Aller au contenu principal

Ջեյսոն Բեր


Ջեյսոն Բեր


Ջեյսոն Բեր (անգլ.՝ Jason Behr, դեկտեմբերի 30, 1973(1973-12-30), Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Առաջին անգամ հանդես է եկել ամերիկյան «Ռոզվել» հեռուստասերիալում, որի համար երկու անգամ առաջադրվել է Սատուռն կինոմրցանակի, նաև «Ժամանող լուրերը» և ճապոնական «Նախանձը» սարսափ ֆիլմի ամերիկյան տարբերակի մեջ իր դերերի համար։ Բերը նաև հյուրընկալվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, ինչպիսիք են՝ «Քայլ առ քայլը», «Պրոֆիլը», «Յոթերորդ դրախտը», «Վամպիրներ ջախջախող Բուֆֆին», «Ջագը» և ունեցել է մի շարունակական դեր ամերիկյան «Դավսոնի առուն» և «Փախչող թագավորները» հեռուստասերիալներում։

Վաղ տարիներ

Բերը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 30-ին Մինեապոլիսում՝ Էն Սթեյնրի և Դեյվիդ Բերի ընտանիքում։ Ընտանիքի չորրորդ տղան է։ Ծնողների բաժանվելուց հետո մայրը նրանց հետ է տարել Ռիչֆիլդ, որտեղ դերասանը ուսանել է Սեյնթ Ռիչարդս կաթոլիկ միջնակարգ դպրոցում։

Բերն իր առաջին դերը կատարել է հինգ տարեկանում՝ դպրոցում բեմադրված պիեսում՝ «Արևածաղիկ»։ Արդեն ութ տարեկանում նկարահանվում էր Սթոմփր թրաքս կազմակերպության գովազդներում և մոդելային աշխատանք էր կատարում տեղի խանութների համար։ Բերը շարունակել է իր դերասանական գործունեությունը դպրոցի տարիներին։ 1992-ին Ռիչֆիլդի Մինեապոլիս քաղաքում ավարտել է տեղի ավագ դպրոցը։ 19 տարեկանում Մինեապոլիսում պատահաբար հոլիվուդյան մենեջեր Մարվին Դաուվերին հանդիպելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես։ Իր վաղ դերասանական կարիերայում հայտնվել է 75-ից ավելի գովազդներում, իսկ 1995 թվականին ստանձնել է Թայլեր Բեյքրի դերը՝ «Շերման Օկս» կատակերգական շոուում։ Այն ունեցել է ընդամենը երկու եթերաշրջան և փակվել է 1997 թվականին։

Կարիերա

Շերման Օկսից հետո Բերը հյուրընկալվել է տարբեր հեռուստասերիալներում («Քայլ առ քայլ», «Պրոֆիլ», «Յոթերորդ դրախտ», «Վամպիրներ ջախջախող Բուֆֆի», «ՋԱԳ»)։ Եղել է ABC ալիքի Առաջ շարժվել սերիալի դերասանական կազմում, սակայն սերիալը հաջողության չի հասել և մի քանի անգամ հեռարձակվելուց հետո փակվել է։ Դրանից հետո Բերը ստանձնել է «Դաուսենի առուն» սերիալի՝ Քրիս Վոլֆի դերը։ Հյուսիսային Կառոլինայում նկարահանվելու ընթացքում Ջեյսոնը կարդացել է «Ռոզվել» հեռուստասերիալի սյուժեն և անմիջական կապ է զգացել գլխավոր այլմոլորակայինի՝ Մաքս Էվնսի հետ։ «Ռոզվելը» The WB ալիքում ունեցել է երկու հաջողակ եթերաշրջան, դրանից հետո տեղափոխվել է UPN ալիք՝ դրա երրորդ և վերջին եթերաշրջանի համար։ Չնայած նրան, որ սերիալը երբեք ռեկորդային հայտնություն չի ունեցել, ունեցել է հավատարիմ երկրպագուների բանակ։

