Aller au contenu principal

Սկանդալ (ֆիլմ, 2019)


Սկանդալ (ֆիլմ, 2019)


«Սկանդալ» (անգլ.՝ Bombshell), ռեժիսոր Ջեյ Ռոուչի՝ 2019 թվականին նկարահանված ամերիկյան դրաման, որը սցենարի հեղինակը Չարլզ Ռենդոլֆն է։ Ֆիլմի հիմքում ընկած են «Fox News» հեռուստաալիքի մի քանի աշխատակիցների պատմությունները, որոնք սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել «Fox News»-ի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզին։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Շարլիզ Թերոնը, Նիկոլ Քիդմանը և Մարգո Ռոբին։ Երկրորդական դերերում խաղացել են Ջոն Լիթգոուն, Քեյթ Մաքկիննոնը, Քոննի Բրիթոնը, Մալքոլմ Մաքդաուելը և Էլիսոն Ջենին։

Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան սահմանափակ վարձույթով կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին, լայն վարձույթով այն թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։

Ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է քննադատների դրական արձագանքներին։ Նրանք բարձր են գնահատել դերասանական խաղը (հատկապես Թերոնի, Ռոբիի և Լիթգոուի), բայց քննադատել են սցենարը և թույլ տրված անճշտությունները։ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 77-րդ արարողությանը Թերոնը և Ռոբին անվանակարգ են ստացել՝ որպես, համապատասխանաբար, «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի»։

Նկարագրություն

Ֆիլմը պատմում է, թե ինչպես է հեռուստահաղորդավարուհի Գրեթհեն Կարլսոնը սկիզբ դրել «Fox News»-ի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզի սեռական ոտնձգությունների դեմ արշավին։

Դերերում

Նկարահանումներ

Նախագծի վրա աշխատանքի մեկնարկի մասին հայտարարվել է 2017 թվականի մայիսին՝ Այլզի մահից հետո, իսկ Ռոուչը հաջորդ տարի հաստատվել է որպես ռեժիսոր։ Դերասանական կազմի մեծ մասը հաստատվել է 2018 թվականի ամռանը, իսկ նկարահանումներն սկսվել են նույն թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսում։

Մրցանակներ և անվանակարգեր

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Սկանդալ (ֆիլմ, 2019) by Wikipedia (Historical)


ghbass