Aller au contenu principal

Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020)


Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020)


2020 թվականի սահմանադրական հանրաքվե, տեղի չունեցած սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին, սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի պետք է դրվեր Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Նախապատմություն

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։

Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն կկայանար ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց կամ չեղարկվեց։

Ժամկետ

Հանրաքվեն պետք է անցկացվեր հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո։ Քարոզարշավի ժամկետներն էին փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը։

Քարոզչական կողմեր

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբարում։ «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կար ավելի քան 60 իրավաբաններ։

Քննադատություն, արձագանք

Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը քննադատել են Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, ըստ հայտարարության, կպահպանի ակտիվ չեզոքություն։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվել է մասնակցել հանարքվեին և կոչ արել անտեսել հանրաքվեն։

Խախտումներ

2020 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հարցուուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանը կատարեց «Այո»-ի քարոզչությունը՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքը, որի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացում ներկայացրեց։

Այլ իրադարձություններ

«Այո» քարոզչական կողմն հայտարարել էր «ԱՅՈ»-ի լոգոյի մրցույթ 3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով։ Որի հաղթող ճանաչվեց «Գարուն» ընկերության առաջարկած լոգոն՝ Երեկոյան Երևան ամսագրի 1991 թվականի սեպտեբերի 23-ի համարից, իսկ 3 միլիոն դրամանոց մրցանակը բաշխվեց թերթի խմբագիրների և նկարազարդողի ժառանգների միջև։

Ակտիվիստ Միհրան Մխիթարյանի վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ընրական հանձնաժողովների կազմում «Այո» քարոզչական կողմից ներկայացվցներից ավելի քանի 500-ը նախկինում եղել են ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ։

Որոշ քաղաքացինեի կողմից ահազանգ է ստացվել, որ «ՈՉ» քարոզչական կողմից ընտրակաշառք է բաժոնվում ընտրությանը չմասնակցելու դիմաց, որը ուղարկվել է դատախազություն, «ԱՅՈ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշել է, որ լուրջ չի վերաբերվում այս փաստին։

2020 թվականի մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Կուրթան գյուղ, որտեղ նրան խնդրանքով մոտեցավ մի երիտասարդ՝ խնդրելով իրեն տրամադրել բնակարան, վարչապետը սաստեց՝ պնդելով, որ երիտասարը առողջ է և կարող է աշխատել տունը ստեղծել։ Մարտի 10-ի NEWS.am-ի պատրաստած տեսանյութից հետո պարզվեց, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունի, իսկ տուն չունեն, քանի որ երկրաշարժի ժամանակ իրենց տունը կառուցվում էր և դեռ պատրաստ չէր։ Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ներողություն խնդրեց երիտասարդից։

Հանրաքվեի քարոզչության է մասնակցում նաև «Բոյկոտ» նախաձեռնությունը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը։ Նախաձեռնությունը համագործակցում է «ՈՉ» քարոզչական կողմի հետ։

Մարտի 12-ից հետո «ԱՅՈ» քարոզչական կողմը դադարեցրեց իր քարոզարշավը կապված Հայաստանում Նոր կորոնավիրուսի տարածման հետ։

Մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարվեց մեկամսյա Արտակարգ դրություն, որի պատճառով հանրաքվեն հետաձգվեց։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հանրաքվեն տեղի չունեցավ, սակայն ազգային ժողովում ընդունված որոշման համաձայն կասեցվել է ՍԴ 3 անդամությունը՝ այդ թվում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ։ Այս որոշման մասին ՍԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ․

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Text submitted to CC-BY-SA license. Source: Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Սահմանադրական ճգնաժամ Հայաստանում (2018-2020)
  2. Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվե (2017)
  3. Հայաստանի Սահմանադրական դատարան
  4. Հայաստանի սահմանադրական հանրաքվե (1995)
  5. Հայաստանի Սահմանադրություն
  6. Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2005)
  7. Հայաստանի սահմանադրական պատմություն
  8. Արտակարգ դրություն Հայաստանում (2020)
  9. Հայաստանի անկախության հանրաքվե (1991)
  10. 2020 թվականը Հայաստանում
  11. Համապետական ընտրություններ Արցախում (2020)
  12. Հայաստանի նախագահական ընտրություններ (2008)
  13. Հայաստանի նախագահական ընտրություններ (2003)
  14. Արտակարգ դրություն Հայաստանում
  15. Արցախի Սահմանադրություն
  16. Հայաստանի նախագահական ընտրություններ (2018)
  17. Արցախի Հանրապետության Ազգային ժողով
  18. Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
  19. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված
  20. Հայաստան