![Ակադեմիկոս Վերնադսկի (անտարկտիկական կայան) Ակադեմիկոս Վերնադսկի (անտարկտիկական կայան)](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Vernadsky_Research_Base.jpg/400px-Vernadsky_Research_Base.jpg)
Ակադեմիկոս Վերնադսկի (ուկրաիներեն՝ Академік Вернадський), ուկրաինական անտարկտիկական կայան։ Գտնվում է Գալինդե արգենտինական կղզեխմբի մոտ՝ Անտարկտիկական թերակղզու մոտակայքում։
Որպես Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային ենթամիավոր ստեղծվել է 1996 թվականի փետրվարին, երբ Բրիտանական անտարկտիկական ծառայությունը «Ֆարադեյ» կայանը խորհրդանշական գնով՝ մեկ ֆունտ ստերլինգ, փոխանցել է Ուկրաինային։ Կայանը վերանվանվել է «Ակադեմիկոս Վերնադսկի»։
Կայանն անվանվել է ի պատիվ ակադեմիկոս Վլադիմիր Վերնադսկու (1863-1945), որ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից էր և առաջին նախագահը։
Կայանում կատարվում են հետազոտություններ, որոնք ամրագրված են «Ֆարադեյ» կայանի՝ Ուկրաինային փոխանցելու հուշագրով։ Այն Ուկրաինայի կողմից Անտարկտիդայի ուսումնասիրության պետական ծրագրի մաս է կազմում, որը մշակվել է 2010-ական թվականներին։
Կայանի աշխատանքային ու բնակելի հատվածից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Վինտեր կղզում, կա ոչ մեծ թանգարան՝ նվիրված Բրիտանիայի կաղմից Անտարկտիդայի ուսումնասիրությանը և բրիտանական «Ֆարադեյ» կայանին, որտեղ բացի քարտեզներից ու հոդվածներից ցուցադրված են արշավախմբի անդամների կենցաղային իրեր։
Բրիտանական արշավախումբը Անտարկտիկական թերակղզու մոտակայքում գիտական բազա հիմնադրել է Գրեյմանի երկիր կատարած աևշավի ժամանակ՝ 1934-1937 թվականներին։ Որպես մշտապես գործող մետեոաստղադիտարան բազան սկսել է աշխատել 1947 թվականից։ 1953-1954 թվականների ձմռանը այն տեղափոխվել է Գալինդեզ կղզու Մարինա հրվանդան։
1953 թվականից հետո այստեղ կառուցվել է մի քանի շինություն, իսկ դրանց մեծ մասը կառուցվել է 1979-1980 թվականներին։ Շինությունների ողջ համալիրը հիմնադրվել է Գալինդեզ կղզու քարե հիմքին։ Կայանում հերթափոխը հանձնելու ժամանակ կարող է աշխատել 24 մարդ, իսկ ձմեռողների թիվը 12 է։ Կայանի տարածքում կա մագնիսային նյութից երկու մոդուլ, որտեղ տեղադրված են մագնիսաչափներ, աերոլոգիական տաղավար (օգտագործվում է նաև որպես տնակ երկու ձյունագնացների համար), ատաղձագործական արհեստանոց՝ երկու սառնարաններով, վթարային բազայի կառույց, որը նաև սարքավորումների պահեստ է և մթերքի շտեմարան։ 1984 թվականին կայանից 9 կմ հեռավորության վրա կառուցվել է վթարային բազայի ոչ մեծ տնակ՝ Ռասմուսենի տունը։
ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդային կայանները որպես գույք անցել են նրա իրավահաջորդին՝ Ռուսաստանի Դաշնությանը, այդ պատճառով 1992 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին ակադեմիկոս Պ. Գոժիկը և մի խումբ այլ գիտնականներ ու մասնագետներ դիմել են պետական մարմիններին Ուկրաինայի գործունեությունը Անտարկտիդայում շարունակելու պահանջով։ 1992 թվականի հուլիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով Ուկրաինայի մասնակցությունը Անտարկտիդայի ուսումնասիրման գործում։
1992 թվականի օգոստոսին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինայի միանալը Անտարկտիկայի համաձայնագրին, իսկ 1993 թվականի հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ԳԱԱ-ում ստեղծվել է «Անտարկտիկական հետազոտությունների կենտրոնը», որը գլխավորել է նրա հիմնադիր Պ. Գոժիկը։
