Aller au contenu principal

Breakfast at Tiffany’s: Music from the Motion Picture


Breakfast at Tiffany’s: Music from the Motion Picture


«Breakfast at Tiffany’s: Music from the Motion Picture», 1961 թվականի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի սաունդթրեքը, որը գրել է ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Հենրի Մանչինիին։

Նկարագրություն

Allmusic պորտալի քննադատ Սթիվեն Կուկը գրել է, որ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» սաունդթրեքը եղել է Հենրի Մանչինի լավագույն ալբոմներից մեկը, որն իրենից ներկայացնում է «փոփ երաժշտության և սվինգի հաճելի համադրություն», որը հնչում է թարմ ալբոմի ողջ ընթացքում և «ցուցադրում է Մանչինիի հեղինակավոր հմտությունները սեղծագործելում և վերադաշնակման մեջ»։

1962 թվականին ալբոմը ստացել է «Օսկար» մրցանակ՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար, իսկ որպես սինգլ թողարկված «Moon River» երգը արժանացել է Օսկար լավագույն երգի համար մրցանակի։ Նույն թվականին ալբոմը հասել է Billboard 200 փոփ չարթի առաջին հորիզոնականին և ընդհանուր առմամբ Billboard-ը չարթերում մնացել է 90 շաբաթ։

2005 թվականին ալբոմը վերամշակվել և հրատարակվել է BMG Japan-ի կողմից, որի շնորհիվ ձայնը հասցվել է «աուդիոֆիլային ստանդարտների», և ալբոմը սկսել է հնչել «մոտիկից և ավելի անհատական»՝ դրսևորվելով «արտակարգ, վառ տեքստուրաներով»։

Երգերի ցանկ

Երաժշտության հեղինակը Հենրի Մանչինին է, իսկ «Moon River» և «Moon River Cha Cha» տեքսերի հեղինակը՝ Ջոնի Մերսերը։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Breakfast at Tiffany’s: Music from the Motion Picture by Wikipedia (Historical)


ghbass