Aller au contenu principal

Օրտենսիա Բուսի


Օրտենսիա Բուսի


Մերսեդես Օրտենսիա Բուսի դե Ալենդե (իսպ.՝ Mercedes Hortensia Bussi de Allende, հուլիսի 22, 1914(1914-07-22)[…], Ռանկագուա, Չիլի - հունիսի 18, 2009(2009-06-18)[…], Սանտյագո, Չիլի, առավել հայտնի է Տենչա իսպ.՝ La Tencha անունով), չիլիացի հասարակական և քաղաքական գործիչ, ուսուցիչ, գրադարանավար և ակտիվիստ, Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեի կինը, 1970-1973 թվականներին եղել է Չիլիի առաջին տիկինը։

Կենսագրություն

Օրտենսիա ծնվել է Վալպարաիսոյում՝ ունևորի ընտանիքում։ Նրա հայրը՝ Չիրո Բուսին, եղել է ծովային առևտրական նավատորմի սպա։ Օրտենսիա ավարտել է Չիլիի համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը և որպես ուսուցչուհի աշխատանքի անցել Ազգային վիճակագրական բյուրոյում։ Նա իր ապագա ամուսնուն՝ Սալվադոր Ալյենդեին հանդիպել է 1939 թվականին՝ Չիլիի երկրաշարժից հետո, որտեղ նրանք երկուսն էլ երկրաշարժից տուժածներին օգնելու համար աշխատանքներ են տարել։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել են։ Ալյենդեին այդ ժամանակ եղել է Չիլիի առողջապահության նախարար՝ Ագիրե Սերդայի կառավարություննում։

1973 թվականի պետական հեղաշրջման ընթացքում գրոհ է կազմակերպվել նախագահական նստավայիր վրա, ինչի հետևանքով ամուսինը՝ նախագահ Սալվադոր Ալյենդեն ինքնասպան է եղել, իսկ ինքը՝ Բուսին փախել է Մեքսիկա։

Արտասահմանում նա զբաղաղվել է հասարակական գործունեությամբ և ձեռք բերել մեծ համբավ։ Բուսին միջազգային արշավ է սկսել Ավգուստո Պինոչետի բռնապետական ռեժիմի դեմ։ 1975 թվականին նա եղել է Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, 1977 թվականին առաջադրվել է Գլազգոյի համալսարանի նախագահի թեկնածուի պաշտոում։, սակայն ընտրություններին պարտվել է ուսանող Ջոն Բելին։

1988 թվականի սեպտեմբերի 24-ին, 15 տարվա աքսորից հետո Բուսին վերադարձել է Չիլի և դարձել Սալվադոր Ալյենդե հիմնադրամի ղեկավարը։

Օրտենսիա Բուսին մահացել է 2009 թվականի հուննիսի 18-ին, 94 տարեկան հասակում։ Նրա աճյունն ամփոփվել է նախկին Ազգային Կոնգրեսի տարածքում։

Ընտանիք

Բուսին ունեցել է երեք դուստր՝ Բեատրիսը, Կարմեն Պասը և Իսաբելը։ Վերջինս եղել է քաղաքական գործիչ, հեղափոխական և վիրաբույժ։ 1977 թվականին ինքնասպան է եղել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • http://visualrian.com/images/item/2953(չաշխատող հղում)
  • Hortensia Bussi de Allende's obituary


Text submitted to CC-BY-SA license. Source: Օրտենսիա Բուսի by Wikipedia (Historical)


Սալվադոր Ալյենդե


Սալվադոր Ալյենդե


Սալվադոր Ալյենդե Գոսենս (իսպ.՝ Salvador Allende Gossens, հունիսի 26, 1908(1908-06-26)[…], Սանտյագո, Չիլի - սեպտեմբերի 11, 1973(1973-09-11)[…], Սանտյագո, Չիլի), պետական և քաղաքական գործիչ, Չիլիի նախագահ։

Գրականություն Լենինյան Միջազգային շքանշան «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» (1973)