1993 թվականին Մեծ Բրիտանիան իր դեսպանատան միջոցով առաջարկել է Գալինդեզ կղզու «Ֆարադեյ» կայանը փոխանցել «ոչ անտարկտիկական» երկրներից մեկին։ 1994 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ա. Չեբուրկինը առաջինը ուղևորվել է «Ֆարադեյ» կայան։ 1994 թվականի օգոստոսին որոշում է ընդունվել կայանը հանձնել Ուկրաինային՝ առաջարկելով երեք հետազոտողներ ուղարկել կայանի կենսագործունեությունն ապահովող համակարգերի, կայանի գիտական գործունեության ուսումնասիրության համար։
1994 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կայացել է SCAR-ի 23-րդ նստաշրջանը, որի ժամանակ Ուկրաինան մտել է Անտարկտիդայի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային այդ կազմակերպության մեջ։
Նոյեմբերի 21-ին «Վերածնունդ» ֆոնդը առանձնացրել է 12.000 դոլար «Ուկրաինան վերադառնում է Անտարկտիդա» ծրագրի համար։ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին արշավախումբը հետևյալ կազմով՝ Յու. Օսկրետի (արշավախմի ղեկավար), Ա. Լյուշնիվսկի (կապի համակարգի ղեկավար) և Վ. Գերգիև (կենսագործունեության համակարգերի ղեկավար) մեկնել է Քեմբրիջ, իսկ դեկտեմբերի 12-ին՝ «Ֆարադեյ» կայան՝ համատեղ ուկրաինա-բրիտանական գիտարշավին մասնակցելու համար։ 1994 թվականի դեկտեմբերի 18-ին «Ֆարադեյ» կայանում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։ 1995 թվականի հուլիսի 20-ին Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կոմիսարենկոն միջկառավարական համաձայնագիր է ստորագրել «Ֆարադեյ» կայանի փոխանցման մասին։
Առաջին գիտարշավը հաջող է ընթացել։ Պրոֆեսիոնալ բարձր հմտությունների, արտակարգ իրավիճակներում հանձնարարությունների կատարման համար ուկրաինական առաջին արշավախումբը Ուկրաինայի նախագահի՝ 1998 թվականի ապրիլի որոշմամբ պարգևատրվել է «Ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։ Կայանում հուշագիր է մնացել առաջին արշավախմբի անդամների ցուցակով։
2011 թվականի մարտին Լվովի արքեպիսկոպոս Ավգուստին Գալիցկին օծել է այնտեղ հավաքված մատուռը իշխան Վլադիմիրի անունով։
2014 թվականի վերջին 12 բևեռագնացներ մասնակցել են հաջոդ գիտարշավին, որը Անտարկտիդա մեկնող ուկրաինական 19-րդ արշավախումբն էր։ Սակայն արշավախմբի գործունեությունը, ինչպես նաև ուկրաինական ամբողջ ծրագիրը վտանգվել են՝ գրիվնայի արժեզրկման ու Ուկրաինայի այլ խնդիրներով պայմանավորված։ Չնայած այդ հանգամանքներին՝ կայանը շարունակել է իր աշխատանքը։
2018 թվականի մարտին Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունը թողարկել է կայանը հիմնանորոգելու ծրագիր։ Մասնավորապես կսսվել են Խարկովի ռադիոաստղագիտական ինստիտուտի արտադրության օդերևութաբանական ռադարների տեղադրման աշխատանքներ։ Նույն թվականի սեպտեմբերին Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունը հայտարարել է անտարկտիկական 24-րդ արշավախմբի մասնակիցների մրցույթ (2019-2020)՝ առանց գենդերային խտրության։
2011 թվականին կայանում բացվել է ուղղափառ մատուռ։ Մատուռն օծել է Լվովի արքեպիսկոպոս Ավգուստին Գալիցկին։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link){{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link){{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link){{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում){{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou