Aller au contenu principal

Someone You Loved


Someone You Loved


«Someone You Loved», շոտլանդացի երգիչ-երգահան Լյուիս Քափալդիի երգը։ Թողարկվել է թվային ներբեռնման համար 2018 թվականի նոյեմբերի 8-ին via Virgin Records լեյբլի կողմից որպես Քափալդիի Breach երկրորդ մինի ալբոմի երրորդ սինգլ։ Այն դարձել է Ջո Ուայլիի BBC Radio 2-ի «Շաբաթվա երգը»։ Թողարկումից մեկ շաբաթ անց Սքոթ Միլլսը այն դարձրել է BBC Radio 1-ի «Շաբաթվա մեղեդին»։

Քափալդիի երգն զբաղեցրել է առաջին հորիզոնականը UK Singles Chart հիթ-շքերթում, որտեղ պահել է իր դիրքերը 7 շաբաթ, ինչպես նաև այն դարձել է տարվա ամենավաճառվող երգը Մեծ Բրիտանիայում։ Երգն զբաղեցրել է առաջին հորիզոնականը նաև Irish Singles Chart-ում 2019 թվականի մարտին։

Նախապատմություն

NME -ի հետ հարցազրույցում Քափալդին հայտնել է, որ երգը գրել է 6 ամսվա ընթացքում։ Նա նշել է, որ շատ մարդիկ ասում էին, թե «լավագույն երգերը ընկնում են նրա գիրկը» և դրանք ամենահեշտ գրվող երգերն են, ինչպես նաև դրանք քիչ ժամանակ են պահանջում։ Քափալդին չի համաձայնել դրա հետ։ Նա ասել է, որ իր լավագույն երգերը ստեղծվել են դաշնամուրի առաջ նստած՝ գլուխը աղյուսե պատին ժամերով խփելու արդյունքում։ Այդպես են նրա գլխում առաջացել լավ մեղեդիներ։ Երգը թանկ մարդ կորցնելու կամ նրանից բաժանվելու մասին է։

Տեսահոլովակ

«Someone You Loved» երգի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի փետրվարի 8-ին։ Տեսահոլովակում նկարահանվել է դերասան Փիթեր Քափալդին, որ Լյուիս Քափալդիի երկրորդ զարմիկն է։ Տեսահոլովակի ռեժիսորը կինոռեժիսոր Ֆիլ Բիսթոլն էր։ Նկարահանումներն անցկացվել են Բուխտոնում 2019 թվականի հունվարին։ Տեսահոլովակն ստեղծվել է «Live Life Give Life» բարեգործական կազմակերպության հետ համատեղ՝ օրգանների նվիրավտվության խնդիրը բարձրացնելու համար։ Այն կորստի և հույսի մասին է։ Տեսահոլովակի սյուժեում ամուսինը փորձում է համակերպվել իր կնոջ մահվան հետ, որն իր սիրտը նվիրաբերել է այլ ընտանիքի երիտասարդ մոր՝ փրկելով նրա կյանքը։ Վերջում երկու ընտանիքները համախմբվում են, և գլխավոր հերոսը հասկանում է, որ իր կնոջ սիրտը շարունակում է ապրել։

Հիթ-շքերթային պատմություն

«Someone You Loved» երգը հասել է UK Singles Chart հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և պահել իր դիրքերը 7 շաբաթ անընդմեջ։ Այդ երգով Քափալդին առաջին անգամ մուտք է գործել US Billboard Hot 100, որտեղ երգն սկզբում զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը, այնուհետև զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։

Երգացանկ

  • Digital download
  1. "Someone You Loved" – 3:02
  • Digital download
  1. "Someone You Loved" (Future Humans Remix) – 3:09
  • Digital download
  1. "Someone You Loved" (Madism Radio Mix)– 2:37
  • CD single
  1. "Someone You Loved" – 3:02
  2. "Someone You Loved" (Madism Radio Mix) – 2:37
  3. "Someone You Loved" (Instrumental) – 3:02
  4. "Voice Note From Lewis"

Անձնակազմ

Վերցված է լեյբլի կրկնօրինակի նշումներից։

  • TMS - պրոդյուսեր
  • Ֆիլ Քուք - լարայիններ
  • TMS - միքսինգ
  • Ռոբերտ Ոսեյն - մաստերինգ
Collection James Bond 007

Հիթ-շքերթներ

Հավաստագրեր

Թողարկման պատմություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Someone You Loved by Wikipedia (Historical)