Aller au contenu principal

Հոլիվուդի թանգարան


Հոլիվուդի թանգարան


Հոլիվուդի թանգարան (անգլ.՝ Hollywood Museum), թանգարան Հոլիվուդում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ), որը պահպանում է ամերիկյան կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության հետ կապված առարկաների հավաքածու։ Գտնվում է Մաքս Ֆակտորի պատմական շենքում, Հայլենդ-ավենյուում։ Շենքի նախագիծը կազմել է Սիմեոն Չարլզ Լին՝ հոլիվուդյան ար-դեկո ոճում։

Պատմություն

9 տարի ռեստավրացիոն աշխատանքներից հետո չորս հարկանի թանգարանը բացվել է 2003 թվականին և աշխատում էր շաբաթը երկու անգամ։ Այսօրվա դրությամբ թանգարանը աշխատում է շաբաթը 5 օր (չորեքշաբթի-կիրակի)։ Թանգարանը լրացուցիչ միջոցառումներ և հանդիպումներ է կազմակերպում։

Թանգարանից կցված է Mel’s Drive-In ռեստորանը։

Ցուցադրանմուշներ

Թանգարանում ներկայացված են ավելի քան 10 հազար առարկ։ Առաջին հարկում ներկայացված է հազարավոր սև-սպիտակ նկարներից պատկերասրահ, Քերի Գրանտի ռոլս ռոյսը, «Կապիկների մոլորակը» և «Յուրայի դարաշրջանի պարկը» ֆիլմից ռեկվիզիտը, Ջուդի Գառլենդի մրցանակը և «Կարմիր մաշիկները»։ Այստեղ էլ ներկայացվել է առաջին հոլիվուդյան դիմահարդար Մաքս Ֆակտորի ստուդիայի ցուցահանդեսը դերասանուհիների մազերի գույներով չորս սենյակների հետ՝ շիկահերների (Մերիլին Մոնրո), շիկակարմիրների (Լյուսիլ Բոլ), թխահերների և շագանակահերների։

Երկրորդ և երրորդ հարկերը կինեմատոգրաֆիայի աստղերի կոստյումների համար են, որոնք հայտնվում էին հայտնի ֆիլմերում, գովազդային պոստերներում և ռեկվիզիտում։ Թանգարանում ներկայացված է Մերիլին Մոնրոյի օրիգինալ առարկաների ամենախոշոր հավաքածուն։

Չորրորդ հարկում սարսափ ֆիլմերի դահլիճ է։ Այստեղ կարելի է քայլել բանտային միջանցքով, ինչպես Ջոդի Ֆոսթերը «Գառնուկների լռությունը» ֆիլմում, տեսնել Հաննիբալ Լեկտերի դիմակը, Բորիս Կարլոֆի հետ ֆիլմից մումիան, Ֆրանկենշտեյնին և նրա հարսին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք


Text submitted to CC-BY-SA license. Source: Հոլիվուդի թանգարան by Wikipedia (Historical)