Aller au contenu principal

Գեներալ Բրանդոն


Գեներալ Բրանդոն


Գեներալ Բրանդոն, Ջեյն Օսթինի «Զգացմունք և բանականություն» վեպի գրական հերոսներից մեկը։ Հանգիստ և ինքնամփոփ տղամարդ, որ սիրահարվում է Դաշվուդ քույրերից կրտսերին՝ Մերիան Դաշվուդին։

Դորսեթշիրում հաստատված ընտանիքի կրտսեր որդին՝ Բրանդոնը, իր կարիերան ծավալել է բանակում, իսկ ավագ եղբոր մահից հետո ժառանգել է Դելաֆորդը։ Հեղինակը գրել է. «Նրա կարողությունն այստեղ է, այս վայրը, այս տունը։ Ամեն ինչ գերազանց և պատվարժան վիճակում»։

Կյանքի և գործունեության բերմամբ գեներալ Բրանդոնն Օսթինի կերպարների շարքի ամենաբնական տղամարդ կերպարն է։ Նա փորձում է թաքցնել իր բուռն զգացմունքներն իր հոր երիտասարդ հոգեզավակ՝ Էլիզայի հանդեպ, որին ստիպում են ամուսնանալ նրա ավագ եղբոր հետ։ Այդ ժամանակ գեներալին ուղարկում են արտասահմանում ծառայելու, և երբ նա վերադառնում է, Էլիզային գտնում է մահամերձ և թշվառ վիճակում։ Բրանդոնն իր վրա է վերցնում Էլիզայի ապօրինի դստեր՝ Էլիզայի խնամակալությունը։ Կրստեր Էլիզան գայթակղվում է երիտասարդ Ջոն Ուիբըլիով և տասնհինգ տարեկանում ունենում է նրա ապօրինի երեխային, որից հետո երիտասարդը լքում է աղջկան։

Իրական կյանքում գեներալը կարող է ձանձրալի մարդ համարվել։ Հակառակ ավանդական ռոմանտիկ կերպարներին՝ գեներալը մելամաղձոտ է, լռակյաց, չեղյալ է համարում հետաքրքիր արշավներ, ներխուժում է անհարմար պահերին և չի խոսում Մերիանի հետ, այլ միայն Էլինորի։ Նա երիտասարդ Ջոն Ուիբըլիի հակապատկերն է։ Նրա համար արժեք չունեն սիրային ձևականությունները, գումարի համար ամուսնությունը։ Գեներալի ամուսնությունը հիմնված էր սիրո վրա։ Չնայած դրան՝ քննադատական բացասական կարծիքներ նույնպես կան այս կերպարի վերաբերյալ։ Գեներալը թվում է անտարբեր 20–րդ դարի բարքերին հանդեպ, և նրա կերպարի հաջողությունը քիչ հավանական էր։

  • E. Godfrey, The January–May Marriage in Nineteenth-Century British Fiction (2009)

Text submitted to CC-BY-SA license. Source: Գեներալ Բրանդոն by Wikipedia (Historical)


PEUGEOT 205