Aller au contenu principal

Մայքրոսոֆթ


Մայքրոսոֆթ


Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլ.՝ Microsoft Corporation), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկմամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։

Հիմնվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից, ովքեր այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։

Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին, երբ Փոլ Ալենը և Բիլ Գեյթսը, կարդալով 1975 թվականի հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թվականին ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։

Սեփականատերերը և կառուցվածքը

Մայքրոսոֆթ ընկերության բաժնետոմսերը բաժանված են հետևյալ կերպ, Բիլ Գեյթս 7.55%, Սթիվ Բալմեր 4.66%։

Կազմակերպության հիմնումը (1972-1983)

Մանկության ընկերներ Փոլ Ալենը և Բիլ Գեյթսը, ովքեր հետաքրքրվում էին համակարգչային ծրագրավորմամբ, փորձեցին ստեղծել հաջողակ բիզնես՝ օգտագործելով իրենց ընդհանուր հմտությունները։ 1972 թվականին նրանք հիմնեցին իրենց առաջին ընկերությունը՝ Թրեֆ-օ-Դեթա (Traf-O-Data) անունով, որն առաջարկում էր ավտոմոբիլային երթևեկության տվյալները վերլուծող տարրական համակարգիչ։ Այնուհետ Ալլենը սկսեց հաշվողական գիտություն սովորել Վաշինգտոնի համալսարանում, սակայն հետագայում կիսատ թողեց՝ Հոնիվոլում աշխատելու համար։ Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան։

1975 թվականի հունվարին «Փոփյուլր էլեքթրոնիքսը» թողարկեց Միքրո Ինսթրումենթեյշն և Թեմելեթրի Սիսթեմ Օլթեյրի (Altair-MITS) 8800 միկրոհամակարգիչներ։ Ալլենը նկատեց, որ իրենք կարող են սարքի համար հիմնական թարգմանիչ ծրագրավորել. սրան հաջորդեց Գեյթսի զանգը, ով պնդում էր, որ պետք է ունենալ աշխատող թարգմանիչ, որն էլ պահանջել էր MITS-ը ցուցադրության ժամանակ։ Քանի որ նրանք իրականում ոչինչ չունեին, Ալլենը զբաղված էր Օլթեյր-ի կրկնօրինակմամբ, մինչ Գեյթսը մշակում էր թարգմանիչը։ Չնայած նրանք ստեղծեցին թարգմանիչը կրկնօրինակման սկզբունքով, այն աշխատեց անթերի 1975 թվականի մարտին Ալբուկերկում՝ Նյու Մեքսիկոյում ցուցադրության ժամանակ։ MITS-ը համաձայնեց ընդլայնել այն՝ վաճառելով որպես՝ Օլթեյր Բեյսիք։ Նրանք պաշտոնապես հիմնեցին Մսյքրոսոֆթը 1975 թվականի ապրիլի 4-ին՝ Բիլ Գեյթսին նշանակելով որպես գլխավոր տնօրեն։ Ալլենը հնարեց «Micro-Soft» անունը՝ microcomputer և software բառերի միասնությամբ, ինչպես նշված է 1975 թվականի Ֆորչն (Fortune) ամսագրի մի հոդվածում։ 1977 թ. օգոստոսին ընկերությունը Ճապոնիայում ASCII ամսագրի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որի արդյունքում ստեղծվեց իր միջազգային առաջին գրասենյակը՝ «ASCII Microsoft»-ը։ Ընկերությունը 1979 թ. հունվարին տեղափոխվեց Բիլևյու՝ Վաշինգտոն։ Մայքրոսոֆթը սկսեց Օպերացիոն համակարգի բիզնեսը (OSB) 1980 թվականին՝ Յունիքսի սեփական տարբերակով, որը կոչվում էր Քսինեքս (Xenix)։

