Aller au contenu principal

Զինվորի ընկերուհին


Զինվորի ընկերուհին


«Զինվորի ընկերուհին» (անգլ.՝ Soldier's Girl), դրամա, որը հիմնված է ԱՄՆ բանակի զինծառայող Բերրի Ուինչելի և տրանսգենդեր կնոջ՝ Կալպերնիա Ադամի միջև հարաբերությունների իրական պատմության և այն իրադարձությունների վրա, որոնք հանգեցրել են Բերրիի սպանությանը այլ զինվորների կողմից։

Սյուժե

Բերրին ծառայում է Միացյալ Նահանգների բանակի օդային դիվիզիայում, որը տեղակայված է Քեմփբելի Ֆորտում (Կենտուկի նահանգ)։ Կալպերնիան պարուհի է աշխատում Նեշվիլում (Թենեսի նահանգ) տրանսսեքսուալների շոուում։ Նրանք ծանոթացել են 1999 թվականին։ Բերրիի սենյակի հարևան Ջասթին Ֆիշերը նրան բերում է ակումբ, որտեղ հանդես է գալիս Կալպերնիան։ Երբ Բերրին և Կալպերնիան սկսում են պարբերաբար հանդիպել, Ֆիշերը տարածում է իրենց հարաբերությունների մասին լուրերը, ինչը խախտում է զինծառայողների սեռական կողմնորոշման քննարկման մասին քաղաքականությունը, որը հայտնի է որպես «Մի հարցրու, մի ասա»։ Բերրին բախվում է հալածանքների և ճնշումների, որոնք բռնության են վերածվում հուլիսի չորսին (Անկախության օրը) տոնական հանգստյան օրը։ Այն պահին, երբ Կալպերնիան մասնակցում է Նեշվիլում անցկացվող մրցույթին, Քելվին Գլովերը, ում հրահրում է Ֆիշերը, բեյսբոլի զարկիչով մինչև մահ ծեծում է քնած Բերրիին։

Դերերում

Մրցանակներ և անվանակարգեր

Նկարն առաջադրվել է հետևյալ մրցանակներին։

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Զինվորի ընկերուհին» նկարը անվանել է 2003 թվականի լավագույն 10 հեռուստատեսային ծրագրերից մեկը։

Հետաքրքիր փաստեր

  • Լի Փեյսը նկարագրում է իր դերը։

«Երբեք չեմ եղել այսքան ճնշված։ Ես կորցրել եմ 20 ֆունտ։ Որպիսի համապատասխանեմ կերպարին ես ստիպված էի անընդհատ սոված մնալ, որովհետև պետք է քաշս գցեի։ Հեշտ չէր։ Դա իմ առաջին ֆիլմն էր և այն ինձ սովորեցրեց, թե ինչպես պետք է աշխատել։ Այս կինոկերպարը շատ հեռու է ինձանից, բայց հետո, երբ ես նայեցի այն, ինչ ստացվեց այլ կողքից, ես ցնցված էի, թե որքան ընդհանրություններ ունեմ նրա հետ։»

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Զինվորի ընկերուհին by Wikipedia (Historical)


INVESTIGATION