Aller au contenu principal

Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն


Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն


«Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (անգլ.՝ The Hobbit: An Unexpected Journey), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Մարտին Ֆրիմանը, Յան Մաքկելենը, Ռիչարդ Արմիտեջը, Ջեյմս Նեսբիթը, Քեն Ստոթը, Քեյթ Բլանշետը, Էլայջա Վուդը, Հյուգո Ուիվինգը, Քրիստոֆեր Լին, Էնդի Սերկիսը։

Ֆիլմը սյուժեի հիմքում ընկած է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպը։

Սյուժե

Ֆիլմը պատմում է հոբիթ Բիլբո Բեգինսի (անգլերեն`Bilbo Baggins) ճանապարհորդության մասին, ով մասնակից է դառնում մի մեծ արշավի, որի նպատակն էր վիշապ Սմաուգի (անգլերեն`Smaug) ճանկերից ետ գրավել թզուկների Էրեբոր թագավորության գանձերը։ Շատ պատահաբար հոբիթների հետ կարողանում է հաղորդակցվել հրաշագործ Գենդալվ Մոխրագույնը (անգլերեն`Gandalf the Grey)։ Այսպիսով Բիլբոն տասներեք հոգու հետ ընդգրկվում է մի ջոկատում, որը գլխավորում էր լեգենդար ռազմիկ Թորին Կաղնեվահանը (անգլերեն` Thorin II Oakenshield)։ Նրանց ուղին անցնում է Վայրենի Տարածքի (անգլերեն`Wilderland) դավաճան հողերով, որտեղ բնակվում են գոբլիններ և օրկեր, արյունարբու վարգեր (անգլերեն`Wargs) և հսկայական սարդեր, մաշկը փոխող մի ազգություն և հրաշագործներ։ Չնայած նրան, որ նրանց ճանապարհը գտնվում էր Միայնակ Լեռան (անգլերեն`Lonely Mountain) արևելքի պարապուտներում, հոբիթն ու իր ընկերներն ստիպված եղան լեռան մոտ հասնել գոբլինների թունելներով։ Այդտեղ Բիլբոն հանդիպում է մի արարածի, ով հավերժ փոխում է նրա կյանքը։ Այստեղ Բիլբոն կարողանում է հայտնաբերել իր մեջ թաքնված քաջությունը և նույնիսկ կարողանում է Գոլումից (անգլերեն`Gollum) խլել նրա հրաշագործ մատանին։ Բիլբոն չգիտեր, որ այդ պարզունակ մատանուց է կախված ամբողջ Միջերկրի (անգլերեն`Middle-earth) հետագա ճակատագիրը։

Նկարահանումները

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Նոր Զելանդիայում` 2011 թ. մարտի 21-ին, իսկ առաջին ցուցադրությունը կայացավ 2012 թ. նոյեմբերի 28-ին՝ նույնպես Նոր Զելանդիայում, մայրաքաղաք Վելինգտոնում։

Հիմնական նկարահանումների մասին Ֆեյսբուքի իր էջում ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հայտարարել էր 2012 թ. հուլիսի 6-ին։

Հավաքած գումարը

Աշխարհով մեկ ցուցադրությունների ժամանակ «Անսպասելի ճանապարհորդության» հավաքած գումարը կազմել է $1 միլիարդ 17 միլիոն 3 հազար 568։ Սա բոլոր ժամանակների ֆիլմերի լավագույն 15-րդ ցուցանիշն է։ Բացման շաբաթում հավաքած գումարը կազմել է $222.6 միլիոն։

Դերերում

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Հոբբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն Արխիվացված 2019-08-16 Wayback Machine
  • Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն by Wikipedia (Historical)


ghbass