Aller au contenu principal

Ջեք Դեմփսի


Ջեք Դեմփսի


Ուիլյամ Հարիսոն Դեմփսի (անգլ.՝ William Harrison Dempsey, հունիսի 24, 1895(1895-06-24)[…], Manassa, Քոնայհոս շրջան, Կոլորադո, ԱՄՆ - մայիսի 31, 1983(1983-05-31)[…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջեք Դեմփսի (Jack Dempsey), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կինոդերասան, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայտնի է նաև Քիդ Բլեքի (անգլ.՝ Kid Blackie) և Մանասա Մաուլեր (անգլ.՝ Manassa Mauler) մականուններով։ Աչքի է ընկել հարձակողական ոճով, գերագրեսիվն նույնիսկ ամերիկյան չափանիշներով։ Մայք Թայսոնը, նայելով Դեմպսիի մարտերը, շատ հաճախ փորձել է գործնականում կրկնօրինակել Դեմպսիի ամենահայտնի թագային ոճաձևերը և դրանք հարմարեցնել իր ոճին։

Կենսագրություն

Ուիլյամ Հարիսոն Դեմպսին ծնվել է 1895 թվականի հունիսի 24-ին Կոլորադո նահանգում։ Նա ունեցել է իռլանդա-հնդկական ծագում։ Եկեղեցական ուսմունքի համաձայն, Ծնողների՝ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի դիմելուց հետո համաձայն եկեղեցու վարդապետության Դեմփսին «պատասխանատվության տարիքում» ( 8 տարեկանում) մկրտվել է եկեղեցում։ Քանի որ հայրը դժվարացել է աշխատանք գտնել, ընտանիքը հաճախ է ճանապարհորդել, իսկ Դեմփսին 16 տարեկանում թողել է դպրոցը և հեռացել տնից։ Գումարի բացակայության պատճառով հաճախ է թաքնվել գնացքների տակ և քնել հոբոյի ճամբարներում։

Մինչև 19 տարեկանը որպես օժանդակ աշխատող աշխատել է հանքերում։ 1914 թվականին, երբ նրան առաջարկել են փոքր գումարի դիմաց ռինգ դուրս գալ, նա իր համար ընտրել է Քիդ Բլեքի (անգլ.՝ Kid Blackie) կեղծանունը։ Շուտով նա փոխել է իր կեղծանունը և ստացել Ջեք Դեմփսի անունը։

1916 թվականին Ջեքը եղել է Յուտա նահանգի համար մեկ բռնցքամարտիկը։ Եվս երկու տարի է նրան պետք եղել չեմպիոնական մարտին պատրաստվելու համար։ 1918 թվականի առաջին կեսին Ջեքը հաջորդաբար հաղթել է Բիլի Բրենանին, Գոմեր Սմիթին, Ջո Ֆլինին և Կառլ Մորիսին։ Նա հաղթել է բոլոր մարտերում և դարձել աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդներից մեկը։ Վերջնական 1918 թվականին նա հաղթել է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք էին Ֆրեդ Ֆուլտոնը, Բարնի Լեբրովիցը, Էդ Սմիթը և կրկին Կառլ Մորիսը։ Այդ ժամանակ աշխարհի չեմպիոն է եղել Ջես Ուիլարդը, որը ունեցել է ազդեցիկ չափեր (հասակ՝ 198,5 սմ, ձեռքերի բացվածք՝ 211 սմ)։ Չեմպիոնական մարտը Ուիլարդի և Դեմփսիի միջև կայացել է 1919 թվականի հուլիսի 4-ին Տոլեդո քաղաքում (Օհայո նահանգ)։ Երբ բռնցքամարտիկները ռինգ են դուրս եկել, ջերմաստիճանը եղել է 43 °C : Չնայած մարտից առաջ խաղադրույքները եղել են 6/5՝ Ուիլարդի օգտին, բայց մարտը արագ է ավարտվել։ 4-րդ ռաունդում չեմպիոնը հրաժարվել է շարունակել մարտը։ Դիտելով Դեմպսիի և Ուիլարդի միջև մարտը Մայք Թայսոնը գրել է.

