Aller au contenu principal

Պատանի տիտաններ, առաջ (մուլտֆիլմ)


Պատանի տիտաններ, առաջ (մուլտֆիլմ)


«Պատանի տիտաններ, առաջ» (անգլ.՝ Teen Titans Go! to the Movies), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ, որը նվիրված է սուպերհերոսներին։ Warner Animation Group և DC Entertainment ընկերությունների համատեղ նախագիծն է Cartoon Network հեռուստաալիքի աջակցությամբ։ Նախագծին մասնակցել են դերասաններ՝ Սքոթթ Մենվիլը, Հինդեն Ուոլշը, Գրեգ Սիպեսը, Հարի Փեյթոնը, Թարա Սթրոնգը, Ուիլ Արնեթը և Քրիսթեն Բելը։ Կինոթատրոններում մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հուլիսի 27-ին։

Սյուժե

Պատանի տիտանները որոշում են նկարահանվել լիամետրաժ ֆիլմում, մնացած բոլոր հայտնի սուպերհերոսների նման։ Թիմի առաջնորդ Ռոբինը մտադիր է դառնալ ֆիլմի գլխավոր հերոսը։ Պետք է միայն այնպես անել, որ հոլիվուդյան լավագույն ռեժիսորը նկատի պատանի տիտաններին։ Զինված մի քանի անխոհեմ գաղափարներով տիտանները մեկնում են Հոլիվուդ։ Սակայն երբ խմբի դեմ դուրս է գալիս չարագործը, որը երկրի զավթման մոլի ծրագիր է կրում, ամեն ինչ փոխվում է։ Թիմում ընկերական հարաբերություններն ու մարտական ոգին թուլանում են, ինչի պատճառով հարվածի տակ է հայտնվում պատանի տիտանների ճակատագիրը։

Հնչյունավորում

  • Սքոթ Մենվիլ - Ռոբին
  • Թարա Սթրոնգ - Ռեյվեն
  • Հարի Փեյթոն - Քիբորգ
  • Հինդեն Ուոլշ - Սթարֆայեր
  • Գրեգ Սիփես - Բիսթ բոյ
  • Ուիլ Արնեթ - Սլեյդ Ուիլսոն
  • Քրիստեն Բել - Ջեյդ Ուիլսոն

Արտադրություն

2017 թվականի սեպտեմբերին Warner Bros. Pictures ընկերությունը հայտարարեց մուլտֆիլմի պրեմիերայի ամսաթիվը՝ 2018 թվականի հուլիսի 27։ Ամիս անց ներկայացվեց մուլտֆիլմի անվանումը և հայտարարվեց, որ դերասանական կազմին են միանալու նաև Ուիլ Արնեթը և Քրիսթեն Բելը։

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • «Պատանի տիտաններ, առաջ (մուլտֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Պատանի տիտաններ, առաջ (մուլտֆիլմ) by Wikipedia (Historical)