Aller au contenu principal

Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցասրահ


Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցասրահ


Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցասրահ (անգլ.՝ NAIAS, North American International Auto Show), ավելի վաղ հայտնի որպես Դետրոյթսկու ավտոցուցասրահ, ավտոմոբիլների և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի` հունվարի կեսերին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Ավտոցուցասրահը կարևոր է մասամբ այն պատճառով, քանի որ ամերիկյան «մեծ եռյակ» ավտոարտադրողներ` «Chrysler»-ի, «Ֆորդ»ի և «Ջեներալ Մոթորս»-ի շտաբակայանը գտնվում է Դետրոյթում։

Պատմություն

1899 թվականին ամերիկացի բիզնեսմեն Ուիլյամ Մետցգերը մասնակցել է Դետրոյթսկու ավտոցուցասրահի կազմակերպմանը։ Հաջորդ տարի նա օգնել է կազմակերպել Նյու Յորքի ավտոցուցասրահը` Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում։

1907 թվականի դեկտեմբերին Դետրոյթսկու ավտոցուցասրահը անցկացվել է «Beller's Beer Garden»-ում` Ռիվերսայդ այգում, որտեղ էլ շարունակվել է անցկացվել յուրաքանչյուր տարի։ Ավտոցուցասրահի գոյության առաջին տասնամյակում ցուցահանդեսին առկա են եղել միայն ազգային ցուցանմուշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ԱՄՆ-ի կառավարությունն արգելել է ողևորական նոր ավտոմոբիլների և ապրանքատար ավտոմեքենաների վաճառքն ու առաքումը։ Այդ պատճառով 1941-1953 թվականներից ցուցահանդեսը չի անցկացվել։

1957 թվականին առաջին անգամ ցուցահանդեսին ներկա են գտնվել օտարերկրյա ավոտարտադրողներ։ «Մեծ եռյակ»-ը «Վոլվո»-յի, «Isetta»-յի, «Mercedes-Benz»-ի և «Porsche»-ի հետ կիսել է նույն հարթակները։ 1965 թվականին ցուցահանդեսը տեղափոխվել է իր ներկայիս վայր` Կոբոյի անվան ցուցահանդեսային կենտրոն, որը գտնվում է Դետրոյթի գործնական կենտրոնում։

1989 թվականին ավտոցուցասրահը վերակոչվել է Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցասրահ։ 1993 թվականին տպագրությունում ընդունվել է ցուցահանդեսի առաջին տեղեկատու քվեաթերթը։ Մեկ տարի անց մեկնարկել է «Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ և բեռնատար» (անգլ.՝ NACTOY, North American Car and Truck of the Year) մրցանակը։ Պարգևատրությունն անցկացնում է ժյուրին, որը բաղկացած է հյուսիսամերիկյան մամուլի ունևոր լավագույն ներկայացուցիչներից։ 1996 թվականին «Թայմ» ամերիկյան ամսագիրը` Հյուսիային Ամերիկայի գլխավոր հրատարակություններից մեկը, տեղ է հատկացրել իր հրատարակությունում ցուցահանդեսի տեսության համար։

1997 թվականին «MSN CarPoint»-ը` «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ավտոմոբիլային վեբ-կայքը սկսել է ծառայել որպես պաշտոնական վեբ-կայք «NAIAS»-ի համար։ Ինտերնետ-պորտալը իրական ժամանակում տեղեկություն է տրամադրում մամլո ասուլիսի, ավտոմոբիլային իրադարձության մասին և 2002 թվականին ունեցել է ավելի քան 6 միլիոն ունիկալ այցելու, որի արդյունքում ամբողջ աշխարհում ստեղծվել է աննախադեպ գովազդ ավտոցուցասրահի համար։ Պայմանագիր է ստորագրվել «WXYZ-TV/Channel 7»-ի (տեղական հեռուստատեսություն) հետ համագործակցության մասին, որը սովորաբար հաղորդել է «NAIAS»-ի հետ վերջին նորությունները։ «Michigan Hall»-ի հաշվին ավելացել է ցուցահանդեսային տարածք, և նույն տեղը կազմակերպվել է ֆուրգոնների ցուցադրում։ «Michigan Hall»-ը բացվել է մամլո ասուլիսի ժամանակ Զանգվածային լրատվության միջոցների նոր «ցուցանմուշներ» շոույի ապահովման համար։