Այնուամենայնիվ Մայքրոսոֆթի MS-DOS օպերացիոն համակարգն էր, որն ապահովեց ընկերության գերիշխանությունը հանակարգչային արտադրության ոլորտում։ Դիջիթլ Ռիսըրչի հետ (Digital Research) ձախողված բանակցություններից հետո, «Միջազգային բիզնես մեխանիզմներ» ընկերությունը (IBM) 1980 թ. նոյեմբերին Մայքրոսոֆթին պայմանագիր շնորհեց՝ ապահովելով վերահսկողական ծրագրի օպերացիոն համակարգով (CP/M OS), որը ստեղծվել էր միջազգային բիզնես ապարատի անձնական համակարգիչներն (IBM PC) օգտագործելու համար։ Այս գործարքի համար Մայքրոսոֆթը ձեռք բերեց վերահսկողական ծրագրի (CP/M) կրկնօրինակը «Սեթլ» համակարգչային ընկերությունից, որը կոչվում էր 86-սկավառակի օպերացիոն համակարգ (86-DOS)։ 1981 թ. օգոստոսին IBM-ն առանձնացավ, իսկ Մայքրոսոֆթը պահպանեց «Մայքրոսոֆթ սկավառակի օպերացիոն համակարգի» (MS-DOS) սեփականությունը։ Քանի որ IBM-ը պաշտպանել էր անձնական համակարգիչների ելումուտի (PC BIOS) հեղինակային իրավունքները, մյուս կազմակերպությունները ստիպված էին հակադրվել, որպեսզի IBM-ի ոչ մի սարք չառաջադրվի որպես անձնական համակարգիչ (PC), սակայն ոչ մի նման սահմանափակում չկիրառվեց օպերացիոն համակարգերում։ Տարբեր գործոնների շնորհիվ, ինչպես օրինակ սկավառակի օպերացիոն համակարգի մատչելի ծրագրային ընտրությունը, Մայքրոսոֆթն ի վերջո դարձավ անձնական համակարգիչների օպերացիոն համակարգի առաջատարը։ Ընկերությունն ընդլայնեց դիրքերը համակարգչային շուկայում 1983 թ. Մայքրոսոֆթ մկնիկի թողարկմամբ, ինչպես նաև հրատարակչական բաժնով, որը կոչվում էր Մայքրոսոֆթ Փրես (Microsoft Press)։ Փոլ Ալենը դուրս եկավ Մայքրոսոֆթից փետրվարին՝ հոջկինի հիվանդության զարգացումից հետո։

1984-1994։ Վինդոուզ և օֆիս

1984 թվականին IBM ընկերության հետ համատեղ նոր OS/2 ծրագրային ապահովում մշակելու ընթացքում 1985 թվականի նոյեմբերի 20-ին Microsoft ընկերությունը թողարկեց Microsoft Windows օպերացիոն համակարգը՝ MS-DOS համակարգի գրաֆիկական հավելումը։ Microsoft ընկերությունը 1986 թվականի փետրվարի 26-ին իր գրասենյակը տեղափոխեց Ռեդմոնդ և մարտի 13-ին ընկերությունը ստացավ հանրային ճանաչում։ Բաժնետոմսերի երաշխավորված աճը թույլ էր տալու ընկերությունից ունենալ 4 միլիարդատեր և 12,000 միլիոնատեր։

1990 թվականին, IBM ընկերության հետ համագործակցության պատճառով, առևտրի համերկրային հանձնաժողովը ուշադրությունը սևեռել էր Microsoft ընկերության վրա՝ ենթադրելով դրա կործանումը։ Սա դարձավ ԱՄՆ կառավարության և ընկերության միջև տասնամյակ տևած բախումների սկիզբը։

Microsoft ընկերությունը 1987 թվականի ապրիլի 2-ին սարքավորումներ արտադրողների համար թողարկում է OS/2-ի իր տարբերակը, մինչդեռ ընկերությունը աշխատում էր նաև 32 բիթ օպերացիոն համակարգի՝ Microsoft Windows NT մշակման վրա՝ օգտագործելով OS/2 գաղափարները։ 1993 թվականի հուլիսի 21-ին այն մոդուլյար կերնելի և Win32 ծրագրավորման միջերեսի հետ ներկայացվեց, ինչը հնարավորություն տվեց տեղափոխելու 16 բիթ ծրագրերը ավելի հեշտությամբ։ Երբ Microsoft ընկերությունը հայտնեց IBM-ին NT օպերացիոն համակարգի մասին, OS/2 գործընկերությունը վատթարացավ։

1990 թվականին Microsoft ընկերությունը ներկայացրեց իր Microsoft Office գրասենյակային փաթեթը։ Փաթեթը ներառում էր առանձին ծրագրեր, ինչպիսիք են Microsoft Word և Microsoft Excel։ Մայիսի 22-ին մայքրոսոֆթը թողարկեց Windows 3.0 օպերացիոն համակարգը՝ օգտագործողի գրաֆիկակական հղկված միջերեսով, Intel 386 պրոցեսորի համար պաշտպանության բարելավված հնարավորություններ։ Ե՛վ Office ծրագրային փաթեթը, և՛ Windows օպերացիոն համակարգը իրենց բնագավառներում դարձան գերակշռող։ Word ծրագրի մրցակից Novell ծրագիրը 1984-1986 թվականներին հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Microsoft-ը կիրառական ծրագրերի ինտերֆեյսից մի մաս բաց է թողնվել, որպեսզի ստեղծվի մրցակցություն։

1994 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ արդարադատության պետդեպարտամենտի մենաշնորհության դեմ պայքարի բաժնի տարածած հայտարարությունում ասվում է․ «սկսած 1988 թվականից մինչև 1994 թվականի հուլիսի 15-ը Microsoft ընկերությունը ներգրավվել է տարբեր սարքավորուներ արտադրողների՝ մշակելու հակահամագործակցային «մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրեր»։

«Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի շրջանակներում սարքավորումներ արտադրող ընկերությունները, որոնք վաճառում են կոնկրետ միկրոպրոցեսորներով համակարգիչներ, անկախ նրանից, թե տվյալ արտադրողը սարքը վաճառում է Microsoft օպերացիոն համակարգով, թե՝ ոչ, Microsoft ընկերությանը յուրաքանչյուր համակարգչի համար վճարում է հեղինակային իրավունքների վճար։ Սրա արդյունքում հեղինակային իրավունքների համար Մայքրոսոֆթ ընկերությանը վճարվում է հեղինակային իրավունքների համար գումար, եթե անգամ ընկերության ոչ մի ծրագիր չի օգտագործվում։ Սա հանդիսանում է տույժ կամ հարկ մրցակից օպերացիոն համակարգեր օգտագործելու համար։ Սկսած 1988 թվականից՝ Մայքրոսոֆթի «Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի օգտագործումը ավելացել է։

1995-2005. համացանցը և 32-բիթ դարաշրջանը

1988 թվականին Բիլ Գեյթսը ցուցմունք է տալիս Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքրոսոֆթի դատավարության ընթացքում։ 1993 թվականին ԱՄՆ-ի արդարադատության վարչությունը իր վրա ստանձնեց առևտրի դաշնային հանձնաժողովի գործը, որը վերաբերվում էր Մայքրոսոֆթի և վարչության միջև գոյացած տևական իրավական ընդհարումներին։ Այն հանգեցրեց բազամթիվ համաձայնագրերի կնքմանը և հնարավոր միաձուլումների արգելափակմանը։ Մայքրոսոֆթը հարկ էր համարում նշել այն բոլոր ընկերություններին, ինչպիսին է օրինակ AOL-Time Warner-ը, որը հանդես էր գալիս նրա պաշտպանի դերում։

Ուսումնասիրելով Բիլ Գեյթսի «Համացանցի մակընթացային ալիքների մասին նշումներ»-ը՝ 1995 թվականի մայիսի 26-ին Մայքրոսոֆթը սկսեց վերանայել նրա առաջարկները, որի շնորհիվ համակարգչային ցանցերում և համաշխարհային Վեբ կայքերում ընդլայնեց իր արտադրանքի գիծը։ 1995 թվականի օգոստոսի 24-ին ընկերությունը թողարկեց Windows 95-ը, որը բաղկացած էր առաջնահերթ բազմախնդրությունից, նոր մեկնարկային կոճակով բոլորովին նոր միջներեսից և 32-բիթ համատեղելիությունից։ Ինչպես NT-ին, այն նույնպես ապահովում էր Win32 API–ն։ Windows 95-ը միավորվեց MSN առցանց ծառայության և Internet Explorer OEM-ձեռնարկատերերի վեբ զննարկչի (բրաուզերի) հետ։ Internet Explorer-ը միավորված չէր մանրածախ Windows 95 արկղների հետ, որովհետև նրանք արդեն թողարկվել էին նախքան թիմի վեբ զննարկչի ավարտը, և դրա փոխարեն ընգրկվեցին Windows 95 Plus! փաթեթի մեջ։

1996 թվականին նոր շուկաների հետ միավորվելով՝ Microsoft և NBC Universal-ը ստեղծեցին MSNBC 24/7 կաբելային նոր կայանը։ Մայքրոսոֆթը ստեղծեց Windows CE 1.0-ը, մի նոր օպերացիոն համակարգ, որը նախագծված էր դանդաղ հիշողությամբ և այլ խոչընդոտներով օժտված սարքավորումների համար, ինչպիսիք են օրինակ անհատական թվային օգնականները։ 1997 թվականի հոկտեմբերին արդարադատության բաժինը միջնորդեց Դաշնային շրջանային դատարանում՝ նշելով, որ Մայքրոսոֆթը խախտել է 1994 թվականին կնքած համաձայնագիրը, և դիմեց դատարանին դադարեցենել Internet Explorer-ի համագործակցությունը Windows-ի հետ։

2000 թվականի հունվարի 13-ին Բիլ Գեյթսը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը հանձնում է Սթիվ Բալմերին, ով Բիլ Գեյթսի քոլեջի վաղեմի ընկերներից էր և ով համագործակցում է ընկերության հետ 1980 թվականից ի վեր, որտեղ զբաղեցնում է ծրագրային ապահովման՝ Software-ի գլխավոր ճարտարապետի տեղը։

1999 թվականին բազմաթիվ ընկերություններ, այդ թվում նաև Մայքրոսոֆթը, ստեղծեցին Վստահված Համակարգչային Հարթակ Միություն, որն ի թիվս այլ բաների բարձրացնում է անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանում է մտավոր սեփականությունը՝ փոփոխություններ հայտնաբերելով ապարատային և ծրագրային ապահովման միջոցով։ Քննադատները գտնում էին, որ այդ միությունը անխնա սահմանափակում է սպառողների կիրառման հնարավորությունները ծրագրային ապահովման մեջ, այն բանի մեջ, թե ինչպես են համակարգիչներն ընկալում թվային իրավունքների կիրառման ձևը, օրինակ այն սցենարը, որտեղ համակարգիչը ոչ միայն ապահովված է իր սեփականատիրոջ համար, այլ նաև ինքն իր հերթին ապահովված է իր սեփականատիրոջից։

2000 թվականի ապրիլի 3-ին կայացավ Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքրոսոֆթի դատական գործի վճիռը, որի արդյունքում ընկերությունը ստացավ «չարաշահող մոնոպոլիա» անվանումը։ 2004 թվականին այդ որոշումը հաստատեց ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը։ 2001 թվականի հոկտեմբերի 25-ին Մայքրոսոֆթը արտադրում է Windows XP–ին՝ NT կոդային բազայի մեջ միավորելով հիմնական և NT գծերը։ Նույն տարում, ավելի ուշ ընկերությունը թողարկում է Xbox-ը՝ մտնելով կոնսոլ խաղային շուկա, որտեղ առաջատար դիրքեր էին գրավում Sony և Nintendo ընկերությունները։

2004 թվականի մարտին Եվրոպական Միությունը ներկայացնում է ընկերությանը հակամենաշնորհային դատական հայց՝ վկայակոչելով, որ այն Windows-ի հետ մեկտեղ չարաշահում է իր գերիշխանությունը, որն էլ հանգեցնում է €497 միլիոն ($613 միլիոն) դատական տուրքի և որ պարտավորեցնում էր վերաարտադրել Windows XP-ի նոր տարբերակ, որն իր մեջ չի ներառի Windows Media Player, Windows XP Home Edition N, ինչպես նաև Windows XP Professional N։

Օպերացիոն համակարգեր

Մասնակցային

  • Xenix
  • MS-DOS
  • Windows
  • Windows 3.x;
  • Windows 95, Windows 98, Windows ME;
  • Windows NT, Windows 2000, Windows XP, Windows Vista, Windows 7, Windows 8, Windows 10, Windows 11.

Տան սերվերի համար

  • Windows Home Server
  • Windows Home Server 2011

Սերվերային

  • Windows NT Server
  • Windows 2000 Server
  • Windows Server 2003
  • Windows Server 2008
  • Windows Server 2008 R2
  • Windows Server 2012
  • Windows Server 2016
  • Windows Server 2019
  • Windows Server 2022

Բջջային սարքավորումների համար

  • Windows CE, Windows RT;
  • Windows Mobile, Windows Phone 7, Windows Phone 8, Windows 10 Mobile.

Էքսպերիմենտային

  • Windows Azure
  • Singularity

Ինտերնետ-հավելված

  • Internet Explorer
  • Gazelle — նոր բրաուզեր, արտադրված Microsoft-ի կողմից
  • Windows փոստ
  • Outlook Express
  • Outlook Web Access
  • Windows-ի հիմնական բաղադրիչները
  • Windows Live Messenger
  • NetMeeting
  • MSN Internet Access
  • MSN Explorer
  • Microsoft Silverlight
  • Microsoft OneDrive
  • Skype

Windows-ի հիմնական բաղադրիչները

  • Outlook (նախկինում կոչվում էր Hotmail)
  • Windows Live
  • Windows կինոստուդիա
  • Microsoft ընտանեկան ապահովություն

Գրասենյակային հավելվածներ

  • Microsoft Office
  • հիմնական — Word, Excel, Outlook, PowerPoint, OneNote.
  • ավելին — Access, InfoPath, Publisher, FrontPage, Groove, SharePoint Designer, Visio, Picture Manager, Photo Editor կամ PhotoDraw, Project, Communicator, Assistant
  • macOS-ի համար — Word, Excel, Outlook, PowerPoint, Entourage
  • չի աջակցում — Binder, Schedule Plus, Mail, Outlook Express
  • Microsoft Works

«Ստեղծագործական» հավելվածներ

  • Microsoft Expression
  • Microsoft Expression Web
  • Microsoft Expression Blend
  • Microsoft Expression Encoder
  • Microsoft Expression Design
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Գիտական հավելվածներ

  • Microsoft Mathematics

Հակավիրուսներ

  • Windows Defender
  • Windows Live OneCare
  • Microsoft AntiGen
  • Microsoft Forefront Client Security
  • Microsoft Forefront Security for Exchange
  • Microsoft Forefront Security for SharePoint
  • Microsoft Morro
  • Microsoft Security Essentials

Web-կողմնորոշում

  • SharePoint

Զարգացման գործիքներ

  • Microsoft Macro Assembler
  • Microsoft Pascal
  • QuickBASIC, GW-BASIC, Microsoft BASICA, Microsoft BASIC
  • Visual FoxPro
  • Visual SourceSafe
  • CodeView
  • MSDN
  • Visual Studio, Visual Studio .NET, Visual Studio Express
  • Visual Basic
  • Visual Basic .NET
  • Visual C++
  • Visual J++ (չի աջակցվում)
  • Visual C#
  • Visual J#
  • F#
  • Microsoft Visual Studio Debugger