Կենսագրություն

Ալյենդեի ընտանիքը, որը պատկանում է արիստոկրատների դասին, հայտնի էր իր լիբերալ հայացքներով։ 1932 թվականին ավարտել է բժշկական համալսարանը Չիլիի համալսարան։ Մեկ տարի անց մասնակցել է Չիլիի Սոցալիստական կուսակցության ձևավորմամնը։ 1937 թվականին ընտրվել է Չիլիի Ազգային Ժողովի պատգամավոր, որտեղ աշխատել է մինչև 1945 թվականը, երբ ընտրվեց սենատոր։ 1938 թվականից մինչև 1942 թվականը նա զբաղեցնում էր Առողջապահության նախարարի պաշտոնը։ 1942 թվականին Ալյենդեն դարձավ Չիլիի Սոցալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը։ 1948 թվականին սոցալիստները, Ալյենդեի կարծիքը հաշվի չառնելով, կոալիցիա կազմեցին կառավարության հետ և սատարեցին կոմունիստական կուսակցության արգելակմանը։ Ալյենդեն խզեց կապերը նախկին համախոհների հետ և ստեղծեց Ազգային սոցալիստական կուսակցությունը։

Ընտանիք

Սալվադորի քույրը ամուսնացած էր Սոցալիստական կուսակցության առաջնորդի Գրովե Մարմադուկեի եղբոր հետ։ 1940 թվականին Ալյենդեն ամուսնացել է Օրտենսիա Ալյենդե (1914—2009), ումից նա ուներ 3 աղջիկ՝ Կարմեն, Բեատրիս և Իզաբել։ Օրտենսիա Բուսին մահացել է 94 տարեկանում հուլիսի 18 2009.

Նրա զարմուհին՝ Իսաբել Ալյենդե (ծնունդ. 1942), հանդիսանում է հայտնի բանաստեղծուհի։ Նրա «Հոգիների Տուն» պոեմում նա հիշատակվում է սկզբում, որպես Թեկնածու, իսկ հետո որպես նախագահ։ Դիտարժան է, որ Ագուստո Պինոչետ հիշատակվում է նրանում, որպես բռնապետ, և միշտ փոքրատառ։

Տնտեսագիտական իրավիճակը

Իր տնտեսագիտակահ ծրագրում Ալյենդեն հայտարարեց ագրարային բարեկարգման անցկացման և խոշոր մասնավոր առևտրային կազմակերպությունների և բանկերի ազգայնացման մասին։ Նոր համակարգը նախատեսում էր կազմակերպությունների ինքնակառավարում պետության վերահսկողության ներքո։ Կատարվեց կտրուկ արագացում հողային բարեփոխման, որը սկսվել էր պահպանողականների ղեկավարության տարիներին։ Եթե Ալեքսանդրի և Ֆրեյաի վարչությունը օտարել էին 15% հող, ապա Ալյենդեի վարչությունը ևս 25%։

Ինչպես նշվում էր տնտեսագիտական ինստիտուտի զեկույցում և Չիլիի համալսարանի ծրագրերում, հրատարակված 1972 թվականին. «Կառավարության գործունեության սկզբի երկու տարիների ընթացքում (Ազգային միասնության) գյուղատնտեսության վերակառուցված բաժնում միացված էր 3500 հողատարածքներ ընդհանուր 500 հազ. հեկտար մակերեսով, ինչը կազմում էր երկրում մշակվող ամբողջ հողատարածքների մոտավորապես մեկ չորրորդը։ Այդ հողատարածքները նախորդ կառավարության օտարած հողամասերի հետ միասին, կազմում եմ երկրում օգտագործվող ամբողջ գյուղատնտեսական հողերի մոտ 40%-ը»։

Հեղաշրջման ճանապարհին

1973 թվականին երկիրը բաժանվեց երկու հակամարտող լագերների՝ Ալյենդեի կողմնակիցների և հակառակորդների։ Առաջին ուժերը ԱՄՆի աջակցությամբ պատրաստվում էին պետական հեղաշրջման։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սալվադոր Ալյենդե by Wikipedia (Historical)


ghbass