Aller au contenu principal

Էվան ՄաքԳրեգոր


Էվան ՄաքԳրեգոր


Էվան Գորդոն ՄաքԳրեգոր (անգլ.՝ Ewan Gordon McGregor, մարտի 31, 1971(1971-03-31)[…], Փերթ, Փերթ և Կինրոս) շոտլանդացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր։ Դերասանը նկարահանվում է անկախ ֆիլմերում, ինչպես նաև հոլիվուդյան բարձր բյուջե ունեցող նախագծերում։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Ասեղի վրա» (1996), «Մտերիմ օրագիր» (1996), «Մուլեն Ռուժ!» (2001), «Մեծ ձուկը» (2003), «Գրողի ծոցը սերը» (2003), «Կղզին» (2005), «Անտառներում» (2005), «Աստղային պատերազմներ» էպոպեիայի երրորդ մասերում (1999, 2002, 2005), «Ես քեզ սիրում եմ, Ֆիլլիպ Մորիս» (2009) և Դոն Բրաունի վեպի էկրանացում «Հրեշտակները և հրեշները» (2009)։ Ներկայումս համարվում է Մեծ Բրիտանիայի ամենապահանջված դերասաններից մեկը։

2012 թվականի վերջին Ուեն Մակգրեգորին շնորհվել է սպայի կոչում և Բրիտանական կայսրության շքանշան։

Կենսագրություն

Դերասանը ծնվել է 1971 թվականի մարտի 31-ին փոքրիկ Կրիֆֆ քաղաքում (Պերք ընդ Կինրոսս նահանգ, Շոտլանդիա), շոտլանդական հայտնի ՄաքԳրեգորի տոհի անդամ է, որի հիմնադիրը, ըստ լեգենդի, շոտլանդացիների արքա Քեննետ I-ի որդին է։ Նրա հայրը՝ Ջեյմս Չարլզ Ստյուարտ Մաքգրեգորը դպրոցում դասավանդել է ֆիզկուլտուրա առարկան և եղել է մասնագիտությունների ընտրության խորհրդատու։ Մայրը՝ Քերոլ Դիանա Լոուսոնը Դանդիի դպրոցում ուսուցանել է հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Դերասանն ունի Քոլին անունով եղբայր (ներկայումս Բրիտանիայի ռազմաօդային ուժերի օդաչու է), նա 2 տարով մեծ էր Յուենից։ Յուենի՝ մոր կողմից հորեղբայրը դերասան և ռեժիսոր Դենիս Լուսոնն է։ Հատկանշական է, որ նա, ինչպես և զարմիկը, նկարահանվել է «Աստղային պատերազմներ» էպոպեայում (բնօրինակ տրիլոգիայում)՝ խաղալով Վեջ Անտիլլեսի՝ X-Wing աստղային կործանիչի օդաչուի դերը։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Պրոդյուսեր

Սցենարիստ

Ռեժիսոր

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Էվան ՄաքԳրեգոր by Wikipedia (Historical)


PEUGEOT 205