Aller au contenu principal

Wanna One


Wanna One


Wanna One (կոր. 워너원; ոճավորվում է որպես WANNA·ONE), հարավկորեական բոյ բենդ, կազմավորվել է 2017 թվականին CJ E&M, ընկերությունում Mnet հեռուստաալիքում ցուցադրվող Produce 101 ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանում։ Խումբը կազմված էր 11 մասնակիցներից, ովքեր հավաքվել էին տարբեր ընկերություններից․ Յուն Ջիսոնից, Հա Սոնունից, Հվան Մինհյոնից, Օն Սոնուից, Քիմ Ջեհվանից, Քան Դանիելից, Փարկ Ջիհունից, Փարկ Ուջինից, Փե Ջինյոնից, Լի Դեհվիից և Լայ Գուանլինից։ Պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 7-ից, խումբը առաջ էր գնում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը YMC Entertainment ընկերությունում (2018 թվականի հունիսի 1-ից խումբը անցավ Swing Entartainment ընկերության վարելու տակ)։

Կարիերա

2017: Produce 101 և 1X1=1 (To Be One)

Wanna One-ը կազմավորվել են հայտնի Produce 101 գոյատման ռեալիթի շուուի երկրորդ եթերաշրջանի ցուցադրման ժամանակ (առաջին եթերաշրջանի ժամանակ կազմավորվել է կանացի խումբ I.O.I-ը), որտեղ 101 մասնակիցներից ընտրում էին 11-ին հեռուստադիտողների քվեարկման միջոցով։ Շոուն ցուցադրել են 2017 թվականի ապրիլի 7-ից մինչև 2017 թվականի հւոնիսի 16-ը։ Wanna One-ի գործունեությունը ղեկավարում էր YMC Entartainment-ը, ինչպես I.O.I խմբի առաջ գնալով։ Ի տարբերություն I.O.I-ի մասնակիցներին չէր թույլատրվում մասնակցել ընկերությունների գործունեության մեջ։

Հունիսի 19-ին YMC ENtartainment-ը հայտարարեց, որ մասնակիցները սկսել են ապրել մեկ հանրակացարանում։ Հունիսի 27-ին ներկայացվել են պաշտոնական փրոֆայլները։ Հուլիսի 1-ին և 2-ին շոուի թոփ-35 մասնակիցները համերգ տվեցին Սեուլի օլիմպիական այգում, նշանավորելով այդպես Produce 101-ի երկրորդ եթերաշրջանի ավարտը։ Հուլիսի 7-ին տրվել է ֆանդոմի պաշտոնական անվանումը — Wannable։ Օգոստոսի 3-ին անցկացվել է «Առաջ, Wanna One!» ռեալիթի շոուի պրեմիերան (անգլ. Wanna One Go!)։ Օգոստոսի 7-ին անցկացվել է խմբի դեբյուտային շոուքոնը, նաև թողարկվել է դեբյւոտային տեսահոլովակը։ Օգոստոսի 18-ից 20-ը անցկացվել է KCON փառատոնը, որտեղ Wanna One-ը նույնպես մասնակցեցին։

Նոյեմբերի 13-ին թողարկվել է 1-1=0 (Nothing Without You) վերահրատարակությունը «Beautiful»-ը, որպես գլխավոր սինգլ։ Ընդհանուր վաճառքը 1X1=1 (To Be One) և վերահրատարակությունը կազմել են միլիոնից ավել կրկնօրիակներ, որը դարձրեց Wanna One-ին առաջին հարավկորեական խումբ, ովքեր հասան այսպիսի արդյունքի դեբյւոտային ալբոմի հետ։

2018: Golden Age Begins և համաշխարհային շրջագայություն

2018 թվականի փետրվարին լույս է տեսնում 2018 Golden Age Begins փոստերների սերիաները խմբի մասնակիցներով։ Մարտի -ին թողարկվել է հատուկ սինգլ «I Promise You (I.P.U.)»։ Նաև հայտարարվել է, որ 0+1=1 (I Promise You) մինիալբոմի նախապատվերները հասել են 700 հազար կրկնօրինակների։ Ալբոմը թողարկվել է մարտի 19-ին վերնագրային «Boomerang» երգով։

Ապրիլի սկզբին հայտարարվել է, որ Wanna One-ը բաժանվելու է մի քանի ենթախմբերի և համագործակցելու է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Dynamic Duo-ն,Զիկոն, Nell խմբի և Հեյզի հետ ապագա ալբոմի համար։ Ավելի ուշ պարզվում է, որ նոր ալբոմը անվանվելու է 1÷x=1 (Undivided), այն թողարկվել է հունիսի 4-ին «Light» վերնագրային երգով։ Նաև թողարկվել է առաջին համաշխարհային տուրը Wanna One World Tour — One: The World, որը սկսեց հունիսի 1-ին։

Մայիսի 31-ին ավարտվում է համաձայնագրի ժամկետը YMC Entartainment-ի հետ։ Հունիսի 1-ին Wanna One-ը անցնում է Swing Entertainment-ի կառավարության տակ, նոր ընկերության, որը ստեղծվել էր բացառապես խմբի համար։ Այնուամեյնանիվ, նոր համաձայնությունը համագործակցելու է YMC-ի հեռ։

Հոկտեբերի 30-ին Wanna One-ը թողարկում են թիզերային տեսահոլովակ, նաև հաղորդում են առաջին ստուդիական ալբոմի անունը, 111=1 (Power of Destiny), որը թողարկվել է նոյեմբերի 19-ին։

2019: Եզրափակիչ համերգներ և կազմացրում

2018 թվականի դեկտեմբերի 18-ին Swing Entartainment-ը թողարկում են պաշտոնական խոստովանում այն մասին, որ խմբի համաձայնագիրը ավարտվելու է առաջնապես պլանավորած ամսաթվում, 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ընկերությունը նաև հայատարարում է, որ մասնակիցների բոլոր ընկերությունները համաձայնության եկան, որ մասնակիցներին թույլ կտան մասնակցել տարվա վերջին պլանավորված շոուերին և մրցանակաբաշխություններին 2019 թվականի հունվարի ընթացքում։ Խումբը ավարտում է իր գործունեությունը եզրափակիչ համերգով, որը անվանված է Therefore, որը անցկացվել է չորս օրերի ընթացքում և ավարտվել է հունվարի 27-ին։ ՀԱմերգը անցկացվել է Gocheok Sky Dome Սեուլում։

Անդամներ

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմ

  • 1¹¹=1 (Power of Destiny) (2018)

Մինի ալբոմներ

  • 1X1=1 (To Be One) (2017)
  • 0+1=1 (I Promise You) (2018)
  • 1÷x=1 (Undivided) (2018)

Ֆիլմագրություն

  • Produce 101 (Mnet, 2017)
  • Wanna One Go (Mnet, 2017)
  • Wanna City (SBS Mobidic, 2017)
  • Wanna One Go Season 2: Zero Base (Mnet, 2017)
  • Wanna One Go in Jeju
  • Wanna One Go Season 3: X-CON (Mnet, 2018)
  • Wanna Travel (Olleh TV, 2018)
  • Wanna Travel Season 2 (Olleh TV, 2018)

Համերգային շրջագայություններ

  • Wanna One World Tour — One: The World (2018)
  • Wanna One Final Concert — «Therefore» (2019)

Պաշտոնական տեսահոլովակներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Wanna One by Wikipedia (Historical)