Aller au contenu principal

Մալակոֆ


Մալակոֆ


Մալակոֆ ( ֆր.՝ Malakoff ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի արվարձանն է։

Պատմություն

Տարածքի կառուցապատումն սկսվել է 1845 թվականին ձեռնարկատեր Ալեքսանդր Շովելոյի նախաձեռնությամբ, ով նոր բնակավայրը մկրտել է Նոր Կալիֆորնիա (Նուվել Կալիֆոռնիա)։ Այդ ժամանակ հիմնական բնակիչները փարիզյան գործարանների հարուստ բանվորներն ու գրասենյակային աշխատողներն էին։ Ղրիմի պատերազմում տարած հաղթանակի պատվին այստեղ կառուցվել է Մալախով Կուրգանի քարե աշտարակի պատճենը. նույն անունը ստացել է տեղի հյուրանոցը ( À la Tour de Malakoff ): Երբ 1883 թվականի նոյեմբերի 8-ին համայնքն առանձնացավ Վանվեսից և հռչակվեց առանձին քաղաք, այն վերանվանվեց ի պատիվ «մալակոֆյան հաղթանակի» ( bataille de Malakoff ):

Տրանսպորտ

  • Փարիզի մետրոյի 13-րդ գիծն անցնում է Մալակոֆով։ Մալակոֆի համայնքում 13-րդ գծի վրա կա երկու կայարան՝ Մալակոֆ — Պլատո դը Վանվ և Մալակոֆ — Ռյու Էթյեն Դոլե։
  • Մալակոֆի հյուսիս-արևմտյան սահմանի երկայնքով անցնում է Փարիզ-Վերսալ երկաթգիծը, որը կայարան ունի համայնքի տարածքում
  • Մալակոֆից է սկսվում այսպես կոչված «Փարիզյան հարավային կանաչ ճանապարհը», որը 14 կմ երկարությամբ հեծանվային և հետիոտնային ճանապարհ է, ուղեկցվում է հրապարակներով, զբոսայգիներով, մարզադաշտերով և երեխաների համար նախատեսված խաղահրապարակներով։ Այն ընկած է LGV Atlantique[fr] ճեպընթաց երկաթգծի թունելի վրա և Մալակոֆը բաժանում է երկու գրեթե հավասար մասի։

Ժողովրդագրություն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Քաղաքի պաշտոնական կայքէջը (ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Մալակոֆ by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité