Aller au contenu principal

Սիմեն (ազգային պարկ)


Սիմեն (ազգային պարկ)


Սիմեն ազգային պարկ (անգլ.՝ Simien Mountains National Park), ազգային պարկ Եթովպիայում՝ Ամհարա շրջանում։

Ազգային պարկը հիմնադրվել է 1969 թվականին Եթովպական բարձրավանդակի հյուսիսային հատվածում տեղակայված 22 500 հա տարածքով Սիմենի լեռների յուրահատուկ բնության պահպանության համար։ Պարկի տարածքում գտնվում է Ռաս Դաշեն լեռը՝ Եթովպիայի ամենաբարձր գագաթը։ Լանդշաֆտի հիմնական տեսակներն են անապատները, կիսաանապատները, սավաննաները, ինչպես նաև ծառաձև հավամրգիով աֆրո-ալպիական բուսականություն։

Ազգային պարկի տարածքում բնակվում են նուբայի լեռնային այծ, եթովպական շնագայլ, ընձառյուծ, սերվալ և մի շարք գիշատիչ թռչուններ։

Պահպանվող տեսակների (եթովպական շնագայլ, աբիսիական լեռնային այծ, գելադա կապիկ) թվաքանակի անկման պատճառով 1996 թվականից մինչև 2017 թվականը գտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկի կազմում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Simien Mountains National Park
  • UNESCO World Heritage profile of Simien National Park
  • United Nations Environment Programme: World Conservation Monitoring Centre: Simien National Park Արխիվացված 2011-12-15 Wayback Machine
  • The National Parks of Ethiopia: Simien Mountain Adventure - Part I (Addis Tribune)
  • The National Parks of Ethiopia: Simien Mountain Adventure - Part II (Addis Tribune)
  • The National Parks of Ethiopia: Simien Mountain Adventure - Part III (Addis Tribune)

Աղբյուրներ

  • Сымен // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  • «Ethiopian travel guide: Simen Mountain National Park». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Սիմեն (ազգային պարկ) by Wikipedia (Historical)


ghbass