Aller au contenu principal

Sigala


Sigala


Sigala (իրական անունը՝ Բրյուս Ֆիլդեր, անգլ.՝ Bruce Fielder, նոյեմբերի 1, 1993(1993-11-01), Նորիջ, Անգլիա), բրիտանացի դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, երգահան։ Առավել հայտնի է դարձել իր դեբյուտային «Easy Love» սինգլի շնորհիվ, որը հայտնվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին «UK Singles Chart»-ի 71-րդ հորիզոնականում, իսկ մեկ շաբաթ անց՝ միանգամից բարձրացել առաջին հորիզոնական։ Հաջորդ սինգլը՝ «Sweet Lovin'»-ը, «UK Singles Chart»-ում հասել է 3-րդ հորիզոնական։ Հայտնի սինգլներից է նաև «Wish You Well»-ը՝ Բեքի Հիլլի հետ զուգերգը։

Էլեկտրոնային երաժշտությունում նա նախապատվություն է տալիս Դեյվիդ Գետտային, Արման Վան Հելդենին և Tiësto-ին։

Գործունեություն

Ծնվել է Նորֆոլկում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 8 տարեկանում, երբ սկսեց դաշնամուր նվագել, որից հրաժարվեց 8-րդ դասարանում։ Ավարտել է Ռիփհամի ավագ դպրոցը, ավելի ուշ երաժշտություն է ուսումնասիրել Վեստմինստերի համալսարանում, որտեղ ստացել է արվեստի բաժնի առևտրային երաժշտության բակալավրի աստիճան։ Ներկայումս գործունեություն է ծավալում Լոնդոնի Քինգս-Քրոսս մարզի Թայլյարդ ստուդիայում։

Համալսարանն ավարտելուց հետո անդամակցել է որոշ քիչ հայտնի խմբերի, ավելի ուշ կենտրոնացել է երգեր գրելու և այլ կատարողների պրոդյուսեր լինելու վրա, օրինակ, «Sigma» դուետի հետ համատեղ Էլլա Էյրի «Good Times» երգի համար ձայնագրել է երգ։

Իր դեբյուտային «Easy Love» սինգլը գրել է 6 շիշ գարեջուր խմելուց հետո, վատ տրամադրությամբ, քանի որ նրան խնդրել էին 37 միքս պատրաստել ճանաչված կատարողի համար և, նա հոգնածության արդյունքում շփոթված ներբեռնել «The Jackson 5» խմբի «ABC» երգի ա կապելլա տարբերակը։ «The Official Charts Company» ընկերության հետ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ երգը ձայնագրվել է կիրակի երեկոյան՝ իր համար սահմաններից դուրս երգ ստեղծելու նպատակով։ Երգի հիման վրա Լոս Անջելեսում նկարահանվել է տեսահոլովակ կանադական պարային «Lucky Aces» դուետի՝ 12-ամյա Լակիի և Էյսիի մասնակցությամբ, որոնք, ըստ սյուժեի, հանդիպում են և պարային մարտահրավեր նետում տարբեր մանկական խմբերի։ Տեսահոլովակի ռեժիսորն էր Քրեյգ Մուրը, որը հիմնավորել է տեսահոլովակի նկարահանման վայրի ընտրությունը՝ նշելով, որ Լոս Անջելեսում «կային տաղանդների այնպիսի միավորումներ, ինչպիսիք չկային ամբողջ աշխարհում», և այն, որ ինքը տեսել է Լակիին ու Էյսիին Էլեն Դեջեներեսի «Էլեն Դեջեներեսի շոուի» ժամանակ։ 2015 թվականի սեպտեմբերի 4-ին «Easy Love» սինգլը թողարկվեց «Ministry of Sound» լեյբլում և միանգամից բարձրացավ «UK Singles Chart» շքերթի 71-րդ հորիզոնական, իսկ մեկ շաբաթ անց երգը գրավեց առաջին հորիզոնականը, որտեղ մնաց 4 շաբաթ։

2015 թվականի դեկտեմբերի 4-ին թողարկվեց Բրյուսի երկրորդ՝ «Sweet Lovin'» սինգլը, որը հասավ մինչև «UK Singles Chart» շքերթի 3-րդ հորիզոնական։

2016 թվականի մարտի 18-ին նախատեսվում էր երրորդ՝ «Say You Do» սինգլի թողարկումը՝ ձայնագրված DJ Fresh-ի և Իմանիի հետ, որում օգտագործվել է Մրայա Քերիի «Always Be My Baby» երգի մոդելը։ Միաժամանակ Սիգալան աշխատում էր դեբյուտային ալբոմի թողարկման վրա։

Սկավառակագրություն

Սինգլներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Sigala by Wikipedia (Historical)