Aller au contenu principal

Մեռած ինձ համար


Մեռած ինձ համար


«Մեռած ինձ համար» (անգլ.՝ Dead to Me), ամերիկյան կատակերգական դրամա, որն ստեղծել է Լիզ Ֆելդմանը։ Շոուի պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 3-ին Նեթֆլիքսում։ Սերիալում գլխավոր դերերը խաղացել են Քրիստինա Էփլգեյթը, Լինդա Քարդելինին, Ջեյմս Մարսդենը, Մաքս Ջենքինսը, Սեմ Մաքքարթին և Լյուք Ռոսլերը։

Շոուն քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Քրիստինա Էփլգեյթն իր դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2019 թվականի հունիսին սերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանի համար, որի պրեմիերան կայանալու է 2020 թվականին։

Սյուժե

Այրի Ջենը (Քրիստինա Էփլգեյթ) որոշում է զբաղվել իր ամուսնու մահվան հետաքննությամբ, որը մահացել է մեքենայի վրաերթի հետևանքով։ Աջակցության խմբում նա հանդիպում է Ջուդիին (Լինդա Քարդելինի), որի հետ ընկերություն է անում։

Դերասանական կազմ

Հիմնական կազմ

  • Քրիստինա Էփլգեյթ` Ջեն Հարդինգ, անշարժ գույքի վաճառող, որի ամուսին Թեդը մահացել է ավտոմեքենայի ուժգին հարվածից։
  • Լինդա Քարդելինի` Ջուդի Հեյլ, կին, որին Ջենը հանդիպել է աջակցության խմբում։
  • Ջեյմս Մարսդեն` Սթիվ Վուդ (1 եթերաշրջան), Ջուդիի նախկին ամուսինը և փաստաբան։
  • Մաքս Ջենքինս` Քրիստոֆեր Դոյլ, Ջենի բիզնես-ընկերը և գործընկերը։
  • Սեմ Մաքքարթի` Չառլի Հարդինգ, Ջենի ավագ որդին։
  • Լյուք Ռոսլեր` Հենրի Հարդինգ, Ջենի կրտսեր որդին։

Երկրորդական կազմ

Դրվագներ

1-ին եթերաշրջան (2019)

Արտադրություն

Մշակում

2018 թվականի ապրիլի 5-ին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը պատվիրել է տասը դրվագից բաղկացած առաջին եթերաշրջանի արտադրությունը։ Շոուն ստեղծել է Լիզ Ֆելդմանը, իսկ որպես գործադիր պրոդյուսեր հանդես են եկել հենց Ֆելդմանը, Ուիլ Ֆերրելը, Ադամ Մաքքեյը և Ջեսիկա Էլբաումը։

2019 թվականի ապրիլի 1-ին հայտարարվել է, որ շոուի պրեմիերան կայանալու է 2019 թվականի մայիսի 3-ին։ 2019 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է, որ սերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան։

Քասթինգ

2018 թվականի հուլիսի 11-ին հայտարարվել է, որ Քրիստինա Էփլգեյթը մարմնավորելու է երկու գլխավոր դերերից առաջինին։ 2018 թվականի օգոստոսի 3-ին հայտարարվել է, որ Լինդա Քարդելինին մարմնավորելու է երկու գլխավոր դերերից երկրորդին։ Նույն ամսում հայտարարվել է, որ դերասանական կազմին միացել են Մաքս Ջենքինսը և Լյուք Ռոսլերը։ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին հայտարարվել է, որ շոուին միացել են Ջեյմս Մարսդենը և Էդ Ասները։ 2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ շոուին միացել են Սեմ Մաքարթին, որը խաղացել է հիմնական դերերից մեկին, և Դիանա Մարիա Ռիվան, որը խաղացել է կրկնվող դեր։

Քննադատություն

Սերիալի առաջին եթերաշրջանը կինոքննադատների կողմից ստացել է մեծ մասամբ դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 86% է, ըստ 36 գրախոսությունների միջին բալը 10-ից 6,51։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 68 միավոր՝ ըստ քննադատների 20 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մեռած ինձ համար by Wikipedia (Historical)