2001 թվականին «The Northwest World Club»-ը տարածք է ստացել Կոբոյի անվան ցուցահանդեսային կենտրոնում՝ ցուցահանդեսին այցելած Զանգվածային լրատվության միջոցների կորոպորատիվ կատարողներին ծառայություններ առաջարկելով։ Մեկ տարի անց սրճարանը «Michigan Hall»-ից տեղափոխվել է «Cobo» կենտրոն։ 2003 թվականին շոուն ներգրավվել է ավելի քան 28 000 մարդ` 1800 ընկերությունից և ավելի քան 6600 լրագրող, որոնց 40%-ը ԱՄՆ-ից չէին։

2004 թվականին ավտոցուցասրահին առկա են եղել տրանսպորտային միջոցների 79 նոր մոդելներ, որոնցից 55-ը աշխարհահռչակ էին։ 2004 թվականի ավտոցուցասրահի հաճախումը կազմել է 808 833 մարդ։

2005 թվականին ցուցահանդեսին դեբյուտվել է ավտոմոբիլների 68 նոր ապրանքանիշ։ Ավտոցուցասրահը ստացել է տրասնպորտային նոր միջոցների համբավ, որը 1989 թվականից հասցրել է ցուցադրել 924 նորություններ։ Ավտոշոույի վերջին օրը «NBC»-ն ուղիղ եթերով երկու ժամանոց հաղորդում է անցկացրել, որը հավաքել է ավելի քան 8.8 միլիոն դիտորդ։

2006 թվականին շոուն ներկայացրել է ավտոմոբիլների 70 նոր մոդելներ, այդ թվում` չինական ավտոարտադրող «Geely»-ի ցուցանմուշներ։ Ցուցահանդեսը ներգրավվել է 6647 լրագրող 62 երկրից` վեց մայրցամաքներից։ Իրականացվել է բարեգործական միջոցառում, որի շնորհիվ շոույի կազմակերպիչները 1976 թվականից ավանդել են 65 մլն դոլար երեխաների օգնության ֆոնդում։

2008 թվականին ցուցահանդեսին մասնակցել է 700 000 այցելու, 600 միջազգային Զանգվածային լրատվության միջոցներ` 63 երկրից և առևտրային մակնիշից 37 000 ներկայացուցիչներ` 2000 ընկերությունից։

Ցուցահանդեսներ

2016

2016 թվականի ցուցահանդեսը անցկացվել է հունվարի 11-ից մինչև հունվարի 24-ը։ 11-12-ը անցկացվեցին մամուլի օրեր, 13-14-ը` ավտոարտադրողների օրեր, հունվարի 15-ին` բարեգործական միջոցառում, 16-24-ը` բացման արարողություն հասարակության համար։

«Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ

«Honda Civic»-ը և «Volvo XC90»-ը ստացել են «Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ։

Մարդատար ավտոմոբիլների ցուցադրություն
Կոնցեպտ մեքենայի ցուցադրություն

2015

2015 թվականի ցուցահանդեսը անցկացվել է հունվարի 11-25-ը։ 12-13-ը անցկացվեցին մամուլի օրեր, 14-15-ը` ավտոարտադրողների օրեր, հունվարի 16-ին` բարեգործական միջոցառում, 17-25-ը` բացման արարողություն հասարակության համար։

«Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ

«VW Golf/Golf GTI» և «Ford F-150» ավտոմոբիլները համապատասխանաբար ստացել են «Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ։

Մարդատար ավտոմոբիլների ցուցադրություն
Կոնցեպտ մեքենայի ցուցադրություն
«EyesOn Design Awards» մրցանակ

«Ford GT»-ն արժանացել է «Սերիական ավտոմոբիլի լավագույն դիզայն» կատեգորիայի «EyesOn Design» մրցանակին, այդ ժամանակ որպես «Buick Avenir» հաղթել է «Լավագույն կոնցեպտուալ ավտոմոբիլ» անվանակարգը։ «Audi Q7»-ը հաղթել է «Ինտերիերի լավագույն դիզայն» մրցույթը։

