Aller au contenu principal

Ֆիլիպ Իվանովսկի


Ֆիլիպ Իվանովսկի


Ֆիլիպ Իվանովսկի (մակեդոներեն՝ Филип Ивановски, մայիսի 1, 1985(1985-05-01), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստ, «ՌօՊՍ» ակումբի հարձակվող։

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել «Վարդար» և «Ռաբոտնիչկի» ակումբների երիտասարդական կազմերում։ Դրանից հետո խաղացել է «Ալյումինա» ակումբում։ 2004 թվականի ամռանը տեղափոխվել է Սկոպիե քաղաքի «Մակեդոնիա» ակումբ։ 2005/06 մրցաշրջանում թիմի հետ միասին զբաղեցրել է երկրորդ տեղը Մակեդոնիայի առաջնությունում՝ զիջելով «Ռաբոտնիչկի» ակումբին։ Ֆիլիպ Իվանովսկին 22 գոլով դարձել է երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով Ստևիցա Ռիստիչին, որը խփել էր 27 գոլ։ Այդ մրցաշրջանում թիմը նվաճել է նաև Մակեդոնիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Շկենդիային» (3:2). Ֆիլիպ Իվանովսկին դարձել է գոլի հեղինակ ավելացված ժամանակում։ 2006/07 մրցաշրջանի երկրորդ կեսում անցկացրել է 16 խաղ և խփել 10 գոլ։

2007 թվականի ձմռանը տեղափոխվել է լեհական «Դիսկոլոբիա» ակումբ, որը նրա համար վճարել է 800 000 եվրո։ Էքստրակլասում նորամուտը կատարել է 2007 թվականի մարտի 3-ին՝ «Վիձևի» դեմ խաղում (0:0)։ 2007 թվականին թիմի հետ միասին նվաճել է Լեհաստանի գավաթն ու Լեհաստանի սուպերգավաթը։

2008 թվականի ամռանը տեղափոխվել է Վարշավայի «Պոլոնիա», որտեղ նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ Կրակովի «Վիսլոյի» դեմ տնային խաղում (0:2)։ «Պոլոնիայի» կազմում իր առաջին գոլը խփել է 2008 թվականի օգոստոսի 23-ին «Լոձի» դեմ խաղում (1:2)։ 2008 թվականի օգոստոսի 29-ին կայացած «Շլյոնսկի» դեմ հաջորդ խաղում (3:0) Իվանովսկին ձևակերպել է հեթ-տրիկ։

Կարիերան հավաքականում

Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։ Մակեդոնիայի Հանրապետության ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2009 թվականի հունիսի 10-ին՝ Իսլանդիայի դեմ տնային խաղում (2:0)՝ հանդիպման 66-րդ րոպեին փոխարինելով Ակո Ստոյկովին և 86-րդ րոպեին գրավելով Գուննլեյֆեր Գունլեյֆսոնի պաշտպանած դարպասը։

Ձեռքբերումներ

  • Մակեդոնիայի Հանրապետության առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2005/06
  • Մակեդոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2006/07
  • Մակեդոնիայի գավաթակիր (1) –2005/06
  • Լեհաստանի գավաթակիր (1) – 2006/07
  • Ղազախստանի գավաթակիր (1) – 2012
  • Լեհաստանի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2007, 2008

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
  • Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
  • Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  • Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)


Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆիլիպ Իվանովսկի by Wikipedia (Historical)