Aller au contenu principal

Գեորգի Կոնստանտինովսկի


Գեորգի Կոնստանտինովսկի


Գեորգի Կոնստանտինովսկի (մակեդոներեն կյուրեղագիր Георги Константиновски, հուլիսի 29, 1930(1930-07-29), Կարգուևաց, Opština Kragujevac - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ժամանակակից ճարտարապետ

Կենսագրություն

Գեորգի Կոնստանտինովսկին ճարտարապետություն է սովորել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում, ապա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Եյլի համալսարանում, որն ավարտել է 1956 թվականին՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Ստեղծագործական գործունեության սկզբնական շրջանում համագործակցել է ճարտարապետներ Ի. Մ. Պեյի, Հենրի Քոբի, Արալդո Կոսուտայի հետ։ Նրա՝ բրուտալիզմի ոգով ստեղծված աշխատանքները բարձր են գնահատվել, հեղինակին բերելով լայն ճանաչում, համբավ, մակեդոնական ու հարավսլավական մրցանակներ ու այլ պարգևներ։ Դրանց թվում են՝

  • 1969 - հարավսլավական «Բորբա» թերթի մրցանակ՝ Սկոպիեի արխիվի շենքի համար
  • 1969 - Հոկտեմբերի 11-ի ազգային մրցանակ Սկոպիեի արխիվի շենքի համար
  • 1972 - հարավսլավական «Բորբա» թերթի մրցանակ՝ Սկոպիեի «Գոչե Դելչև» ուսանողական հանրակացարանի համար
  • 1981 - հարավսլավական «Բորբա» թերթի մրցանակ՝ Դելչևոյի մերձակայքում՝ Ռազլովցիի ապստամբության հուշատան համար
  • 1981 - BIMAS-ի ոսկե պարգև՝ Ռազլովցիի ապստամբության հուշատան համար
  • 1988 - Աշխատանքի մեդալ՝ ոսկե պսակով
  • 1995 - BIMAS-ի ոսկե պարգև՝ Սկոպիեի Unija պալատի համար
  • 1999 - Andrea Damjanov մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար
  • 2005 - Մեծ մրցանակ ճարտարապետության բնագավառում՝ ASNOM հուշաթանգարանի համար

Գեորգի Կոնստանտինովսկին հետագայում դարձել է Սկոպիեի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքի տարածական պլանավորման կոմիտեի նախագահ...

Պատկերասրահ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Գեորգի Կոնստանտինովսկի by Wikipedia (Historical)