Aller au contenu principal

Էսպիրիտու Սանտու


Էսպիրիտու Սանտու


Էսպիրիտու Սանտու (պորտ.՝ Espírito Santo), նահանգ Բրազիլիայի արևելքում։ Մտնում է Հարավարևելյան տարածաշրջանի կազմի մեջ։ Սահմանակից է հյուսիսից Բահիա, արևմուտքից Մինաս Ժերայս և հարավից Ռիո դե Ժանեյրո նահանգների հետ։ Արևելքից նահանգը շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով։ Վարչական կենտրոնն է Վիտորիա։ Բնակչությունը՝ 3 514 952 մարդ (2010)։

Պորտուգալերենից թարգմանաբար անվանումը նշանակում է «Սուրբ ոգի»։

Աշխարհագրություն

Նահանգի ալտանտօվկիանոսյան ափերին կլիման արևադարձային է, չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով։ Հյուսիսում ավելի չոր է ու տաք։ Նահանգի լեռնային հատվածում, հարավում և հարավ-արևմոտքում միջին տարեկան ջերմաստիճանը ավելի ցածր է, իսկ կլիման կախված է տեղանքի բարձրությունից։ Նահանգի կարևորագույն գետն է Ռիու Դոսին։

Նահանգի տարածքի մեջ է մտնում նաև Ատլանտյան օվկիանոսում գտնվող Տրինիդադի է Մարտին Վաս կղզին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք (պորտ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Էսպիրիտու Սանտու by Wikipedia (Historical)


ghbass