Գրադարան, SDK և API

  • .NET Framework
  • Microsoft Foundation Classes (MFC)
  • Active Template Library (ATL)
  • Windows Template Library (WTL, չի աջակցվում)
  • Microsoft SCC
  • Windows Platform SDK
    • WinAPI
  • Windows Platform DDK

Սերվերային հավելվածներ

  • Microsoft SQL Server, SQL Server Compact Edition
  • Microsoft SharePoint Portal Server
  • Microsoft Project Server
  • Microsoft Content Management Server
  • Microsoft Commerce Server
  • Microsoft Forefront Threat Management Gateway
  • Microsoft IIS
  • Microsoft BizTalk Server
  • Microsoft Operations Manager
  • Microsoft Virtual Server
  • Microsoft Exchange Server
  • Microsoft Live Communications Server
  • Windows Rights Management Services
  • Microsoft Systems Management Server
  • Microsoft Windows Server Update Services
  • Microsoft Office SharePoint Server
  • Microsoft Search Server
  • System Center Configuration Manager
  • System Center Data Protection Manager
  • System Center Operations Manager
  • System Center Virutal Machine Manager

Խաղեր և ժամանց

  • Xbox Live՝
    • Age of Empires
    • Rise of Nations
    • Microsoft Flight Simulator
    • Dungeon Siege
    • Encarta
    • Windows Media Player
    • Halo խաղերի շարք
    • Microsoft Train Simulator
    • Fable խաղերի շարք
    • Freelancer
    • Gears of War խաղերի շարք
    • Mass Effect խաղերի շարք
    • Jade Empire
  • Անհատական համակարգիչ՝
    • Minecraft

Բիզնես կառավարման համակարգ

  • Microsoft Dynamics

Համագործակցություն

  • DSHM Group
  • Softings Inc.
  • Solaris LLC
  • Bincs Of Gigft Co.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Text submitted to CC-BY-SA license. Source: Մայքրոսոֆթ by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


Microsoft Excel


Microsoft Excel


Microsoft Excel-ը Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից ստեղծված Microsoft Office օֆիսային ծրագրային միջոցների փաթեթի կարևորագույն ծրագրերից մեկն է և տարածվածությամբ առաջատարը Էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչ ծրագրերի շարքում։ Հասանելի է Windows և Apple Mac OS X օպերացիոն համակարգերի համար։

Microsoft Excel-ը նախատեսված է աղյուսակային տեսքով տվյալների հետ աշխատելու համար, մասնավորապես՝

  • տվյալներով տնտեսական, վիճակագրական, մաթեմատիկական և այլ հաշվարկներ անելու,
  • աշխատանքային ֆորմաների /շաբլոնների/ ստեղծման,
  • տվյալների հիման վրա դիագրամաներ կառուցելու,
  • որոշակի կրիտերիաներով տվյալների փնտրման և տեսակավորման,
  • տվյալների վերլուծության և "ինչ, եթե?" սցենարների հաշվարկների կատարման,
  • տվյալների բազաների ստեղծման,
  • աղյուսակների և դրանց գրաֆիկական տարբերակների տպման համար։

Microsoft Excel-ը նախատեսված է տնտեսագետների, հաշվապահների, ինժեներների, գիտաշխատողների, ինչպես նաև՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են թվային տվյալների մեծ զանգվածների հետ։ EXCEL անվանումն առաջացել է Executable Cells կապակցությունից, որը նշանակում է "հաշվարկվող բջիջներ", սակայն շատերն էլ պնդում են, որ ծագումը ֆրանսերեն Excellent (գերազանց) բառից է։

Excel-ում գրաֆիկի տեսակներ

Գրաֆիկի (Chart) նշանակությունը` թվային տվյալները ներկայացնող գրաֆիկական ձևեր։ Գրաֆիկները թույլ են տալիս ոչ միայն ավելի արտահայտիչ դարձնել թվերը և ցուցադրել տարբեր մեծությունների կամ մեծությունների փոփոխության հարաբերությունը, այլև լուծել խնդիրներ։

Առավել կարևոր հասկացություններ, որոնցից օգտվում են գրաֆիկների հետ աշխատելու սկզբունքները նկարագրելուց։ Կախված տվյալների ներկայացման գրաֆիկական ձևից` կան գրաֆիկների տարբեր տեսակներ (աղյուսակ 1)։ Excel-ը գրաֆիկ ստեղծում է որոշակի տվյալների հիման վրա։ Գրաֆիկը կախված է այն տվյալներից, ըստ որոնց կառուցված է այն, և դրանք փոփոխելուց մեխանիկորեն փոխվում է նաև գրաֆիկը։

Գրաֆիկի հիմնական տարրեր

Գրաֆիկի կառուցման համար կան բազմաթիվ տեսակներ։ Ստորև ներկայացված է դրանից մի քանիսը։

Աղյուսակ 1

Արտաքին հղումներ

  • պաշտոնական կայք (անգլերեն)
  • պաշտոնական կայք (ռուսերեն)
  • В. Кузмин, Mikrosoft office Excel 2003, Учебный курс
  • В. Пикуза, Экономические и финансовые расчеты в Excel (самоучитель)



Text submitted to CC-BY-SA license. Source: Microsoft Excel by Wikipedia (Historical)


Microsoft Office PowerPoint


Microsoft Office PowerPoint


Power Point` համակարգչային ցուցադրումներն առավել գեղեցիկ դարձնելու նպատակով կարող ենք օգտագործել Microsoft PowerPoint, որը Microsoft Office փաթեթի բաղադրիչներից է։ Ցուցադրման մեջ կարելի է մտցնել ինչպես ձայնային, այնպես էլ տեսաէֆեկտներ։ Համակարգչային ցուցադրումը կարող է բաղկացած լինել միայն մեկ սլայդից, սակայն սովորաբար այն բազմաթիվ MS Power Point 2007 ծրագրի միջավայր մտնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ Start → All Programs → Microsoft Office Microsoft Office PowerPoint2007 ։

Սլայդների ցուցադրման ռեժիմում կարելի է տեսնել ցուցադրման մեջ առկա տեսաերիզներն ու լսել ձայնային էֆեկտնեը։ Սլայդների դիտման ռեժիմը կարելի է ընտրել View ներդիրի Presentation Views խմբի համապատասխան կոճակով։

Սլայդները կարելի է դիտել նաև F5 ստեղնով։

Մեր ցանկացած սլայդից կարելի է համատեղ սեղմել Shift և F5 ստեղները։ Նոր ցուցադրում ստեղծելու համար կարելի է մտնել Office կոճակից բացված New կոճակը։ Բերված New Presentation պատուհանում ընտրել Templates բաժնում առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ու սեղմել Create կոճակը։

Քննադատություն

Power Point ծրագիրը միանշանակ կերպով չընդունվեց քննադատների կողմից։ Կային մարդիկ, ովքեր դեմ էին ծրագրի օգտագործմանը։ Յելսկի (անգլ.՝ Yale University) համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Տաֆտը և ռուս դիզայներ Արտեմի Լեբեդևը դեմ էին, որ PowerPoint ծրագիրն օգտագործվի որպես պրեզենտացիայի ստեղծման համար նախատեսված ծրագիր։

Ծանոթագրություններ



Text submitted to CC-BY-SA license. Source: Microsoft Office PowerPoint by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


Microsoft Access


Microsoft Access


Microsoft Office Access կամ ուղղակի Microsoft Access, հարաբերական տվյալների բազայի կառավարման համակարգ։ Ներառված է Microsoft Office փաթեթում։ Այն ունի բազմաթիվ ֆունկցիաներ, ներառյալ համապատասխան հարցումները, արտաքին աղյուսակների և տվյալների բազաների հետ կապը։ Շնորհիվ Visual Basic for Applications լեզվի, Access-ում կարող եք գրել հավելվածներ, աշխատել տվյալների բազաների հետ։

Ծրագրային արտադրանքի կազմ

Microsoft Jet Database Engine(անգլերեն), որը օգտագործվում է որպես MS Access տվյալների բազայի շարժիչ, ֆայլի սերվեր ՏԲԿՀ է և, հետևաբար, կիրառվում է միայն հավելվածներում` աշխատելով փոքր քանակությամբ տվյալների հետ և փոքր թվով օգտվողների հետ, միաժամանակ աշխատելով այս տվյալների հետ։ Access-ում բացակայում են մի շարք մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են բազմաբնույթ տվյալների բազաներում։

Փոխազդեցություն այլ ՏԲԿՀ-երի հետ

Ինտեգրված MS Access-ի արտաքին ՏԲԿՀ-ի միջոցով օգտագործելով ODBC ինտերֆեյսը` այն հեռացնում է սահմանափակումները` բնորոշ Microsoft Jet Database Engine-ին։ MS Access գործիքները թույլ են տալիս իրականացնել այնպիսի փոխգործակցություն, որը կոչվում է «կապակցված աղյուսակ» (կապ ունի ՏԲԿՀ-ի աղյուսակի հետ) և «սերվերի հարցումներ» (SQL լեզվի հարցում, որը «հասկանում է» ՏԲԿՀ-ն)։ Մայքրոսոֆթ կորպորացիան առաջարկում է MS Access-ի հիման վրա ստեղծել ամբողջական հաճախորդ-սերվերային ծրագրեր։ Ստեղծման համար խորհուրդ է տալիս օգտագործել ՏԲԿՀ Microsoft SQL Server-ը՝ որպես տվյալների բազայի շարժիչ։ Միևնույն ժամանակ հնարավոր է համատեղել բնորոշ պարզությամբ MS Access տվյալների բազայի կառավարման գործիքները և զարգացման գործիքները։

Հայտնի են նաև հաճախորդ-սերվերային ծրագրեր Access 2003-ի հիման վրա՝ այլ ՏԲԿՀ-ի միջոցով, մասնավորապես, MySQL-ը [1]։

Access-ի համատեղելիություն տվյալների աղբյուրներ

Տարբերակներ

  • 1992: Access 1 Windows 3.0-ի համար
  • 1993: Access 2.0 Windows 3.1x (Microsoft Office 4.3)-ի համար
  • 1995: Access 7 Windows 95 (Microsoft Office 95)-ի համար
  • 1997: Access 97 (Microsoft Office 97)
  • 1999: Access 2000 (Microsoft Office 2000)
  • 2001: Access 2002 (Microsoft Office XP)
  • 2003: Access 2003 (ծրագրերի շարքից Microsoft Office 2003)
  • 2007: Microsoft Office Access 2007 (ծրագրերի շարքից Microsoft Office 2007)
  • 2010: Microsoft Office Access 2010 (ծրագրերի շարքից Microsoft Office 2010)
  • 2012: Microsoft Access 2013 (գրասենյակային փաթեթի հավելվածից Microsoft Office 2013)
  • 2015: Microsoft Access 2016 (գրասենյակային փաթեթի հավելվածից Microsoft Office 2016)
  • 2018: Microsoft Access 2019 (գրասենյակային փաթեթի հավելվածից Microsoft Office 2019)

Տես նաև

  • OpenOffice.org Base
  • Kexi
  • MDB Tools
  • LibreOffice Base (ԼիբրեՕֆիս)

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Գրականություն

  • Лори Ульрих Фуллер, Кен Кук Access 2010 для чайников = Access 2010 For Dummies. — М.: «Диалектика», 2010. — С. 384. — ISBN 978-5-8459-1707-2
  • Элисон Балтер Microsoft Office Access 2007: профессиональное программирование = Alison Balter's Mastering Microsoft Office Access 2007 Development. — М.: «Вильямс», 2008. — С. 1296. — ISBN 978-5-8459-1505-4
  • Майкл Грох, Джозеф Стокман, Гэвин Пауэлл Microsoft Office Access 2007. Библия пользователя = Microsoft Office Access 2007 Bible. — М.: «Диалектика», 2008. — С. 1200. — ISBN 978-5-8459-1485-9
  • Лори Ульрих Фуллер, Кен Кук, Джон Кауфельд , Microsoft Office Access 2007 для «чайников» / Пер. с англ. — М.: 2007. — 384 стр. с ил., Издательство «Диалектика».
  • Джон Кауфельд , Microsoft Office Access 2003 для «чайников» / Пер. с англ. — М.: 2006. — 320 стр. с ил., Издательство «Диалектика».
  • Мэтью Мак-Дональд Access 2007. Недостающее руководство = Access 2007 The missing manual. — СПб.: «БХВ-Петербург», 2007. — С. 784. — ISBN 978-5-7502-0343-3

Արտաքին հղումներ

Microsoft Office-ի պաշտոնական կայք


Text submitted to CC-BY-SA license. Source: Microsoft Access by Wikipedia (Historical)


Microsoft Edge


Microsoft Edge


Microsoft Edge, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված ինտերնետ դիտարկիչ։ Առաջին անգամ թողարկվել է 2015 թվականին Վինդոուզ 10-ի և Xbox one-ի համար, հետո՝ 2017 թվականին թողարկվել է Անդրոիդի և iOS-ի համար տարբերակները իսկ Մաք ՕԷս Տասի համար տարբերակը թողարկվել է 2019 թվականին։

Edge-ը ինտեգրված է Կորտանա ձայնային օգնականի հետ և ունի հավելվածներ Մայքրոսոֆթի խանութում։ Ի տարբերություն Ինտերնետ Էքսպլորերի, Edge-ը չի աջակցում ActiveX և BHO տեխնոլոգիաներին։

Սկզբնապես ստեղծվել է Մայքրոսոֆթի սեփական EdgeHTML բրաուզերային շարժիչով և իրենց Չակրա Ջավասկրիպտ շարժիչով։ Սակայն, 2019-ից թվականին Edge-ը վերագրվել է Քրոմիումով՝ օգտագործելով Blink բրաուզերային շարժիչը և V8 JavaScript շարժիչը։

Որպես այս փոփոխության մաս, Մայքրոսոֆթը Edge-ի նախադիտման տարբերակները հասանելի դարձրեց ոչ միայն Վինդոուզ 10-ի, այլև Վինդոուզ 7, 8, 8.1 և Մաք ՕԷս Տաս օպերացիոն համակարգերի համար։ Հանրային թողարկումը եղել է 2020 թվականի հունվարի 15-ին։ 2020 թվականի հունիսից Մայքրոսոֆթը սկսեց Վինդոուզ 10-ի 1803-2004 տարբերակներում Քրոմիումի վրա հինված Edge-ի ավտոմատ ներմուծումը Վինդոուզի թարմացումների միջոցով։ Վինդոուզ 10 20H2-ը Վինդոուզի առաջին տարբերակն է, որը Քրոմիումի հիմքով Edge-ը ներառում է որպես լռելյայն տարբերակ։