2014

2014 թվականի ավտոցուցահանդեսը անցկացվել է հունվարի 13-26-ը։

  • հունվարի 13-14` մամուլի օրեր
  • հունվարի 15-16` մասնագետների օրեր
  • հունվարի 17` դիտման օր բարեգործական ֆոնդի միջոցների հանգանակության համար
  • հունվարի 18-26` օրեր բաց այցի համար
«Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ

«Chevrolet Corvette Stingray»-ն և «Chevrolet Silverado»-ն ստացել են «Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ։

Մարդատար ավտոմոբիլների ցուցադրություն
Կոնցեպտ կարի ցուցադրություն
Մրցարշավի ավտոմոբիլների ցուցադրություն
  • Acura TLX GT Race Car
  • Chevrolet Corvette C7.R

2013

2013 թվականի ավտոցուցահանդեսը անցկացվել է հունվարի 14-27-ը։

  • հունվարի 14-15` մամուլի օրեր
  • հունվարի 16-17` մասնագետների օրեր
  • հունվարի 18` դիտման օր բարեգործական ֆոնդի միջոցների հանգանակության համար
  • հունվարի 19-27` օրեր բաց այցի համար
«Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ

«Cadillac ATS»-ը և «Ram 1500»-ը ստացել են «Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ։

Մարդատար ավտոմոբիլների ցուցադրություն
Կոնցեպտ կարի ցուցադրություն

«Chevrolet» ընկերությունը ներկայացրել է մոդելներ, որոնք վաճառվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների` «Onix»-ից, «Orlando»-յից, «Sail»-ից, «Spin»-ից և «Trax»-ից այն կողմ։

2012

2012 թվականի ցուցադրումը անցկացվել է հունվարի 9-հունվարի 22-ը։

  • հունվարի 9-10` մամուլի օրեր
  • հունվարի 11-12` մասնագետների օրեր
  • հունվարի 13` դիտման օր բարեգործական ֆոնդի միջոցների հանգանակության համար
  • հունվարի 14-22` օրեր բաց այցի համար

Nissan ընկերությունը վերադարձել է ցուցահանդեսին եռամյա բացակայությունից հետո

«Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ

«Hyundai Elantra»-ն ստացել է «Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» մրցանակ, իսկ «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» ճանաչվել է Range Rover Evoque-ն։

Մարդատար ավտոմոբիլների ցուցադրություն
Կոնցեպտ կարի ցուցադրություն

2011

2011 թվականի ցուցահանդեսը անցկացվել է հունվարի 10-հունվարի 23-ը։

  • հունվարի 10-11` մամուլի օրեր
  • հունվարի 12-13` մասնագետների օրեր
  • հունվարի 14` դիտման օր բարեգործական ֆոնդի միջոցների հանգանակության համար
  • հունվարի 15-23` օրեր բաց այցի համար

Porsche ընկերությունը առաջին անգամ վերադարձել է ցուցահանդեսին 2007 թվականից

«Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակներ

«Chevrolet Volt»-ը և «Ford Explorer»-ը ընտրվել են «Հյուսիսային Ամերիկայի տարվա ավտոմոբիլ» և «Հյուսիսային Ամերիկայի տարվա ջիպ» մրցանակների համար։

Մարդատար ավտոմոբիլների ցուցադրություն
Կոնցեպտ մեքենայի ցուցադրություն

2009

2009 թվականի ցուցադրումը անցկացվել է հունվարի 11-ից մինչև հունվարի 25-ը։

  • հունվարի 11-13` մամուլի օրեր
  • հունվարի 14-15` մասնագետների օրեր
  • հունվարի 16` դիտման օր բարեգործական ֆոնդի միջոցների հանգանակության համար
  • հունվարի 17-25` օրեր բաց այցի համար
Մարդատար ավտոմոբիլների ցուցադրություն
Կոնցեպտ կարի ցուցադրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • ավտոցուցասրահ(անգլ.)

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցասրահ by Wikipedia (Historical)