Aller au contenu principal

Արտակարգ իրավիճակ Արցախի Հանրապետությունում (2020)


Արտակարգ իրավիճակ Արցախի Հանրապետությունում (2020)


Արտակարգ իրավիճակ Արցախի Հանրապետությունում, COVID-19 համավարակով պայմանավորված հատուկ իրավական ռեժիմի հաստատում Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը։ Արտակարգ իրավիճակի պարետատան ղեկավարման համար պարետ է նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Չնայած մեկամսյա ժամկետով արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելուն, երկրում չի հետաձգվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Իրավական դրույթներ

Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում բացառապես Արցախի Հանրապետության սահմանադրության և «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրենքի հիման վրա։ Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմը սահմանվում է նապագահի հրամաագրով։

Սահմանափակումներ

Արցախի Հանրապետության սահմանի բոլոր անցակետերում սահմանվել է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հատուկ կարգ։ Անցակետով արգելվում է Արցախի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը բացառությամբ որոշ դեպքերի, որոնք սահմանվել են պարետի որոշմամբ։

Քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում և զորամասերում արգելվում են հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը։

Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև գործադուլները, հավաքները։

Իրադարձություններ

Տես նաև

  • Արտակարգ դրություն Հայաստանում (2020)
  • Նոր կորոնավիրուսի բռնկումը Արցախի Հանրապետությունում

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Արտակարգ իրավիճակ Արցախի Հանրապետությունում (2020) by Wikipedia (Historical)