Հատկություններ

Microsoft Edge-ը փոխարինելով Ինտերնետ Էքսպլորեր 11-ին և Ինտերնետ Էքսպլորեր Մոբայլ-ին՝ Վինդոուս 10-ի, Windows 10 Mobile-ի և Xbox one-ի լռելյայն ինտերնետ դիտարկիչն է Մայքրոսոֆթը սկզբում հայտարարել էր, որ հետադարձ համատեղելության համար Edge-ը կօգտագործի «Trident» (MSHTML) շարժիչը, բայց հետագայում հայտարարել է, որ Edge-ը կունենա նոր շարժիչ, մինչդեռ Ինտերնետ Էքսպլորերը կշարունակի օգտագործել նախկին շարժիչը։

Դիտարկչում ներառվում է ինտեգրված Adobe Flash Player, PDF ընթերցող և asm.js աջակցություն։

Edge-ը ActiveX և Browser Helper Objects տեխնոլոգիաների փոխարեն օգտագործում է հավելվածների համակարգ։ Ինտերնետ Էքսպլորեր 11-ը Edge-ի հետ մեկտեղ հասանելի է Վինդոուս 10-ում. այն գրեթե չի տարբերվի Վինդոուս 8.1-ի տարբերակից և կշարունակի օգտագործել նախկին շարժիչը, չնայած նախկինում հայտարարվել է, որ այն պետք է օգտագործի Edge-ի նոր շարժիչը։

Edge-ը ինտեգրված է Մայքրոսոֆթի օնլայն պլատֆորմներին. այն միացված է Cortana թվային օգնականի հետ (հասանելի է որոշ երկրներում)՝ ձայնային կառավարման, որոնման և որոնման հետ կապված դինամիկ, անհատական տեղեկությունների համար։ Օգտատերերը կարող են փոփոխություններ անել կայքերում և պահպանել այս կարգավորումները Microsoft OneDrive-ում, բայց չեն կարող HTML էջերը պահպանել իրենց համակարգիչներում։ Այն նաև տրամադրում է «Reading Mode» (ընթերցելու ռեժիմ) ֆունկցաին, որը էջերից հեռացնում է ավելորդ ձևավորումները՝ նրանց հստակության բարելավման համար։

Դիտարկի հավելումների համար նախնական աջակցություն ավելացվել է 2016 թվականի մարտին՝ երեք սկզբնական հավելվածներով։ Մայքրոսոֆթը նշել է, որ հավելումների թույլատրելու հետաձգումները և նրանց փոքր քանակը կապված են անվտանգության խնդիրների հետ։

EdgeHTML

C++ լեզվով գրված EdgeHTML շարժիչը ստեղծվել է Edge-ի համար։ Այն Trident շարժիչի վերամշակված ճյուղ է՝ առանց Ինտերնետ Էքսպլորերի հին կոդի։ Կոդի մեծ մասը գրվել է նորից՝ վեբ չափորոշիչներին համապատասխանելու և այլ ժամանակակից դիտարկիչների հետ փոխգործունակության համար։ Մատուցող շարժիչը առաջաին անգամ թողարկվել է որպես Ինտերնետ Էքսպլորեր 11-ի փորձնական հնարավորություն։

Նախատեսվում է, որ EdgeHTML-ը լիովին համատեղելի կլինի Սաֆարի, Քրոմ և այլ դիտարկիչների կողմից օգտագործվող WebKit շարժիչի հետ։ Մայքրոսոֆթը հայտարարել է, որ Edge-WebKit ցանկացած տարբերություն համարում է սխալ ծրագրում և պատրաստ է ուղղել այն։

Ըստ AnandTech-ի արած հետազոտությունների Վինդոուս 10-ի բետա տարբերակում շարժիչը ունի զգալի առավելություններ Trident-ի համեմատ, մասնավորապես՝ ՋավաՍկրիպտ շարժիչը, որը համեմատելի է Գուգլ Քրոմի հետ։ WebGL API-ի վրա կենտրոնացած այլ նախնական կարծիքների համաձայն EdgeHTML-ը գերազանցում է Գուգլ Քրոմին և Մոզիլա Ֆայրֆոքսին։

HTML5 չափորոշիչներ

Edge-ը նախկինում չէր բաց մեդիայի չափորոշիչներին, ինչպես օրինակ՝ WebM-ը կամ Opus-ը, սակայն սրանք ավելացվել են Edge 14.14291 տարբերակում։

HTML5 չափորոշիչներ համատեղելության առումով Edge 15-ը հետ է մնում Մոզիլա Ֆայրֆոքս 48-ից և Գուգլ Քրոմ 52-ից, որոնք համապատասխանաբ ունեն 474/555 և 492/555 միավորներ, իսկ Edge 15-ը՝ 473/555։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներր


Text submitted to CC-BY-SA license. Source: Microsoft Edge by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)