Aller au contenu principal

Ադրբեջանի սահմաններ


Ադրբեջանի սահմաններ


Ադրբեջանի սահմաններ, Ադրբեջանի ցամաքային և ծովային սահմանների ամբողջությունը։ Ադրբեջանը ցամաքից միջազգայնորեն սահմանակից է 5 պետությունների հետ։

Հարևան պետություններն են Ռուսաստանը հյուսիսում, Վրաստանը հյուսիս-արևմուտքում, Իրանը հարավում, Թուրքիան արևմուտքում (Ադրբեջանի էքսկլավի՝ Նախիջևանի միջոցով) և Հայաստանը արևմուտքում (Նախիջևանի կողմից հյուսիսում և արևելքում)։ Արևելքից Ադրբեջանը սահմանակից է Կասպից ծովից, որը համարվում է աշխարհի ամենամեծ լիճը, սակայն ելք չունի համաշխարհային օվկիանոս։

Հայաստանում Ադրբեջանը միջազգայնորեն ունի նաև երեք անկլավ՝ Բարխուդարլուն, Վերին Ոսկեպար և Քյարքի (այժմ՝ Տիգրանաշեն, տեղակայված է Նախիջևանից հյուսիս), սակայն այս անկլավները փաստացիորեն վերահսկվում են Հայաստանի ԶՈՒ-ի կողմից։ Փոխադարձաբար Հայաստանը Ադրբեջանի տարածքում նույնպես ունի անկլավ՝ Արծվաշենը, որը գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում։

Չնայած նրան, որ Ադրբեջանը ցամաքային պետություն է և չունի ելք համաշխարհային օվկիանոս, Ադրբեջանը Կասպից ծովի հետ ունի 713 կմ սահման, որը լիճ կամ փակ ծով է՝ ըստ տարբեր մեկնաբանությունների։ Իր մեծության և 5 պետության սահմանակից լինելու պատճառով լիճը ունի ծովային սահմաններ, իսկ մերձկասպյան բոլոր 5 երկրները՝ ռազմածովային ուժեր։ Ադրբեջանի ծովային սահմանները որոշված են Ռուսաստանի և Ղազախստանի հետ, սակայն դեռևս վիճարկվելի են Իրանի և Թուրքմենստանի հետ սահմանները։

Ցամաքային սահմաններ

Ադրբեջանի միջազգայնորեն
ճանաչված ցամաքային սահմանները

Տես նաև

  • Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն
  • Հայ-ադրբեջանական շփման գիծ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ադրբեջանի սահմաններ by Wikipedia (Historical)


PEUGEOT 205