«Ռոզվել»ից սկսած` Բերն առանձին ֆիլմերում ունեցել է տարբեր դերեր («Ունսու Լիի ուրախությամբ», «Նույնիսկ հետո» և այլն)։ 2001-ին խաղացել է Լաս Հոլսթրոմի «Ժամանող լուրեր» ֆիլմում՝ Դենիս Բագիթի դերը, հայտնի դերասաններ Քևին Սփեյսիի, Ջուդի Դենչի, Ջուլիան Մուրի և Քեյթ Բլանշետի կողքին։ 1998-ին հայտնվել է «Վամպիրներ ջախջախող Բուֆֆին» սերիալում, իսկ ավելի ուշ կրկին հնարավորություն է ունեցել աշխատելու սերիալի մեկ այլ դերասանի՝ Սառա Միշել Գելարի հետ, ճապոնա-ամերիկյան «Անեծք» սարսափ ֆիլմում։ Նրա երկու ամենավերջին ֆիլմերը եղել են կորեական «Վիշապային երևակայություն․ Դի պատերազմը» և «Մարդագայլ» ֆիլմերը։

2006 թվականի գարնանը Բերը հանդես է եկել CBS-ի «Ուղի»ն շոուում, որը անգլիական հզոր ընտանիքի մասին է, որի անդամները հմայության շնորհիվ ցանկանում են հզորացնել իրենց բիզնեսը։ Ջեյսոնը խաղում է Միշել Վորդնի՝ շոուի ղեկավարի դերը, ով նաև ընտանիքի երեխաներից մեկն է։ Ջեյսոնը լավ հարաբերությունների մեջ է իր նախկին դասընկերներ Ջեյն Ալեքսանդրի, Ջուլիա Օրմոնդի, Փիթեր Սթրաուսի, Ուիլ Փեթոնի և Էնդրյու ՄակՔարթիի հետ։ 2006-ի մայիսի 17-ի տվյալներով CBS-ը հայտարարում է շոուի անկման մասին և Ուղի շոուն այդպես էլ չընտրվեց։ 2006-ի մայիսին Բերը սկսում է նկարահանվել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։

Բերը նկարահանվել է «Դաջվածքներ անողը» սարսափ ֆիլմում, որտեղ ստանձնել է հենց դաջվածքներ անողի դերը, ով տարվում է Սամոան տատաու ավանդությամբ, բայց նրա հնամենի ավանդությունների մասին սովորելու ցանկությունը իրեն միջադեպի մեջ է գցում, որի արդյունքում արձակվում է մահացու հոգին։ Ֆիլմը գովազդ էր` գովազդային գործակալ Փիթեր Բուրգրսի նոր ֆիլմի համար։ Նկարահանումները սկսվել են Նոր Զելանդիայում 2006 թվականի սեպտեմբերին և ավարտվել են նույն տարվա նոյեմբերին։ Ֆիլմը էկրաններ է բարձրացել Նոր Զելանդիայում 2007 թվականի նոյեմբերի 30-ին։

2007 թվականի ապրիլին, Ջեյսոնը սկսել է նկարահանվել իրեն առաջարկված նոր՝ «Ցրտահարություն» ֆիլմում։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2008-ի ապրիլին՝ Նյու Յորքում, Ջեն Արտ կինոփառատոնի շրջանակներում և միջազգային պրեմիերան եղել է 2009-ի հունիսի 12-ին։

Անձնական կյանք

Ջեյսոնը նախկինում հանդիպել է «Ռոզվել»ում իր հետ նկարահանվող Քեթրին Հայգլի հետ։ Ճապոնիայում «Անեծք» ֆիլմը նկարահանելու տարիներին հանդիպել է Քեդի Սթիքլենդին, ում հետ ամուսնացել է 2006 թվականի նոյեմբերի 10-ին՝ Կալիֆոռնիայում։ Նրանց առաջին երեխան ծնվել է 2013 թվականի հոկտեմբերին։ 2017 թվականի հուլիսի 8-ին ծնվել են նրանց երկվորյակ աղջիկները` Քերըլայն Մաթիլդա Բերը և Էմելին Վիկտորիա Բերը։

Ֆիլմագրություն

Մրցանակներ և անվանակարգեր


Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ջեյսոն Բեր by Wikipedia (Historical)