Aller au contenu principal

Ջասթին Գուրվից


Ջասթին Գուրվից


Ջասթին Գեբրիել Գուրվից (անգլ.՝ Justin Gabriel Hurwitz, հունվարի 22, 1985(1985-01-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել մեծ ճանաչում է ստացել որպես «Լա Լա Լենդ» (2016) ֆիլմի երաժշտության հեղինակ։ Նա նաև երաժշտություն է գրել Դեմիեն Շազելի երեք այլ ֆիլմերի՝ «Գայը և Մեդլինը այգու նստարանին» (2009), «Մոլեգնություն» (2014) և «Առաջին մարդը» (2018) համար։

«Լա-Լա Լենդ»-ի համար Գուրվիցը ստացել է Ոսկե գլոբուս մրցանակը՝ ֆիլմի լավագույն երաժշտության և լավագույն երգի («City of Stars»), BAFTA մրցանակը՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար և «Օսկար» մրցանակը՝ ֆիլմի լավագույն երաժշտության և լավագույն երգի համար («City of Stars», ինչպես նաև ևս մեկ անվանակարգ՝ «Audition (The Fools Who Dream)»)։

Կենսագրություն

Գուրվիցը դպրոց է հաճախել Գլենդել Վիսկոնսինում։ Ռեժիսոր Դեմյեն Շազելի հետ Գուրվիցը ծանոթացել է Հարվարդի համալսարանում, որտեղ նրանք նվագել են նույն խմբում, ապրել են նույն սենյակում ու միասին աշխատել «Գայը և Մեդինը այգու նստարանին» ուսանողական ֆիլմի վրա։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ջասթին Գուրվից by Wikipedia (Historical)