Aller au contenu principal

Եվգենյա Պաստեռնակ


Եվգենյա Պաստեռնակ


Եվգենյա Վլադիմիրովնա Պաստեռնակ (օրիորդական ազգանունը՝ Լուրիե, դեկտեմբերի 16 (28), 1898 կամ դեկտեմբերի 28, 1898(1898-12-28), Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հուլիսի 10, 1965(1965-07-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարչուհի, բանաստեղծ Բորիս Պաստեռնակի առաջին կինը, նրա ավագ որդու՝ գրականագետ Եվգենի Պաստեռնակի մայրը։

Կենսագրություն

Եվգենյա Պաստեռնակը ծնվել է 1898 թվականի դեկտեմբերի 28-ին Մոգիլյովում։ Եղել է գրենական պիտույքների խանութի սեփականատեր Վլադիմիր Ալեքսանդրովիչ (Վենիամին Նեսանելովիչ) Լուրիեի (1865-1943) և Խաի (Ալեքսանդրա Նիկոլաևնա) Լուրիեի (1870-1928) չորս երեխաներից մեկը։ Նա ունեցել է երկու քույր՝ Աննան (ամուսնու ազգանունով՝ Մինց, 1894-1957) և Գիտան (1897-1975), մեկ եղբայր՝ Սեմյոնը (1895-1960)։ Ծննդավայրում ավարտել է մասնավոր գիմնազիա 1916 թվականին, հաջորդ տարի քնություն է հանձնել արքունական գիմնազիայի դասընթացի համար ոսկե մեդալով և իր ազգականուհի Սոֆյա Լուրիեի հետ մեկնել Մոսկվա, որտեղ ընդունվել է Կանանց բարձրագույն կուրսերի մաթեմատիկայի բաժին։ 1918 թվականին հիվանդացել է տուբերկուլոզով և վերադարձել Մոգիլյով, ապա իր զարմուհի Սոնյա Մեյլմանի հետ մեկնել բուժվելու Ղրիմում։ 1919 թվականին նրա ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Պետրոգրադ, որտեղ (իր ավագ քրոջ ամուսնու՝ Աբրամ Մինցի օգնությամբ) նա աշխատանքի է ընդունվել որպես ցրիչ Սմոլնիում։

Մոսկվա տեղափոխվելուց հետո ընդունվել է քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան՝ Դավիդ Ծտերենբերգի ու Պյոտր Կոնչալովսկու արվեստանոց։ 1922 թվականի հունվարի 24-ին ամուսնացել է Բորիս Պաստեռնակի հետ։ 1931 թվականին տուբերկոլոզի բուժման համար մեկնել է Գերմանիա։ Նույն թվականին նրանք ամուսնալուծվել են։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 թվականի օգոստոսի 6-ից) որդու հետ անցկացրել է Տաշքենդում, ուր տարհանվել էին։

Եվգենյա Պաստեռնակը մահացել է 1965 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում։

Ընտանիք

  • Եվգենյա Պաստեռնակի ազգականի՝ գրադարանային գործի կազմակերպիչ Ալեքսանդր Ռոգինսկու որդին է եղել նկարիչ Միխայիլ Ռոգինսկին։ Եվգենյա Պաստեռնակին ազգական է եղել նաև մարդաբան Յակով Ռոգինսկին։

Մատենագիտություն

  • Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակ, Եվգենյա Վլադիմիրովնա Պաստեռնակ, Գեղանկարչություն։ Գրաֆիկա, Նկարիչների ընտանիքի հավաքածուից, Գեղանկարչության ցուցահանդեսի կատալոգ, Մոսկվա, ՌՊՀՀ։

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Եվգենյա Պաստեռնակ by Wikipedia (Historical)