Aller au contenu principal

Պիեռֆիտ սյուր Սեն


Պիեռֆիտ սյուր Սեն


Պիեռֆիտ սյուր Սեն (ֆր.՝ Pierrefitte-sur-Seine. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ), բառացի թարգմանած՝ նշանակում է Սենի Պիեռֆիտ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի հյուսիսային արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 12 կիլոմետր հեռավորության վրա։

Պատմություն

2005 թվականի դեկտեմբերին Պիեռֆիտը դարձել է Եվրոպայի առաջին բնակավայրը, որն ստացել է միջնորդ քաղաքի տիտղոս ու կարգավիճակ։

Ժողովրդագրություն

Տրանսպորտ

Քաղաքը կայարան ունի փարիզյան արվարձանները կապող RER ճեպընթաց երկաթուղային ցանցի RER D գծի վրա։

Համայնքի հարավային մասում՝ Ֆրանսիայի ազգային արխիվի նոր շենքի մերձակայքում գործում է փարիզյան մետրոյի 13-րդ գծի Saint-Denis – Université կայարանը։

Կրթություն

Պիեռֆիտում գործում են հետևյալ կրթօջախները.

  • 9 նախակրթարան (maternelles)
  • 8 տարրական դպրոց
  • 2 ցածրաստիճան ավագ դպրոց՝ Գյուստավ Կուրբեի և Պաբլո Ներուդայի անունները կրող քոլեջները

Պիեռֆիտցի բազմաթիվ սովորողներ հաճախում են Լյուսի Օբրաքի անվան միջհամայնքային քոլեջը, Մորիս Ուտրիլլոյի անվան լիցեյը, որոնք գործում են հարևանությամբ գտնվող համապատասխանաբար Վիլտայոզում և Ստենում, ինչպես նաև Ստենի բարձրաստիճան ավագ դպրոցում, Փարիզի 8-րդ և 13-րդ համալսարաններում։

Արվեստում

Պիեռֆիտը, որտեղ հասակ է առել կատակերգու և կինոռեժիսոր Խեյրոնը, դարձել է նրա մրցանակակիր Մեր ամբողջ եռյակը ֆիլմի նկարահանումների վայրը։

Անվանի անձինք

  • Թատերագիր և դերասան Ֆրեդերիկ Լեմետրը 1830-1845 թթ. միջակայքում ապրել է Պիեռֆիտում։
  • Բնագետ Ալսիդ դ'Օրբինյին 1857 թ. մահացել է Պիեռֆիտում և թաղվել տեղի գերեզմանատանը։

Քույր քաղաքներ

Պիեռֆիտ սյուր Սենի քույր քաղաքներն են՝

  • Բրեյնթրի, Մեծ Բրիտանիա
  • Ռյուդերսդորֆ բայ Բեռլին, Գերմանիա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պիեռֆիտ սյուր Սենի պաշտոնական վեբ-հարթակը (Ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Պիեռֆիտ սյուր Սեն by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité