Aller au contenu principal

Swan Song


Swan Song


«Swan Song» (Կարապի երգ), բրիտանացի փոփ երգչուհի Դուա Լիպայի երգը։ Թողարկվել է 2019 թվականի հունվարի 24-ին որպես սինգլ Warner Bros. Records լեյբլով։ Երգը Յուկիտո Կիսիրոյի «Երազանքի զենքը» մանգայի հիման վրա նկարահանված «Ալիտա։ Մարտական հրեշտակը» ֆիլմի սաունդթրեքի մաս է։ Երգը գրվել է Դուա Լիպայի, Ջասթին Թրենտերի, Մաթիաս Լարսոնի, Ռոբին Ֆրեդրիկսոնի, Թոմաս Հոլքենբորգի կողմից։ Երաժշտական տեսահոլովակը, որ նկարահանվել է Ֆլորիա Սիգիզմոնդիի կողմից, թողարկվել է 2019 թվականի հունվարի 24-ին։ Սինգլն Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում հասել է 24-րդ հորիզոնականին։

Պատմություն

Երգի մասին հայտարարվել է 2018 թվականի վերջին, ինչից հետո՝ 2019 թվականի հունվարի 3-ին, Դուա Լիպան Ինստագրամի իր էջում ներկայացրել է տեսահոլովակից մի հատված։ Սկզբում նախատեսվել է երգը թողարկել հունվարի 25-ին, բայց հունվարի 17-ին Դուա Լիպան հայտնել է, որ երգը թողարկվելու է նախատեսվածից մեկ օր շուտ։

Երաժշտական տեսահոլովակ

2019 թվականի հունվարի 24-ին Դուա Լիպայի յութուբյան ալիքում թողարկվել է երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ֆլորիա Սիգիզմոնդին։ Տեսահոլովակում ցուցադրվում է ֆուտուրիստական ապագան։ Երկաթե քաղաքը, որ նման է մեծ աղբանոցի, լի է ծխով։ Երգչուհին, որի վզին ոսկե ու արծաթե շղթաներ են, հագել է սև կաշվե հագուստ, շրջում է այդ քաղաքի փողոցներում։ Տեսահոլովակի կեսում Դուա Լիպան մոտենում է մի հայելու, որը նրան արտացոլում է որպես Ալիտա (ֆիլմի հերոսուհին)։ Տեսահոլովակի ավարտին Դուա Լիպան վերածվում է Ալիտայի։

Կոմերցիոն հաջողություն

«Swan Song» սինգլն զբաղեցրել է 24-րդ հորիզոնականն Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում։ Երգն զբաղեցրել է 27-րդ և 31-րդ հորիզոնականները Շոտլանդիայի և Չեխիայի հիթ-շքերթներում համապատասխանաբար։

Հիթ-շքերթներ

Թողարկման պատմություն

Collection James Bond 007

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Swan Song by Wikipedia (Historical)