Aller au contenu principal

Վիքիակումբ


Վիքիակումբ


Վիքիակումբ, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում իրականացվող հեղինակային նախագիծ։ Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում գործել է «Վիքիմեդիա Հայաստանի» հիմնադրած երկու տասնյակից ավելի վիքիակումբ։ Ներկայումս Հայաստանի տարածքում գործում է յոթ վիքիակումբ։

2016 թվականին Վիքիակումբ նախագիծը «Վիքիմանիա» համաժողովի ժամանակ ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ» (անգլ.՝ The Coolest Project):

Նկարագրություն

Վիքիակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է։ Թեև դրա հիմնական այցելուները դպրոցականներն ու երիտասարդներն են, սակայն կազմակերպությունը խթանում է նաև մեծահասակների ընդգրկումը։

Վիքիակումբ հաճախողները համակարգողի օգնությամբ սովորում են աշխատել հայերեն վիքիպեդիայում և մյուս քույր նախագծերում։ Համակարգողը այցելուներին սովորեցնում է խմբագրման հիմնական կանոնները, հետևում նրանց ստեղծած հոդվածներին։

Վիքիակումբների հիմնադրումը կարևոր է հատկապես գյուղական համայնքներում, որտեղ երեխաներն ունեն սահմանափակ հետաքրքիր զբաղմունքներ։

Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Մաերը Դիլիջանում անցկացված Wikimedia CEE Meeting 2016-ի ժամանակ նշել է, որ հայկական վիքիհամայնքի իրականացրած Վիքիճամբար և Վիքիակումբ նախագծերը եզակի են ամբողջ աշխարհում, և մյուս համայնքները դիտում են Հայաստանը՝ որպես այս ոլորտի առաջատար և ընդօրինակման մոդել։

Նպատակ

Վիքիակումբի հիմնական նպատակն է դպրոցականներին և համայնքի այլ անդամներին մասնակից դարձնել Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի խմբագրմանը, պայմաններ ստեղծել նրանց ազատ ժամանակն օգտակար և արդյունավետ դարձնելու համար։

Վիքիակումբում խմբագիրները ոչ միայն զարգացնում են հայերեն վիքիպեդիան, այլև ինքնակրթվում են և կատարելագործվում։

Հայաստանի և Արցախի վիքիակումբներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Ստեփանակերտի վիքիակումբ
  • Ալավերդու Վիքիակումբը 1 տարեկան է
  • Գյումրու վիքիակումբը՝ նոր հնարավորությունների հարթակ
  • Լեռնապատի Վիքիակումբ
  • Դդմաշեն համայնքում բացվեց Վիքիակումբ

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիքիակումբ by Wikipedia (Historical)


ghbass