Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն, Արցախի հեռուստաընկերություն։ Եթեր է հեռարձակվում 1988 թվականի հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հեռուստատեսությունը ստեղծվել է ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը ձգձգվում էր Ադրբեջանի կողմից մարզի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով։ 1988-ին շուրջ վեց տասնամյակի կենսագրություն ունեցող մարզային ռադիոյի կողքին հեռուստատեսություն ունենալու արցախցիների երազանքն իրականություն դարձավ։ 2003 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի ընդունմամբ Արցախի հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, մանկապատանեկան, ժամանցային հաղորդումներ։ Ընկերության ներկայիս խորհրդի նախագահն է Նորեկ Գասպարյանը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 130, 000 է։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou