերի հետ ուղարկել է մի քանի լեյբլների, պայմանագիր է կնքել «Jive Records» ընկերության հետ։ «…Baby One More Time»-ը թին փոփ և պարային փոփ ոճերի երգ է, որը պատմում է տղայի հետ բաժանվելուց հետո աղջկա զգացմունքների մասին։

«…Baby One More Time» երգը մի քանի երկրներում հասել է առաջին հորիզոնականին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակ և դարձել 1999 թվականի լավագույն վաճառվող երգը։ Այն բոլոր ժամանակների լավագույն վաճառված սինգլներից մեկն է, որի վաճառքը ամբողջ աշխարհում կազմել է 10 միլիոն օրինակ։ Տեսահոլովակը, որտեղ Սփիրսը ներկայացել է կաթոլիկ միջնակարգ դպրոցի աշակերտուհու կերպարով, որը պատկերացնում է, որ ինքը երգում և պարում է, իսկ նրա պաշտամունքի առարկան հետևում է հեռվից։ Ռեժիսորը Նայջլ Դիկն է։

Տեսահոլովակ

Բրիթնի Սփիրսի առաջին տեսահոլովակի ռեժիսորը Նայջել Դիքն է։ Տեսահոլովակի նկարահանումները անցկացվել են 1998 թվականին, Կալիֆորնիա նահանգի Venice High School դպրոցում։

Հիթ-շքերթներ

Հավաստագրումներ

Ծանոթագրություններ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: ...Baby One More Time (երգ) by Wikipedia (Historical)