7 և ավելի տարիների ընթացքում Ջեք Դեմփսին անվերապահորեն իշխել է պրոֆեսիոնալ ռինգում։ Այդ արդյունքը խախտվել է այն ժամանակ, երբ նա պարտություն է կրել Ջին Տանիից։ Մեկ տարի անց տեղի ունեցած մատչ-ռևանշում նույնպես հաղթել է Տանին։ Դրանից հետո Դեմփսին հեռացել է ռինգից՝ հիմանականում ներկայանալով ցուցադրական մարտերում (մինչև 1932 թվականը)։ Բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի ռինգ է դուրս եկել որպես բռնցքամարտի և ըմբշամարտի մրցադատավոր։ Սպորտից հեռանալուց հետո զբաղվել է բիզնեսով, դարձել Նյու Յորքի նորաձև ռեստորաններից մեկի սեփականատերը, որտեղ Սուրբ ծննդյան տոնի առթիվ բռնցքամարտի վետերանների համար կազմակերպել է բարեգործական երեկոներ։

1942-ից մինչև 1952 թվականները ծառայել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբում։

1942 թվականինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Դեմփսին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և ընդգրկվել Նյու Յորքի նահանգի պահեստային ուժերում։ Սակայն շուտով միացել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբին։ Ծառայության անցնելու համար 1942 թվականի հունիսին ժամանել է Բրուքլինում գտնվող առափնյա պահպանության մարզական կենտրոն։ Այստեղ նշանակվել է ֆիզիկական պատրաստության տնօրեն։ Դեմփսին անձամբ մասնակցել է բռնցքամարտի խաղերին, այցելել է ճամբարներ և հիվանդանոցներ։ 1942 թվականի դեկտեմբերին բարձրացվել է նրա կոչումը և դարձել լեյտենանտ կոմանդեր, իսկ 1944 թվականի մարտին՝ կոմանդեր։ 1944 թվականին նշանակվել է USS Wakefield տրանսպորտային նավի անձնակազմի անդամ։ Մի որոշ ժամանակ ծառայել է տարբեր վայրերում՝ ամենուրեք իր թիմին սպարինգի տեխնիկա սովորեցնելով։ 1945 թվականի սեպտեմբերին Դեմփսին հեռացվել է կանոնավոր ծառայությունից, իսկ 1952 թվականին պատվով թոշակի է անցել։

1954 թվականին Ջեք Դեմփսիի անունը գրվել է ԱՄՆ բռնցքամարտիկների փառքի սրահում, իսկ 1954 թվականին Բռնցքամարտիկների փառքի միջազգային սրահում։

Մահացել է 1983 թվականին՝ 87 տարեկանում։

Անձնական կյանք

Ամուսնացել է համր կինոյի հայտնի դերասանուհի Էսթել Թեյլորի հետ։ Սակայն նրանք 1930 թվականին ամուսնալուծվել են։

Զինվորական պարգևներ

Ջեկ Դեփսիի զինվորական պարգևները

  • - Մարտական գործողություններիր մասնակցի մարտական ժապավեն (ԱՄՆ-ի ռազմածովային ուժեր),
  •  - Մեդալ՝ «Ամերկյան կամպանիայի համար»,
  •  - Մեդալ՝ «Եվրոպական-աֆրիկյան-մերձավորարևելյան կամպանիայի համար»,
  •  - Մեդալ «Ասիական-խաղաղօվկիանոսյան կամպանիայի համար»,
  •  - Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեդալ (ԱՄՆ),
  •  - Ազգային պաշտպանության մեդալ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Послужной список // boxrec.com(անգլ.)
  • Willis Stork. «Toledo's Day In The Sun» (անգլերեն). Pasadena, California Polytechnic School. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  • Boxing Hall of Fame
  • ESPN.com
  • Comprehensive video highlights of Jack Dempsey and his contemporaries ՅուԹյուբում
  • Dana, Robert W. (1949 թ․ օգոստոսի 1). «Tips on Tables: Jack Dempsey's Is Notable For Special Dishes». Tips on Tables.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին. Jack Dempsey's New York Restaurant
  • Nichols, Jeffrey D. (1995 թ․ մարտ). «Jack Dempsey Loved Fighting, Mining, and Cowboying». History Blazer. Utah State Historical Society, Utah.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  • Free Downloadable Menu from Jack Dempsey's New York Restaurant
  • «Jack Dempsey cover». TIME Magazine. 1923 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  • Jack Dempsey at Virtual History
  • Jack Dempsey profile at Cyber Boxing Zone
  • advertising poster to the Carpentier fight, 1921


Text submitted to CC-BY-SA license. Source: Ջեք Դեմփսի by Wikipedia (Historical)



INVESTIGATION