Aller au contenu principal

Չամլըջա (մզկիթ)


Չամլըջա (մզկիթ)


Չամլըջա մզկիթ, մզկիթ, որը գտնվում է Ստամբուլ քաղաքում և հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ մզկիթը։ Մզկիթը կարող է տեղավորել 63,000 մարդ և ներառում է թանգարան, պատկերասրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար։

Չամլըջա մզկիթը ձևավորվել է երկու կին ճարտարապետների՝ Բահար Միզրակի և Հայրիե Գյուլ Տոտուի կողմից՝ մոտավորապես արժենալով 150 մլն լիրա ($66.5 միլիոն)։

Մզկիթը Թուրքիայի կառավարության այն մեգանախագծերի մեկն է, որով կառավարությունը ցանկանում է ցուցադրել իր տնտեսական ուժը և Արդարություն և զարգացում կուսակցության ժառանգությունը։

Չամլըջա մզկիթը բացվել է 2019 թվականի մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Աշխարհի մի քան երկների ղեկավարներ ներկա են գտնվել բացման արարողությանը, այդ թվում Սենեգալի նախագահ Մակի Սալլը, Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդը, Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան, Պաղեստինի վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Կառուցվածք

Մզկիթը ունի 6 մինարեթ, որոնցից չորսը ունեն 107,1 մետր բարձրություն, իսկ մնացած երկուսը 90 մետր բարձրություն։ Գմբեթների քանակը 63 է։ Այն ունի 57,500 կիլոնետր քառակուսի տարածք։ Մզկիթ-համալիրը ներառում է նաև թանգարան, պատկերասրահ, գրադարան, 1000 հոգու համար նախատեսված կոնֆերանսների սրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Չամլըջա (մզկիթ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité