Aller au contenu principal

Lane Boy


Lane Boy


«Lane Boy», Blurryface չորրորդ ստուդիական ալբոմի համար Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ։ Lane Boy-ի երաժշտական տեսահոլովակը Յություբում թողարկվել է 2015 թվականի հուլիսի 20-ին։

Արձագանք

«Alternative Press»-ին տված հարցազրույցում Թայլեր Ջոզեֆը ասել է, որ ինքը գրել է երգը՝ ցանկանալով խոսել իր հիասթափությունների մասին և թե ինչ է զգում։ Ջոզեֆը նաև Fuse-ին տված հարցազրույցում ասել է. «Սա այն երգն էր, որտեղ դուք կարծես կոտրում եք այդ չորրորդ պատը, և դուք կարող եք տեսնել, թե ինչ է դա իրոք նորմալ մարդ լինելը»։

Երաժշտական տեսահոլովակ

Lane Boy-ի երաժշտական տեսահոլովակը մի փոքր ավելի կարճ է ալբոմային տարբերակից։ Տեսահոլովակում Թայլերը երկու տղամարդկանց հետ քայլում է անտառով, իսկ Դանը նվագում է համերգում։ Նա (Թայլեր) անտառում գտնում է ծաղիկներով վերնաշապիկ, հագնում այն ու միանում Դանին բեմի վրա։ Այնուհետև նա բեմի վրա ծնկի է իջնում ու ամբոխը նրա հետ միասին ծնկի է իջնում, այնուհետև նա ցատկում է, և ամբոխը ցատկում է նրա հետ։ Տեսահոլովակն ավարտվում է Թայլերի կարճատև պարով և ամբոխին խոնարհմամբ։

Երգացանկ

Անդամներ

  • Թայլեր Ջոզեֆ՝ վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս կիթառ
  • Ջոշ Դան՝ հարվածային գործիքներ

Հիթ շքերթեր

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Lane Boy by Wikipedia (Historical)


PEUGEOT 205