Aller au contenu principal

Լեոնարդ Սարկիսով


Լեոնարդ Սարկիսով


Լեոնարդ Սարգսի Սարկիսով (Սարգսյան), հանդիպում է նաև Լեոնիդ անունով. (սեպտեմբերի 5, 1931, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ։

Լեոնարդ Սարկիսովը ծնվել 1931 թվականին Գանձակում։ 1950-1951 թվականներին սովորել է Մոսկվայի Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացման և մեքենայացման ինստիտուտում։ Ավարտել է նաև Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտը։ Կինոյում սկսել է նկարահանվել 1971 թվականից։ Ամուսնացել է դաշնակահարուհի Ժաննա Գավջյանի հետ։

  • էպիզոդիկ դեր՝ «Մորգանի խնամին» (1970)
  • Կարեն՝ «Երևանյան օրերի խրոնիկա» (1972)
  • Մելքոն՝ «Քաոս» (1973)
  • վարորդ՝ «Մարդն Օլիմպոսից» (1974)
  • լուսանկարիչ՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976)
  • ագրոնոմ՝ «Քարե հովիտ» (1977)
  • ծերունի՝ «Աշնան արև» (1977)
  • բժիշկ՝ «Բժիշկ» (1978)
  • Արշակ՝ «Աստղային ամառ» (1978)
  • Գասպար՝ «Երիտասարդություն․ 2-րդ թողարկում» (1979)
  • Գասպար՝ «Թթենի» (1979)
  • Խաչիկ՝ «Խոշոր շահում» (1980)
  • Կոստյա՝ «Լիրիկական երթ» (1980)
  • Նիկոլյան՝ «Թռիչքն սկսվում է երկրից» (1980)
  • վարսահարդար՝ «Կտոր մը երկինք» (1980)
  • Աքիլես՝ «Եղեք իմ ամուսինը» (1981)
  • «Համեստ մարդը» (1981) (կարճամետրաժ)
  • հյուր՝ «Գիքոր» (1982)
  • Վաչագան՝ «Պատահար հուլիսին» (1982)
  • Գասպարելլի՝ «Վառած լապտեր» (1983)
  • Սաքո՝ «Քոչարի» (1983)
  • Երվանդ՝ «Հրդեհ» (1983)
  • Մանուկով՝ «Հեծյալը, որին սպասում էին» (1984)
  • Սպիրիդոն Դոլիձե՝ «Հրամայված է վերցնել կենդանի» (1984)
  • Մուշեղ՝ «Վերջին կիրակին» (1985)
  • վարսահարդար՝ «Օդապարուկի օրը» (1986)
  • գործարանի տնօրեն՝ «Ծովափնյա արձակուրդ» (1986)
  • Աշխենի հայրը՝ «Օտար խաղեր» (1986)
  • «Մեզանից երեքը» (1987)
  • «Գործողություն» (1987)
  • «Խոսք» (1987)
  • Մանուկյան՝ «Սպիտակ ոսկոր» (1988)
  • էպիզոդիկ դեր՝ «Գաղտնի խորհրդականը» (1988)
  • Վանունց՝ «Ուժասպառվածները» (1990)
  • «Ժամկետը՝ յոթ օր» (1991)
  • «Քույրիկը Լոս Անջելեսից» (1993)
  • «Հարսնացուն Ջերմուկից» (1997)
  • «Մեր բակը 2» (1998)
  • Լեոնարդ Սարկիսովը zarkfoundation.com կայքում
  • Լեոնարդ Սարկիսովը kino-teatr.ru կայքում (ռուս.)
  • Լեոնարդ Սարկիսովը kinopoisk.ru կայքում (ռուս.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Լեոնարդ Սարկիսով by Wikipedia (Historical)