Aller au contenu principal

Սաֆարիի արքան


Սաֆարիի արքան


Սաֆարիի արքան (անգլ.՝ Khumba), լիամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից։ Մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կանադայի կինոփառատոնի ժամանակ, 2013 թվականի սեպտեմբերի 8-ին։

Սյուժե

Իր ծնվելու հենց առաջին վայրկյանից Կումբան միայն անհաջողություն էր բերում։ Եվ միայն այն պատճառով, որ նա կիսով չափ սպիտակ էր ծնվել։ Իսկ զեբրերի հետ դա կարող է պատահել միայն մի դեպքում. դա հնագույն անեծքի նշան էր։ Երամակը վտարում է Կումբային, և նրան չի պաշտպանում նույնիսկ հայրը։ Նա ստիպված է լինում իր խնդիրները հաղթահարել միայնակ, գտնել պակասող գծերը, որպեսզի արժանանա ընտանիք վերադառնալուն։

Դերերում

Պարգևներ և առաջադրումներ

Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն
  • Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ` առաջադրում
Behind the Voice Actors Awards
  • Տղամարդու դերի լավագույն վոկալային կատարում` Լիամ Նիսոն (առաջադրում), Սթիվ Բուշեմի (առաջադրում)
Միջազգային կինոփառատոն Զանզիբարում
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ` հաղթանակ
Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակ
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ` հաղթանակ
Անիմացիոն փառատոն Շտուտգարտում
  • Գրան-պրի` առաջադրում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • A Zebra of a Different Color, or Another Pattern - Miriam Bale
  • Khumba Movie Review & Film Summary - Simon Abrams
  • Film Review: ‘Khumba’ - Guy Lodge

Text submitted to CC-BY-SA license. Source: Սաֆարիի արքան by Wikipedia (Historical)