Aller au contenu principal

Էպինե սյուր Սեն


Էպինե սյուր Սեն


Էպինե սյուր Սեն ( ֆր.՝ Épinay-sur-Seine ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Սեն Դենի շրջանում, որի կազմի մեջ մտնող նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրական դիրքը

Էպինե սյուր Սենը Փարիզի հյուսիսային արվարձանն է, ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 11,3 կմ հեռավորության վրա, Սեն գետի ափին։

Պատմություն

Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնը՝ Իսպանիայի թագավոր կոնսորտը, Էպինե սյուր Սենի ամրոցում է ապրել Իսպանիայից իր աքսորվելուց հետո՝ 1881 թվականից մինչև իր մահը 1902 թ .: Ամրոցում ներկայումս տեղակայված է քաղաքապետարանը։

1960 թվականից բարձրահարկ շենքերի կառուցման շնորհիվ քաղաքի բնակչությունը զգալիորեն աճել է։ Այսօր Էպինե սյուր Սենը Եվրոպայի ամենախիտ բնակեցված համայնքներից մեկն է։ Ինչպես Փարիզի մյուս արվարձաններում, Էպինե սյուր Սենում նույնպես բնակություն են հաստատել բազմաթիվ ներգաղթյալներ, որոնք հիմնականում եկել են Մաղրիբից, Թուրքիայից և Աֆրիկայից։

Ժողովրդագրություն

Տրանսպորտ

Էպինե սյուր Սենը կապված է Փարիզին ճեպընթաց տրանսպորտի RER գծով, ինչպես նաև մերձքաղաքային գնացքներով։ Բացի այդ, քաղաքը տրամվայի գծով կապվում է մետրոյի Սեն Դենի-Պորտ դը Պարի կայարանի հետ։ Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքից 13 կմ հեռավորության վրա։

Անվանի անձինք

  • Ռոզա Բերտեն - ֆրանսիական թագուհի Մարի Անտուանետի մոդիստուհին։ Համարվում է ֆրանսիացի առաջին մոդելավորողներից և նորաձևության դիզայներներից մեկը։
  • Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոն - Իսպանիայի կոնսորտ թագավոր
  • Թոմա Գամիետ - ֆուտբոլիստ։
  • Ալֆրեդ Նեոկլես Հենեկեն - դրամատուրգ։
  • Լասեպեդ - ֆրանսիացի ձկնաբան։
  • Պասկալ Նումա - ֆուտբոլիստ։
Collection James Bond 007

Քույր քաղաքներ

  • Ալկոբենդաս, Իսպանիա
  • Օբերուրզել, Գերմանիա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական էջ

Text submitted to CC-BY-SA license. Source: Էպինե սյուր Սեն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité