Aller au contenu principal

Թայքա Վայթիթի


Թայքա Վայթիթի


Թայքա Դևիդ Վայթիթի ( ( );,օգոստոսի 16, 1975(1975-08-16), Վելինգտոն, Նոր Զելանդիա), նաև հայտնի է որպես Թայքա Քոհեն, նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և կոմիկ։ 2004 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակին իր «Երկու մեքենաներ, Մեկ գիշեր» կարճամետրաժ ֆիլմի համար։ Թայքան ամուսնացած է Չելսի Ուինսթենլիի հետ, ով նրա ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է։

Նրա Տղա (2010) և Որս վայրի մարդկանց վրա (2016) ֆիլմերը դարձել են Նոր Զելանդիայի պատմության մեջ ֆինանսապես ամենահաջող ֆիլմերը։ Վերջինս մինչև հիմա կրում է այդ տիտղոսը՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ։ Ջեմեյն Քլեմենտի հետ միասին դարձել է «Ինչով ենք մենք զբաղված ստվերներում» (2014) սարսափ կատակերգության ռեժիսորը, որտեղ և կատարել է գլխավոր դերերից մեկը։ Վայթիթիի վերջին ռեժիսորական աշխատանքների ցանկում են նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր։ Ռագնարյոկ» (2017) սուպերհերոսական ֆիլմը և «Ջոջո Ճագար» (2019) սև կատագերգությունը։ Վերջինումս նա գրել է սցենարը և կատարել գլխավոր դերերից մեկը։ Նրա աշխատանքը «Ջոջո Ճագար» ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից, առաջադրվելով «Օսկար» մրցանակին «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։

Վաղ տարիներ

Վայթիթին ծնվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Արևելյան ափի վրա գտնվող Ռոուքոքոր քաղաքում։ Մեծացել է և Արևելյան ափին, և Վելինգտոնի Արո հովտում։ Նրա հայրը Մաորի ֆերմեր և նկարիչ էր, իսկ մայրը՝ եվրոպական ծագման ուսուցիչ։ Վայթիթիի պապին մայրական գծով ունի ռուս հրեական ծագում, իսկ տատին մայրական գծով՝ իռլանդական։ Վայթիթին կրում է իր մոր ազգանունը՝ «Քոհենը», իր մի շարք աշխատանքների համար գրականության և կինոյի մեջ։ Ինքն իրեն Թայքան անվանում է «Պոլինեզիացի հրեա»։

Վայթիթիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա մոտ հինգ տարեկան էր, և հիմնականում նրան դաստիարակել է մայրը։ Թայքան սովորել է Օնսլոու քոլեջում։ Նա թատրոն է ուսումնասիրել Վելինգտոնի Վիկորիա համալսարանում և 1997 թվականին ավարտել այն Արվեստների բակալավրի աստիճանով։

Անձնական կյանք

2012 թվականի մայիսին Վայթիթին դուստր է ունեցել։ Երկրորդ դուստրը ծնվել է 2015 թվականի օգոստոսին։

Նոր Զելանդիայում 2017 թվականի առաջիկա ընտրությունների ժամանակ Ուայթիթին հայտարարել է, որ աջակցելու է Ջասինդա Արդերնին և լեյբորիստների կուսակցությանը։

Ֆիլմագրություն

Որպես դերասան

Այլ աշխատանքներ


Հեռուստատեսություն

Որպես դերասան

Տեսահոլովակներ

Գովազդային տեսահոլովակներ

Վայթիթին նաև հաջող կոմերցիոն ռեժիսոր էր։ Նա նկարահանել է Air New Zealand-ի համար «The Most Epic Safety Video Ever Made» հոլովակը՝ Փիթեր Ջեքսոնի և Էլայջա Վուդի մասնակցությամբ, երբ նրանք գտնվում էին այնտեղ «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար։ Գովազդը մոտ 19 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում։ Վայթիթին նկարահանել է Tesco-ի «Borg» հոլովակը Թորի ծիծաղելի կերպարով, որտեղ նա գնումներ է կատարում սուպերմարկետում։ Հետաքրքիր է, որ մի քանի տարից անց Թայքան նկարահանել է Marvel Studios-ի «Թոր․ Ռագնարյոկ» ֆիլմը։

Քննադատություն

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Taika Waititi Internet Movie Database կայքում
  • Պաշտոնական MySpace էջ

Text submitted to CC-BY-SA license. Source: Թայքա Վայթիթի by Wikipedia (Historical)


INVESTIGATION